Նաննին
Նաննին (չինարեն՝ 南宁),(փինյին Nánníng), հայտնի է նաև Յոն անունով, նախկին անունը Յոնճոու, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կուանսիճուան ինքնավար շրջանի քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, տեխնելոգիակն և ֆինանասական կենտրոն[1]։ Նաննին քաղաքը գտնվում է Կուանսիճուան ինքնավար շրջանի հարավային հատվածում[1]։ Արևմուտքում սահմանակից է Չոնծուո քաղաքին, հյուսիսում՝ Պայսը, Հըչի, Լայպիըն քաղաքներին․ արևելքում՝ Կուեյկան քաղաքին, հարավում՝ Ցինճոու, Ֆանչընկան քաղաքներին։ Քաղաքը տեղակայված է Կուանսիճուան ինքնավար շրջանի հարավ-արևմտյան հատվածում։ Հյուսիս-արևելքում շրջապատված է Տամիըն լեռներով, հարավում՝ Տոնծիեն լեռներով։ Քաղաքի հյուսիսային հատվածը լեռնային է, իսկ հարավայինը՝ հարթավարային։ Յոնծիան գետը հոսում է քաղաքի կենտրոնական հատվածով։ 2021 թվականի տվյալներով՝ քաղաքի մշտական բնակչությունը կազմում է 88 հազար 328 մարդ[1]։
Նաննին | |
---|---|
Տեսակ | ՉԺՀ քաղաքային շրջան և մեծ քաղաք |
Երկիր | Չինաստան |
Վարչատարածք | Գուանսի-Չժոունի ինքնավար շրջան |
Մակերես | 22 099,31 կմ² |
Նաննինը նախկինում պատկանել է Յուե ցեղին։ Քաղաքն հիմնադրվել է Արևելյան Ծին դինաստիայի օրոք 318 թվականին և ունի 1700 տարվա պատմություն։ Նաննինը, որը հայտնի է որպես «Չինաստանի կանաչ քաղաք», արժանացել է մի շարք տիտղոսների, ինչպիսիք են «ՄԱԿ-ի բնակության վայրի մրցանակ», «Չինաստանի լավագույն հանգստյան քաղաք»[1]։
Պատմություն
խմբագրելՔաղաքը նախկինում պատկանել է Յուե ցեղին[2]։ Ցին Շի Հուանդին,կառավարման 33-րդ տարում (մ․թ․ա 214 թվական), միավորեց ներկայիս Կուանտոն և Կուանսի նահանգների տարածքները և հիմնեց Նանհայ, Կուեյլին շրջանները։ Նաննին պատկանուում էր Կուեյլին շրջանին։
Հան դինաստիայի առաջին կայսր Լիո Պանի կառավարման առաջին տարիներին (մ․թ․ա 206-116 թվականներին) քաղաքը համարվել է Նանյուե պետության տարածք։ Ուտի կայսեր գահակալության 6-րդ տարում համարվել է Յուլին շրջանի Ֆան կոմսության տարածք։
Եռաթագավորության ժամանակաշրջանում քաղաքը պատկանում էր Ու կայսրությանը, որն էլ տեղակայված էր Յուլին շրջանի Լինփու քաղաքում։
Արևելյան Ծին դինաստիայի կառավարման 1-ին տարում (318 թվական) Յուլին շրջանը, որը գտնվում էր Գուանճոուի իրավասության ներքո և կառավարվում էր Ծինսիըն շրջանի կողմից (ներկայիս՝ Նաննին), առանձնացվեց։ Արդյունքում Ծիսինը դարձավ ներկայիս Նաննին քաղաքի առաջին անվանումը։
Սուեյ դինաստիայի առաջին կայսր Վըն Տիի կառավարման 18-րդ տարում (598 թվական) Ծինսիըն շրջանը վերածվեց Սուանհուա շրջանի։ Արդյունքում հիմնեց Սուանհուա քաղաքը (ներկայիս Նաննին)։ Թան դինաստիայի կառավարման 4-րդ տարում (612 թվական) Սուանհուա շրջանը վերածվեց Հարավային Ծինճոու քաղաքի։ Կառավարման 6-րդ տարում (632 թվական) Հարավային Ծինճոուն վերանվանվեց Յոնճոու շրջանի։ Այսպիսով Նաննիըն դարձավ Գուեյսի նահանգի վարչական կենտրոնը (այստեղից էլ Նաննինի կարճ անվանումը՝ Յոն)։ «Յոն» անունը սերում է Թան դինաստիայի «Յուենհըի շրջաններ» տարեգրությունից։ Թան դինաստիայի Սիենթոն կայսր գահակալության 3-րդ տարում (862 թվական) Յոնճոուն պատկանում էր Լիըննան նահանգին և կառավարվում էր Սուանհուա շրջանի կողմից։
Այն բանից հետո, երբ Սոն դինաստիան վերամիավորեց ամբողջ երկիրը, Յոնճոուն միավորվեց Գուաննան քաղաքին, որն էլ գտնվում էր Սուանհուայի, Ույուենի և այլ 7 շրջանների իրավասության ներքո։ Այսօր էլ Նաննինը շարունակում է մնալ Չանճուոի և Սուանհուա շրջանների կառավարման կենտրոնը։
Յուան դինաստիայի կառավարման 16-րդ տարում (1279 թվական) Յոնճոուն սկսվեց կառավարվել Սուանհուա և Ույուեն շրջանների կողմից։
1324 թվականին Սինծիանում նախնիների հիշատակին նվիրված տոնկատարության օրը Յոնճոուն վերանվանվեց Նաննին։
Յուան դինաստիայի կայսր Շուըն Դիի կառավարման 23-րդ տարում (1363 թվական) Հուկուան նահանգի (ներկայիս Հուպեյ և Հունան նահանգներ) տարածքային կառավարությունը հիմնեց »Կուանսի նահանգի տարածքային կառավարությունը, իսկ Նաննինը սկսեց ենթարկվել Գունասի նահանգին։
