Արժանտյո
Արժանտյո (ֆր.՝ Argenteuil), կոմունա Փարիզի հյուսիսարևմտյան մասում (քաղաքի կենտրոնից 12 կմ հեռու), Վալ դը Ուազ դեպարտամենտում, յոթ կոմունաներ ընդգրկող համանուն պրեֆեկտուրայի կենտրոն։ Ունենալով 101.300 բնակիչ (2005)՝ Արժանտյոն Փարիզի արվարձաններից երկրորդն է բնակչությամբ Բուլոն-Բիյանկուրից հետո։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Արժանտյո | |||
ֆր.՝ Argenteuil[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | arrondissement of Argenteuil? և Վալ-դը-Ուազ | ||
Մակերես | 17,22 կմ² | ||
ԲԾՄ | 169 մետր, 21 մետր | ||
Բնակչություն | ▼107 221 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 95100[3] | ||
Պաշտոնական կայք | argenteuil.fr(ֆր.) | ||
| |||
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է 7-րդ դարում ֆրանկների թագավոր Հիլդեբերտ 3-րդի կողմից որպես մենաստան։ Անվան առաջին հիշատակումը՝ Argentoialum (լատին․՝ argentum, արծաթ) վերաբերում է 697 թվականին։ Մենաստանը հայտնի է Պիեռ Աբելարի կյանքում ունեցած իր դերով։ 1544 թվականին Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ 1-ինի հրամանով քաղաքի շուրջ սկսեցին կառուցել ամրություններ, իսկ 1567 թվականին հուգենոտները ավերեցին հին մենաստանը։ 18-րդ դարում այստեղ բնակեցվել են ֆրանսիացի արքաների շվեյցարացի գվարդիականները։
19-րդ դարի սկզբին ամրությունները քանդվեցին. փլատակներն ու հողը օգտագործվեցին Սենայի ափերն ամրացնելու համար։ 1832 թվականին Արժանտյոյում կառուցեցին կամուրջ Սենայի վրայով, իսկ 1851 թվականին կառուցված երկաթուղու շնորհիվ քաղաքը դարձել է փարիզցիների հանգստի նորաձև վայր։ Նկարիչ իմպրեսիոնիստները Արժանտյոն հայտնի են դարձրել ողջ աշխարհում։ Քաղաքը և իր մերձակայքը պատկերված են Կլոդ Մոնեի, Գյուստավ Կայբոտի , Օգյուստ Ռենուարի, Ալֆրեդ Սիսլեյի բազմաթիվ կտավներում։
19-րդ դարի վերջերին Արժանտյոյում՝ Սենա գետի ափին, կառուցվեց Ժոլիի մետալուրգիական գործարանը, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը դարձավ ավիացիոն արտադրության կենտրոն։ 1921 թվականին քաղաքում կային արդյունաբերական հարյուրավոր գործարաններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքի շինությունների 36%-ը ավերվեց օդային ռմբակոծություններից։ Ֆաշիստների օրոք քաղաքում գործել է համակենտրոնացման ճամբար օտարերկրացիների համար։
-
«Սենան Արժանտյոյում», Կլոդ Մոնե, 1874, Նոր պատկերասրահ
-
«Կամուրջ Վիլնև լա Գարենում», Ալֆրեդ Սիսլեյ, 1872, Մետրոպոլիտեն թանգարան
-
«Զբոսանավեր Արժանտյոյում», Էդուարդ Մանե, 1874, Կարդիֆի պետական թանգարան
-
«Նավակներ Արժանտյոյում», Գյուստավ Կայբոտ, 1888, Օրսե թանգարան
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2019-10-16 Wayback Machine
- [1] կան Արժանտյոյին վերաբերող մեդիաֆայլեր
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արժանտյո» հոդվածին։ |