Նավակում (կտավ)

Էդուարդ Մանեի նկար
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նավակում (այլ կիրառումներ)

Նավակում (կտավ) (ֆր.՝ En bateau,անգլ.՝ Boating), ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մանեի կտավը՝ նկարված 1874 թվականին։ Այժմ այն պահվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում[4][5]։

Picto infobox artiste.png
Նավակում
ֆր.՝ En bateau
Edouard Manet Boating (cropped2).jpg
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Մանե
տարի1874
բարձրություն97,2
լայնություն130,2
ուղղությունռեալիզմ և իմպրեսիոնիզմ
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ, կտավ
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[1]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[2] և European Paintings?
սեփականատերLouisine Havemeyer?[3]
Ծանոթագրություններ

ՊատմությունԽմբագրել

«Նավակում» կտավը ստեղծվել է 1874 թվականի ամռանը, որը Մանեն անցկացրել է Փարիզի հյուսիս-արևմուտքում գտնվող Ժենվիլյե արվարձանում՝ Արժանտյոյից ոչ հեռու, որտեղ էլ ապրում էր Կլոդ Մոնեն իր ընտանիքով[5]։

Նկարը ցուցադրվել է 1879 թվականին Փարիզի սալոնում, որտեղ 1500 ֆրանկով այն ձեռք է բերել հավաքորդ Վիկտոր Անտուան Դեֆոսեն (ֆր.՝ Victor Antoine Desfossés)։ 1895 թվականի մայիսին կտավը Դեֆոսենից 25,000 ֆրանկով գնել է Պոլ Դյուրան-Ռյուելը (Paul Durand-Ruel) և նույն թվականի սեպտեմբերին էլ 55,000 ֆրանկով վաճառել Նյու Յորքի ձեռնարկատեր և հավաքորդ Հենրի Օսբորն Հեվեմայերին (Henry Osborne Havemeyer)։ Վերջինիս մահից հետո՝ 1907 թվականին, նկարը մնաց նրա կնոջը, նրա մահից հետո էլ՝ 1929 թվականին, կտակի համաձայն, փոխանցվեց Մետրոպոլիտեն թանգարանին[4]։

ՆկարագրությունԽմբագրել

Կտավում պատկերված են տղամարդ և երիտասարդ կին՝ նստած առագաստանավում։ Տղամարդը նստած է նավեզրի մոտ՝ ղեկի առաջ, և ձախ ձեռքով կառավարում է այն։ Կինը կիսահենված է նավակի եզրին։ Նկարը այնպես է մտածված, որ կերպարները առավելագույնս մոտեցված են հանդիսատեսին՝ շնորհիվ այն բանի, որ նավակի առաջամասը նկարում պատկերված չէ. երևում են միայն հետնամասը և առագաստի մի փոքր հատված։ Այդպիսով՝ հանդիսատեսի մոտ այնպիսի տպավորություն է առաջանում, որ ինքը գտնվում է նավակում[6]։

Նավակի հետևում երևում է կապույտ-փիրուզագույն ջուրը, որը կազմում է կտավի ֆոնը։ Գունային բաց երանգների օգտագործումը օգնում է փոխանցելու օդի թարմությունն ու թափանցիկությունը։ Կտավը իմպրեսիոնիստական ոճով է. փոխանցում է շարժման զգացողություն, միաժամանակ ընդգծում կերպարների և շրջապատող միջավայրի միասնությունը[6]։

Մանեի ստեղծագործությունն ուսումնասիրողները կարծում են, որ տամարդու բնորդը նկարչի կնոջ եղբայրն է՝ Ռոդոլֆ Լեենհոֆը (Rodolphe Leenhoff)[4][5]: Թե ով է պատկերված կնոջ համար բնորդ եղել, պարզ չէ, չնայած կան ենթադրություններ, որ նա նկարչի առաջին կինն է՝ Քամիլա Դոնսյեն (Camille Doncieux)[7]:

ԱրձագանքներԽմբագրել

Նկարչուհի Մերի Կեսսետը, ով խորհուրդ է տվել հավաքորդ Հեվեմայերին գնել այս նկարը, այն անվանել է գեղանկարչության վերջին խոսք (անգլ.՝ the last word in painting)[5]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.metmuseum.org/collection/the-collection-online/search/436947
  2. http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
  3. http://www.metmuseum.org/art/collection/search/436947
  4. 4,0 4,1 4,2 «Boating, Édouard Manet» (HTML)։ The Metropolitan Museum of Art։ Վերցված է 30.07.2013 
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Boating, 1874, Édouard Manet (French, 1832-1883)» (HTML)։ Heilbrunn Timeline of Art History, The Metropolitan Museum of Art։ Վերցված է 30.07.2013 
  6. 6,0 6,1 М. Гордеева Эдуард Мане (Великие художники, том 27). — Москва: Директ-Медиа и Комсомольская правда, 2010. — ISBN 978-5-87107-200-4
  7. Mary Mathews Gedo Monet and His Muse: Camille Monet in the Artist's Life. — Чикаго: University of Chicago Press, 2010. — С. 148—149. — 289 с. — ISBN 978-0-22628-480-4

Արտաքին հղումներԽմբագրել