Մին դինաստիայի կայսր Ճու Յուենճանի կառավարման առաջին տարում (1368 թվականին) ստեղծվեց Նաննին շրջանը, որն էլ ենթարկվում էր Սուանհու շրջանին։
Չինաստանի Հանրապետության առաջին տարիներին (1912 թվական) Սուանհուա շրջանին միանում է Նաննին շրջանը։ Նույն տարվա հոկտեմբերին Կուանսի նահանգի ռազմական կառավարությունը Կուեյլինից տեղափոխվեց Նաննին։ Նաննին քաղաքը դարձավ Կուանսի նահանգի կենտրոնը։ Հանրապետության գոյության 25-րդ տարում (1936 թվականին) Կուանսի նահանգի կենտրոնը Նաննինից տեղափոխվեց Կուեյլին։ Այնուհետև ստեղծվեց Նաննին վարչական վերահսկողության շրջանը (հայտնի է նաև 9-րդ շրջան անունով)։ Հանրապետության գոյության 38-րդ տարում (1949 թվական) Կուանսի նահանգի կենտրոնը Կուեյլինից կրկին տեղափոխվեց Նաննին։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստեղծումից հետո՝ 1950 թվականին, Նաննինը ստացավ քաղաքի կարգավիճակ։ Նույն տարվա փետրվարի 8-ին ստեղծվեց Կուանսի նահանգի ժողովրդական կառավարությունը և Նաննինը դարձավ նահանգի կենտրոնը։ 1952 թվականի դեկտեմբերին Նաննինը եղել է նաև Կուեյսի ինքնավար շրջանի կենտրոնը։ 1958 թվականին ստեղծվել է Կուանսիճուան ինքնավար շրջանը՝ Նաննին կենտրոնով։
Աշխարհագրություն
խմբագրելՌելիեֆ
խմբագրելՆաննինը գտնվում է Կունասի նահանգի հարավ-արևմուտքում տեղակայված բլրի վրա։ Տարածաշրջանում առկա են հարթավայրեր, լեռներ, բլուրներ[3]։ Հիմնական գեոմորֆոլոգիական միավորներն են Նաննինի ավազանը, Ումիըն ավազանը, Յոննին սարահարթը, Տամիըն լեռները[3]։ Տամիըն լեռները քաղաքի ամենաբարձր լեռներն են, որոնք ընդգրկում են Շանլին, Մաշան, Պիընյան շրջանները և Ումիըն թաղամասը։ Ծովից բարձրությունը կազմում է 1785 մետր[4]։
Կլիմա
խմբագրելՆաննինում կլիման մերձարևադարձային մուսոնային է։ Ձմեռը կարճ է, մեղմ, իսկ ջերմաստիճանը հազվադեպ է հատում 0-ի սահմանը։ Ամառը ավելի երկար է, տաք և խոնավ։ Գարունը և աշունը համեմատաբար զով են։ Փետրվարից հոկտեմբեր ընկած շրջանում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը գերազանցում է 35°-ը։ Ձմռանը՝ հյուսիսում տեղակայված լեռների պատճառով, օդի ջերմաստիճանը ավելի ցածր է։ Հունվարին միջին ջերմաստիճանը կազմում է 12,9°, ամենացածր ջերմաստիճանը՝ -2° (1955 թվական հունվարի 12)։ Հուլիսին միջին ջերմաստիճանը կազմում է 28,4 °, ամենաբարձր ջերմաստիճանը՝ 40,4 °(1958 թվական մայիսի 9)[5]։ Տեղումների քանակը կազմում է 1310մմ։
Գետեր
խմբագրելՆաննինի ամենամեծ գետերը պատկանում են Սիծիան գետերի համակարգին։ Մինչդեռ ամենամեծ գետերն են համարվում Յուծիանը, Յոուծիանը, Ծուոծիանը, Հոնշուեյը, Ումիընը Պաչիծիանը։ Յուծիան գետը Նաննին քաղաքում հայտնի է Յոնծիան անվանմամբ։ Գետի ընդհանուր երկարությունը կազմում է 133․8 կմ, խորությունը՝ մոտ 21մ։ Գետը քաղաքի խմելու ջրի հիմնական աղբյուրն է[6]։
Կառավարություն
խմբագրելՆերկայիս կառավարություն
խմբագրելԿազմակերպություն | Նաննինի Ժողովրդական Կոնգրես Մշտական կոմիտե |
Նաննինի Ժողովրդական Կառավարություն |
Նաննինի Քաղաքային կոմիտե | |
---|---|---|---|---|
Պաշտոն | Նոն Շընվըն[7] | Ֆըն Սուեծուըն[8] | Լիաո Լիյոն[9] | Դու Վեյ[10] |
Անուն | Ճուան | Հան | Հան | Հան |
Ծննդավայր | Կուանսիճուան ինքնավար շրջան Թիենտըն շրջան | Կուանսիճուան ինքնավար շրջան Պոպայ շրջան | Հունան նահանգ Շաոյան քաղաք | Շանսի նահանգ Յան շրջան |
Ծննդյան տարեթիվ | 1965, օգոստոս | 1962, սեպտեմբեր | 1971, նոյեմբեր | 1962, մարտ |
Պաշտոնակատարման տարեթիվ | 2022 թվական ապրիլ | 2020 թվական մայիս | 2021 թվական դեկտեմբեր | 2016 թվական հոկտեմբեր |
Ղեկավար անձնակազմ
խմբագրել
|
|
|
|
Վարչական բաժանում
խմբագրելՆաննինը այժմ կառավարոմ է 7 թաղամաս, 4 շրջան և 1 շրջանին համարժեք քաղաք
- Թաղամաս։ Սիըննին, Ցիընսիոու, Ծիաննան, Սիսիանթան, Լիանցիըն, Յոննին, Ումիըն
- Շրջանին համարժեք քաղաք։ Հընճոու
- Շրջան։ Լոնան, Մաշան, Շանլին, Պինյան
- Տնտեսական զարգացման գոտի
- Պետական տնտեսական զարգացման գոտիներ։ Նաննինի տնտեսական և տեխնոլոգիական զարգացման գոտի, Նաննինի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերական զարգացման գոտի, Նաննին Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի տնտեսական զարգացման գոտի[11]
- Նահանգային տնտեսական զարգացման գոտի։ Ուսիան գոտի
Նաննին քաղաքի վարչական բաժանման քարտեզ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տարածքի
կոդ[12] |
Տարածքի
անվանում |
Փինին | Մակերես[13](կմ²) | Բնակչության թիվ[14](2020 թվականի տվյալներ) | Կառավարման
նստավայր |
Փոստային
դասիչ |
Վարչական բաժանում[15] | ||||
Գրասենյակ | Ավան | Գյուղ | Ազգային փոքրամասնու-թյուններ | ||||||||
450100 | Նաննին քաղաք | Nánníng Shì Namzningz Si |
22,099.31 | 8,741,584 | Ցիընսիոու
թաղամաս |
530000 | 25 | 89 | 13 | 3 | |
450102 | Սիըննին թաղամաս | Xīngníng Qū Singhningz Gih |
722.68 | 615,485 | Սիընտոն
փողոց |
530000 | 3 | 3 | |||
450103 | Ցիընսիոու թաղամաս | Qīngxiù Qū Cinghsiu Gih |
865.27 | 1,124,334 | Չանթան
ավան |
530000 | 5 | 4 | |||
450105 | Ծիաննան թաղամաս | Jiāngnán Qū Gyanghnamz Gih |
1,183.26 | 989,823 | Ծիաննանփողոց | 530000 | 5 | 4 | |||
450107 | Սիսիանթան թաղամաս | Xīxiāngtáng Qū Sihsienghdangz Gih |
1,076.00 | 1,643,819 | Հընյան
փողոց |
530000 | 10 | 3 | |||
450108 | Լիանցիըն թաղամաս | Liángqìng Qū Liengzcing Gih |
1,368.88 | 587,618 | Տաշաթիենփողոց | 530200 | 2 | 5 | |||
450109 | Յոննին թաղամաս | Yōngníng Qū Yunghningz Gih |
1,230.73 | 332,280 | Փումիաո
ավան |
530200 | 5 | ||||
450110 | Ումիըն թաղամաս | Wǔmíng Qū Vujmingz Gih |
3,388.91 | 683,826 | Չընսիանավան | 530100 | 13 | ||||
450123 | Լոնան շրջան | Lóng'ān Xiàn Lungzanh Yen |
2,305.59 | 325,140 | Չընսիանավան | 532700 | 6 | 4 | |||
450124 | Մաշան շրջան | Mǎshān Xiàn Majsanh Yen |
2,340.76 | 382,430 | Պայշանավան | 530600 | 7 | 4 | 2 | ||
450125 | Շանլին շրջան | Shànglín Xiàn Sanglinz Yen |
1,871.00 | 359,323 | Տաֆու
ավան |
530500 | 7 | 4 | 1 | ||
450126 | Պինյան շրջան | Bīnyáng Xiàn Binhyangz Yen |
2,298.17 | 801,407 | Պիընճոուավան | 530400 | 16 | ||||
450181 | Հընճոու քաղաք | Héngzhōu Shì Hwngzcouh Si |
3,448.06 | 896,099 | Հընճոու
ավան |
530300 | 16 | 1 | |||
Բնակչություն
խմբագրելԸստ 2010 թվականի համաազգային մարդահամարի տվյալների՝ քաղաքի մշտական բնակչության թիվը կազմում է 6 միլիոն 661 հազար 600 մարդ[16], աճի տեմպը՝ 0,71%։ Արական սեռը կազմում է 3 միլիոն 452 հազար 200 մարդ՝ կազմելով բնակչության 51,85%-ը, իգական սեռը՝ 3 միլիոն 207 հազար 400 մարդ՝ կազմելով 48,15%, մինչև14 տարեկան՝ 1 միլիոն 79 հազար՝ կազմելով 18,14%, 15-59 տարեկան՝ 459 հազար 660 մարդ՝ կազմելով՝ 69%, 60 տարեկան՝ 856 հազար 600 մարդ՝ կազմելով՝ 12,68%, 65-ից բարձր՝ 593 հազար մարդ՝ կազմելով՝ 8,9%։
2017 թվականի դրությամբ քաղաքի գրանցված բնակչության թիվը կազմում է 7 միլիոն 568 հազար 700[17]։
Ազգային փոքրամասնություն
խմբագրելՆաննինում ապրում են շուրջ 50 ազգություններ՝ Հան, Յաո, Միաո, Տոն, Մուլաո, Հուեյ, Ման, Մաոնան, Թուծիա[17]։ Մեծամասնություն են կազմում Ճուան և Հան էթնիկ խմբերը։ Ճուան ազգը այստեղ ապրում է արդեն հազարամյակներ շարունակ։ Հան ազգությունը սկսեց Նաննինում ապրել Ցին և Հան դինաստիաների գահակալության տարիներին։ Յուան դինաստիայի գահակալության տարիներին քաղաքում հաստատվեցին Հուեյ ազգը։ Մաո և Յաո ազգությունները քաղաքում բնակություն հաստատեցին Ցիըն դինաստիայի գահակալությունից հետո։ 1949 թվականից հետո ազգերը սկսեցին բնակություն հաստատել նաև այլ քաղաքներում[18]։ Յաո ազգը ապրում է Մաշան և Լինշան շրջաններում, իսկ մյուս ազգությունները՝ քաղաքի բոլոր շրջաններում։
Համաձայն 2015 թվականի ազգային բնակչության ընտրանքային հետազոտության հրապարակած տվյալների՝ 2015 թվականի դրությամբ քաղաքի բնակչությունը կազմում էր 6 միլիոն 986 հազար 100 մարդ, որից 3 միլիոն 531 հազար 500-ը Ճուան ազգի ներկայացուցիչներ են (կազմելով բնակչության 50,55%), 3 միլիոն 298 հազար 700-ը Հան ազգի ներկայացուցիչներ են (կազմելով բնակչության 47,22%), 155 հազար 800-ը այլ ազգի ներկայացուցիչներ (կազմելով բնակչության 2,23%)[19]։
Ազգային փոքրամասնության
անվանում |
Ճուան | Հան | Յաո | Միաո | Տոն | Մուլաո | Հուեյ | Ման | Մաոնան | Թուծիա | Այլ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակչության թիվ | 3387539 | 3124990 | 98003 | 9168 | 6399 | 6324 | 4930 | 3760 | 2575 | 2124 | 12930 |
Ընդհանուր բնակչության
համամասնություն(%) |
50.87 | 46.93 | 1.47 | 0.14 | 0.10 | 0.09 | 0.07 | 0.06 | 0.04 | 0.03 | 0.19 |
Ընդհանուր ազգի
բնակչության համամասնություն(%) |
95.86 | --- | 2.77 | 0.26 | 0.18 | 0.18 | 0.14 | 0.11 | 0.07 | 0.06 | 0.37 |
Տնտեսություն
խմբագրել2017 թվականին քաղաքի ՀՆԱ-ն կազմել է 411 միլիարդ յուան, որն էլ գերազանցում է 2016 թվականի տվյալները 8%-ով։ Հիմնվելով մշտական բնակչության թվի վրա՝ մեկ շնչի ՀՆԱ-ն կազմում է 57 հազար 948 յուան, որն էլ տարեկան կտրվածքով ավելացել է 6,7%-ով։ Գյուղատնտեսությունը աճել է շուրջ 4,1%-ով, արդյունաբերությունը և շինարարությունը՝ 8,6%-ով, ծառայությունները՝ 8,4%-ով։ Այս երեք ճյուղերի հարաբերակցությունը կազմում է 9․8։38,8։51,4։ Նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսության կշիռը նվազել է 1 տոկոսային կետով, արդյունաբերության ու շինարարության մասնաբաժինը աճել է 0,2 տոկոսային կետով, ծառայությունների տեսակարար կշիռը աճել է 0,8 տոկոսով[21]։
Գյուղատնտեսություն
խմբագրելՄերձարևադարձային մուսոնային կլիմայի շնորհիվ քաղաքը հարուստ է բրինձով, շաքարեղեգով, ցիտրուսային մրգերով։ Քաղաքը Կունասին նահանգի հացահատիկի հիմնական տարածքն է։ Բրինձը հիմնական պարենային մշակաբույսն է, որի բերքը հավաքվում է տարին երկու անգամ։ Անասնաբուծությունը կենտրոնացված է խոզերի, խոշոր եղջերավոր անասունների, այծերի, հավերի, բադերի և սագերի վրա։
2017 թվականի տվյալներով քաղաքում մշակվող հողերի մակերեսը կազմում է 10 մլն կմ²[22]։ Գյուղատնտեսության, անասնաբուծության, ձկնաբուծության և օժանդակ ծառայությունների ընդհանուր արժեքը կազմել է 70 միլիարդ յուան, գյուղատնտեսության արտադրանքի արժեքը՝ 39 միլիարդ յուան, անասնաբուծության արտադրանքի արժեքը՝ 198 միլիարդ յուան, անտառային արտադրանքի արժեքը՝ 39 միլիարդ յուան, ձկնաբուծության արտադրանքի արժեքը՝ 29 միլիարդ յուան[23]։
Արդյունաբերություն
խմբագրելԵրբ Նաննինը նոր էր դարձել նահանգի կենտրոն, նրա արդյունաբերական բազան համեմատաբար թույլ էր, հիմնական մասը կազմում էր տեքստիլ և սննդի արդյունաբերությունը։ 21-րդ դարի սկզբին ՀԳՀԾ-Ի Համագործակցության և զարգացման ռազմավարության մշակումից հետո արդյունաբերությունը զարգացում ապրեց։
1950 թվականին Նաննինի արդյունաբերական արտադրանքի ընդհանուր արժեքը կազմում էր 7 միլիոն, իսկ 2000 թվականին այն ավելացավ հասնելով 24 միլիարդ յուանի[24]։ Մինչև 2017 թվականը Նաննինի ընդհանուր արդյունաբերական արտադրանքը կազմել է 407 միլիարդ յուան, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13,7%-ով։ Արտադրության ընդհանուր արժեքը կազմում է 216 միլիարդ յուան, որը կազմում է արդյունաբերակա արտադրանքի ընդհանուր արժեքի 53,11%-ը[21]։
Ծառայություններ
խմբագրել2017 թվականին Նաննինի ծառայությունների ոլորտի արժեքը կազմել է 211 միլիարդ յուան՝ տարեկան աճը կազմելով 8,4 %։ Այս ամենը կազմում է քաղաքի ՀՆԱ-ի 50%-ը[25]։
Քաղաքի տեղակայում
խմբագրել1992 թվականին երկիրը առաջարկեց լիարժեք օգտագործել Կուանսիճուան ինքնավար շրջանի՝ դեպի հարավ-արևմուտք ծովային անցուղու դերը[26]։ Պետության աջակցության ներքո Կուանսիճուանը սկսել էր կապի ցանց կառուցել ծովային, ցամաքային, օդային և ջրային չորս երթուղիներից[27]։ Այս ամենի արդյունքում Նաննինը դարձել է հարավարևմտյան ծովային անցման կարևոր տրանսպորտային հանգույց[28]։2017 թվականի սեպտեմբերին շահագործման հանձնվեց անցուղու հարավային հատվածը, որը անցնում է Չոնցինով և Կուանսինով։ Ապրանքները սկզբում անցնում են Չոնցինով այնուհետև Պեյպու ծոց և այնտեղից հասնում այլ երկրներ։ Հարավային հատվածով ապրանքաշրջանառությունը մոտ 10 օրով ավելի արագ է քան արևելյան հատվածով, ինչը հարավարևելյան անցուղու հաջող փորձն է[29]։
2003 թվականին հոկտեմբերին Նաննինը դարձավ ԱՍԵԱՆ-ի և Չինաստանի համագործակցության կամուրջ։ 2014 թվականի հուլիսին Պետական խորհուրդը հաստատեց Ճուծիան-Սիծիան տնտեսական գոտին[30] և Նաննինը դարձավ Կուանսիճուան ինքնավար շրջանի տնտեսական գոտու հիմնական քաղաք[31]։ 2017 թվականի փետրվարին Պետական խորհուրդը հաստատեց Պեյպու ծոցի քաղաքային ագլոմերացիայի զարգացման ծրագիրը[32] և Նաննինը հռչակվեց Պեյպու ծոցի քաղաքային ագլոմերացիայի կենտրոնը[33]։
Տրանսպորտ
խմբագրելՆաննին քաղաքը կարևոր տրանսպորտային հանգույց է Կուանսիճուան ինքնավար շրջանի տրանսպորտային ցանցի և հարավարևմտյան հատվածից ծով դուրս գալու համար։ Միևնույն ժամանակ Նաննինից մոտ մեկ ժամվա ընթացքում կարելի է հասնել մոտական քաղաքներ, ինչպիսիք են Ցինճոուն, Ֆանչընկանը, Պեյհայը, Լիոճոուն,Լայպինը և Կուեյկանը[34]։
Մայրուղի
խմբագրելՆաննինի ճանապարհային ցանցը բաղկացած է արագընթաց, օղակաձև ճանապարհներից և քաղաքային մայրուղիներից։ Ներկայումս քաղաքն ունի օղակաձև արագընթաց մայրուղի և 5 ճառագայթային արագընթաց մայրուղիներ։
2018 թվականի տվյալներով քաղաքի մայրուղիների ընդհանուր երկարությունը կազմում է 1300 կիլոմետր, որից արագընթաց մայրուղիների երկարությունը կազմում է 958 կիլոմետր[35]։
Արագընթաց մայրուղի
խմբագրել- Կուեյհայ արագընթաց մայրուղի։ Երկարությունը՝ 620 կիլոմետր
- Հայպայ արագընթաց մայուղի։ Երկարությումը՝ 257 կիլոմետր
- Տոունան արագընթաց մայրուղի։ Երկարությունը՝ 141 կիլոմետր
- Նանու արագընթաց մայրուղի։ Երկարություն՝ 344 կիլոմետր
- Նանյոու արագընթաց մայուղի։ Երկարությունը՝ 180 կիլոմետր
- Նաննինի օղակաձև արագընթաց մայրուղի։ Երկարությունը՝ 82 կիլոմետր
- Նաննինի արագընթաց մայրուղի։ Երկարությունը՝ 80 կիլոմետր
- Լիոցին արագընթաց մայրուղի։ Երկարությունը՝ 139 կիլոմետր
Երկաթուղային կայարաններ
խմբագրելՆաննինի Արևելյան երկաթուղային կայարանը Նաննինի Կուանսիճուան ինքնավար շրջանի գլխավոր երկաթուղային հանգույցն է և Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող կարևոր երկաթուղային կենտրոնն է։ Քաղաքում գործում է չորս երկաթուղային կայարաններ։ Առաջին երկաթուղային կայարանը Հունան-Կուանսի երկաթուղին է, որը կառուցվել է 1936 թվականին։
Միջազգային երկաթուղային կայարաններ
խմբագրել2009 թվականի հուլիսի 1-ին 2010 թվականին ավարտված Չինաստան-ԱՍԵԱ ազատ առևտրի ազատ գոտու կարիքները բավարարելու համար պաշտոնապես բացվեց Նաննինի Հանոյ մեկնող մարդատար գնացքը։ Գնացքի անցած ճանապարհը կազմում է 400 կիլոմետր, իսկ շահագործման ժամանակաշրջանը կազմում է 12 ժամ[36]։ Այս գիծը Չինաստանի համար կարևոր օղակ է Հարավարևելյան Ասիայում Անդրասիական միջազգային երկաթուղին կապելու համար[37]։
Միջմարզային երկաթուղիներ
խմբագրելՆաննինով անցնող միջմարզային երկաթուղիները հիմնականում ներառում են Նաննին-Կուանճոու, Նաննին-Կուինմիըն, Նաննին-Կուեյյան, Նաննին-Չանշա երկաթուղիները։
Միջքաղաքային երկաթուղային կայարաններ
խմբագրելՆաննինը երկաթուղային կայանները հասնում են նաև մի շարք ինքնավար քաղաքներ։ Դրանք են՝ Նաննին-Լիոճոու, Նաննին-Ցիճոու, Նաննին-Փիընսիան․ կայարանները։ Մինչև 2022 թվականի վերջ, բացառությամբ Հըչի քաղաքի[38][39], մնացած 12 ինքանավար քաղաքները ունեն իրենց սեփական գնացքները, որոնք մեկնարկային կետը Նաննինի արևելյան կայարանն է։
Ավիացիա
խմբագրելՆաննինի Ուսու միջազգային օդանավակայանը գտնվում է Ուսի քաղաքում, Նաննինից 32 կիլոմետր հարվա-արևմուտք և համարվում է Կուանսիճուան ինքնավար շրջանի ամենամեծ օդանավականը։ Կան ուղիներ դեպի Վիետնամ, Թալիդանդ, Մալազիա, Հարավային Կորեա, Սինգապուր, ինչպես նաև դեպի երկրի տարբեր քաղաքներ։ 2018 թվականին ուղևորահոսքը գերազանցել է 15 միլիոնը[40]։
Երկաթուղային տրանսպորտ
խմբագրելՆաննինը առաջին քաղաքն էր, որ կառուցել է երկաթուղային տրանսպորտ։ Առաջին մետրոն շահագործման է ենթարկվել 2016 թվականի դեկտեմբերի 28-ին։
2021 թվականին Նաննինում գործում է մետրոյի 5 գիծ[41][42][43][44]։ Ումիըն գիծը դեռևս գտնվում է շինարարության վաղ փուլում[45]։ Դեպի օդանավական տանող գծի երկարությունը պետք է կազմի մոտ 23 կիլոմետր։ Գիծն պետք է ունենա 5 կայան և 1 պահեստ։ Նախագիծը հաստատվել է Կուանսիճուան ինքնավար շրջանի զարգացման և բարեփոխումների հանձնաժողովի կողմից 2020 թվականի փետրվարի[46]։
Հասարակական տրանսպորտ
խմբագրելՄինչև 2019 թվականը Նաննինում առկա էր 2 ավտոբուսային գիծ՝ 32,8 կիլոմետր երկարությամբ։ Ունեին 31 նստատեղ և ուղեվարձը կազմում էր 2 յուան[47]։ Նախատեսվում է, որ մինչև 2021 թվականը քաղաքը կունենա 198 ավտոբուսային գիծ[48]։
Տաքսիներ
խմբագրելՆաննինի տաքսիների մեկնարկային ուղեվարձը առավոտյան ժամերին կազմում է 9 յուան 2 կիլոմետրի համար, իսկ երեկոյան ժամերին՝ 11 յուան[49]։ Ներկայումս քաղաքում գործում է 11 տաքսի ընկերություն[50]։
Մշակույթ
խմբագրելԼեզու
խմբագրելՆաննինի մերձակա գյուղերում խոսում են Փիընհուա բարբառով Ճուան ազգի բարբառով։ Կանտոներեն խոսում են Հան ազգի ներկայացուցիչները՝ քաղաքի կենտրոնական շրջաններում։ Պեկինի բարբառը (Փութոնհուա) և կանտոներենը քաղաքում օգտագործում են բիզնեսի և սոցիալական հաղորդակցման համար[51]։
Ըստ պատմական տվյալների և տեղական տարեգրությունների՝ մինչև Ցին դինաստայի գահակալման ավարտը և Չինաստանի Հանրապետության հռչակումը Նաննին քաղաքում հիմնականում խոսել են Փիընհուա բարբառով։ Ցին դինաստիայի գահակալումից հետո քաղաքում տարածում գտավ կանտոներենը, որը սակայն Կուանճու նահանգում օգտագործվող կանտոներենից ունի որոշակի տարբերություններ։
Չինաստանի Հանրապետության առաջին տարիներին Նաննինում շարունակում էր գերակշռել Փիընհուա բարբառը։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման առաջին օրերին Նաննինի բարբառը սկսվեց օգտագործվել քաղաքային վայրերում, Պիընհուան՝ Ծիաննան թաղամասում, Ճուան ազգի բարբառը՝ ծայրամասային գյուղերում։ Բարբառների հետևյալ բաշխումը մինչև այսօր պահպանվում է։ Քաղաքի բարբառային բաշխումը բարբառագետները անվանում են «բարբառային կղզի»։ Քաղաքի տարածքում զուգահեռաբար շարունակվում է օգտագործվել կանտոներենը։ Արվարձաններում խոսում են Փինհուա բարբառով, իսկ արվարձաններից դուրս՝ Ճուան ազգի բարբառով։ Քաղաքի Շանկուո և Սյակուո փողոցներում ժամանակին տարածված է եղել «Նաննին կուանհուան» բարբառը։ Այս բարբառի հիման վրա էլ ձևավորվել էր Յոն օպերան[52][53][54][55]։ Այնուհետև, «Նաննին կուանհուան» բարբառի օգտագործման նեղ շրջանակի պատճառով, այն անկում ապրեց։
1996-1997 թվականներին քաղաքը իրականցրել է «Խթանել փութոնհուայի (Պեկինի բարբառ) տարածմանը» և արժանացել է «Փութոնհուայի տարածման առաջադեմ քաղաք» կոչմանը։ Մամուլը մերժում էր կանտոներենի օգտագործումը[56]։ Դպրոցներում կանտոներենը քարոզվում էր որպես գռեհիկ լեզու և մերժվում էր դրա տարածումը, փոխարենը խրախուսվում էր փութոնհուայի օգտագործումը։ Արգելվեցին կանտոներենով հեռարձակվող մի շարք հեռուստաալիքների ցուցադրությունը։
Փառատոներ
խմբագրել- Lուսնային օրացույցի երրորդ ամսվա երրորդ օրը տոնվում է Շանսը տոնը։ Տոնը պաշտոնական է դարձել 2014 թվականին։
- Չինաստան-ԱՍԵԱՆ էքսպո, Չինաստան-ԱՍԵԱՆ գործարար և ներդրումային գագաթնաժողով։ Հայտարարվում է երկօրյա հանգիստ
- Նաննինի ժողովրդական երգի միջազգային փառատոն։ Կազմակերպվում է 1999 թվականից՝ տարին մեկ անգամ։
Ոչ նյութական մշակութային ժառանգություն
խմբագրելԿրթություն
խմբագրելԹան դինաստիայի ժամանակաշրջանից սկսած Նաննինում կրթությունը զարգացում է ապրել։ Ամենավաղ ուսումնարանը՝ Ույուենը, հիմանդրվել է Թան դինաստիայի կայսր Ուդըի օրոք (618-626թթ․)։ Մեկ այլ վաղ շրջանի ուսումնարանը՝ Նաննինի տարաշարջանային ուսումնարանը, հիմնադրվել է Հյուսիսային Սոն դինաստիայի կառավարման տարիներին և 1226 թվականին տեղափոխվել է Ուհուալիըն (այժմ՝ Յոնծիան կամրջից հյուսիս)։ Մին դինաստիայի կառավարման ժամանակաշրջանում հիմնադրվել են մի շարք ակադեմիաներ՝ Տոնցուան, Ֆուվըն, Տոնքուո, Սիքուո, Ճոնքուո և այլն։ Ամենահայտնի ակադեմիան Վան Յանմիընի կողմից հիմնադրած Ֆուվըն ակադեմիան է։ Ցին դինաստիայի կառավարման տարիներին (1897-1906 թթ․) Մեծ բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից քաղաք ներթափանցեց քրիստոնեությունը և իրականացվեց միսիոներական գործունեություն։ Բացվեց ֆրանսիական դպրոցը և «Վարդերի» վանքը, որոնք զբաղվում էին եկեղեցական սպասվորների կրթությամբ։ Ցին դինաստիայի կայսր Կուանսուի գահակալման 31-րդ տարում Ծոուծիան և Վեյնան ակադեմիաները միավորվեցին և ստեղծվեց Նաննինի կրտսեր դպրոցը։
Չինաստանի Հանրապետության 4-րդ տարում (1915թ․) կառավարությունը ուսումնարանները դարձրեց դպրոցներ և պարտադիր դարձրեց տարրական կրթությունը։ Չինաստանի Հանրապետության 11-րդ տարում (1922թ․) Լեյ Փեյհոնը, որը այդ ժամանակ կրթության նախարարության տեղակալն էր Գուանսիճուան ինքնավար շրջանում, իրակացրեց քաղաքացիների հիմնական կրթության իրականացումը։ Չինաստանի Հանրապետության 25-րդ տարում (1936թ․) հիմնվեց պետական միջնակարգ դպրոցը և Սիծիանի քոլեջը։ Պետական համալսարանը հիմնվեց 1994 թվականին։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստեղծումից հետո Նաննինի քաղաքային կառավարությունը զբաղվեց դպրոցների վերակառուցման աշխատանքներով։ Հիմնվեց մի շարք տարրական և միջնակարգ դպրոցներ։ Այն մասնավոր դպորցները, որոնք ունեին փոքր թվով աշակերտներ, փակվեցին։ Լիոճոուի և Կուեյլինի նախակրթական հաստատությունները տեղափոխվեցին Նաննին և վերանվանվեցին Նաննինի և Կուանսիճուանի նախակրթարաններ։ 1953 թվականին հիմնվեց Կուանսիի ազգային փոքրամասնությունների համալսարանը։ 1954 թվականին Կուանսիի բժշկական համալսարանը Կուեյլինից տեխափոխվեց Նաննին։ Մշակութային հեղափոխության ժամանակ կրթական համակարգը անկում ապրեց և վերսկսեց զարգացում ապրել միայն 1978 թվականից հետո։
Տարրական և միջնակարգ կրթություն
խմբագրել2019 թվականին քաղաքում գործում էր 3249 նախակրթարաններ, տարրական և միջնակարգ դպրոցներ, որտեղ սովորում էին 1 միլիոն 5 հազար 276 հարյուր աշակերտ և աշխատում էին 82 հազար ուսուցիչ[58]։
Կրթարանի
անվանում |
Կրթարանի
քանակ |
Սովորողների
քանակ |
Ուսուցիչներ |
---|---|---|---|
Նախակրթարան | 1765 | 32.20 | 15266 |
Տարրական դպրոց | 1098 | 68.46 | 37836 |
Միջնակարգ դպրոց | 266 | 28.59 | 19468 |
Ավագ դպրոց | 81 | 14.37 | 9212 |
Մասնագիտական ուղղվածությամբ դպրոց | 29 | 9.00 | 2139 |
Առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված դպրոց | 10 | 0.14 | 260 |
Բարձրագույն կրթական հաստատություններ
խմբագրել- Պետական բարձրագույն կրթական հաստատություններ։ Կուանսի պետական համալսարան, Կուանսիի բժշկական համալսարան, Կուանսիի ավանդական չինական բժշկության համալսարան, Նաննինի մանկավարժական համալսարան, Կուանսիի արվեստի համալսարան,Կուանսիի ֆինանսների և տնտեսագիտության համալսարան, Կուանսիի մանկավարժական քոլեջ, Կուանսիի ոստիկանական քոլեջ, Կուանսիի պետական համալսարանի Նաննինի մասնաճյուղ, Նաննինի գյուղատնտեսական համալսարան։
- Մասնավոր քոլեջներ։ Կուանսիի օտար լեզուների քոլեջ, Նաննինի համալսարան, Նաննինի տեխնոլոգիական քոլեջ, Կուանսիի տնտեսագիտական քոլեջ, Կուանսիի արվեստի քոլեջ։
- Պետական քոլեջներ։ Կուանսիի պետական Հույուանի անվան քոլեջ, Կուանսիի ավանդական չինական բժշկության քոլեջ, Նաննինի մանկավարժական քոլեջ, Կուանսիի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քոլեջ, Կուանսիի մանկավարժական քոլեջ, Կուանսիի արհեստագործական քոլեջ, Կուանսիի ճարտարագիտության քոլեջ, Կուանսիի միջազգային բիզնեսի մասնագիտական քոլեջ, Կուանսիի տնտեսական և առևտրային քոլեջ։
ԶԼՄ
խմբագրելԱվանդական լրատվամիջոց
խմբագրել- «Նանկուո» առավոտյան օրաթերթ
- «Կուանսի» օրաթերթ
- «Նաննինի» երեկոյան օրաթերթ
- «Նաննին» օրաթերթ
Ռադիո և հեռուստատեսություն
խմբագրել- Կուանսիի ռադիոյի և հեռուսատատեսության կայան
- Նաննինի ռադիոյի և հեռուստատեսության կայան
Զբոսաշրջություն
խմբագրելՀատուկ հսկողության տակ գտնվող վայրեր
խմբագրել- Կուընլուըն լեռնանցք
- Տիընսըշանի ավերակներ
- Ֆուպո տաճար
Հիմնական տեսարժան վայրեր
խմբագրել- Սիոշան լեռ
- Ծիոցուվան հանքային տաք ջրեր
- Ծինշա լիճ
- Իլիըն ժայռ
- Կուանսիճուան ինքնավար շրջանի պետական թանգարան
- Կուանսիի ազգային փոքրամասնությունների թանգարան
- Շիշան այգի
- Ազգային այգի
- Նանհու այգի
- Կուանսիի բուսաբանական այգի
- Լիանֆընծիան պուրակ
- Յուանպո այգի
- Ուսիանհու այգի
- Ֆանլին մանկական այգի
- Նաննինի ծաղիկների աշխարհ բուսաբանական այգի
- Տամիըն լեռ
- Տալոն լիճ
- Լոնհու լեռ
Արտաքին հարաբերություններ
խմբագրելՀյուպատոսություններ
խմբագրել2003 թվայանի հոկտեմբերի 16-ին Նաննինում բացվեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը, որը քաղաքում բացված առաջին հյուպատոսությունն է։ Ներկայումս քաղաքում կա 6 հյուպատոսություններ։
Հյուպատոսություն | Բացման ամսաթիվ | Վայր |
---|---|---|
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հյուպատոսություն | 2004 թվական մայիսի 2[59] | Կուանսիճուան ինքնավար շրջան |
Կամբոջայի Թագավորության հյուպատոսություն | 2005 թվական հոկտեմբերի 21[59] | Կուանսիճուան ինքնավար շրջան |
Թայլանդի Թագավորության հյուպատոսություն | 2006 թվական ապրիլի 7[59] | Կուանսիճուան ինքնավար շրջան |
Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության հյուպատոսություն | 2009 թվական սեպտեմբերի 2[59] | Կուանսիճուան ինքնավար շրջան |
Մյանմայի Հանրապետության հյուպատոսություն | 2009 թվական հոկտեմբերի[59] | Կուանսիճուան ինքնավար շրջան, Կուանտոն նահանգ, Հունան նահանգ |
Մալազիայի Հանրապետության հյուպատոսություն | 2015 թվական հունիսի 19[59] | Կուանսիճուան ինքնավար շրջան, Կուեյճոու նահանգ |
Քույր քաղաքներ
խմբագրել2021 թվականի դեկտեմբերի տվյալներով Նաննինը ունի 24 քույր քաղաքներ[60][61]։
- Գամբիա, Բանջուլ(1987 թվական մայիսի 22)
- Ավստրալիա, Բանդաբերգ(1998 թվական մայիսի 12)
- ԱՄՆ, Պրովո(2000 թվական սեպտեմբերի 27)
- Ավստրիա, Կլագենֆուրտ(2002 թվական հունիսի 13)
- Թաիլանդ, Հոնկայեն(2002 թվական օգոստոս 25)
- Հարավային Կորեա, Կուաչոն(2005 թվական ապրիլի 18)
- Մեծ Բրիտանիա, Նոուսլի(2005 թվական օգոստոսի 16)
- Ֆիլիպիններ, Դավաո(2007 թվական սեպտեմբերի 3)
- Կամբոջա, Պրեահ Սիհանոուկ(2007 թվական հոկտեմբերի 30)
- Չիլի, Իկիկե(2008 թվական փետրվարի 20)
- Ֆրանսիա, Վալ դը Մարն(2008 թվական հոկտեմբերի 23)
- Ինդոնեզիա, Բոգոր(2008 թվական դեկտեմբերի17)
- Մյանմա, Յանգոն(2009 թվական հոկտեմբերի 20)
- ԱՄՆ, Քոմերս(2009 թվական հոկտեմբերի 21)
- Կանադա, Վիկտորիա(2010 թվական հուլիսի)
- Լաոս, Չամպասակ(2010 թվական հոկտեմբերի 21)
- Մալավի, Լիլոնգվե(2011 թվական հոկտեմբերի 22)
- Լեհաստան, Գրուձյոնձ(2011 թվական հոկտեմբերի 22)
- Մադագասկար, Անտանանարիվու(2015 թվական հունվարի 21)
- Իտալիա, Կրեմա(2017 թվական սեպտեմբերի 19)
- Ուկրաինա, Իվանո-Ֆրանկովսկ(2019 թվական մայիսի 3)
- Բրազիլիա, Պորտ-Ֆելիզ(2019 թվական դեկտեմբերի 3)
- Ուրուգվայ, Պայսանդու(2020 թվական հունիսի 1)
- Ճապոնիա, Ակիտա(2021 թվական փետրվարի 25)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «南宁简介 - 绿城简介 - 广西南宁市人民政府门户网站 - www.nanning.gov.cn». www.nanning.gov.cn. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ «古代南宁政权更迭史及审判史迹». 2013 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ 3,0 3,1 南宁市地貌 Արխիվացված 2009-12-27 Wayback Machine.南宁政务信息网.2007年10月20日
- ↑ «南宁市矿产资源总体规划(2016~2020年)». 南宁市自然资源局. 2017 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «中国气象科学数据共享服务网». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «南宁市河流». 南宁市志办. 2013 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «农生文 简历». 人民网地方领导资料库. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «冯学军当选南宁市人大常委会主任». 广西新闻网. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «廖立勇 简历». 人民网地方领导资料库. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 23-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «杜伟当选政协第十一届南宁市委员会主席». 南宁新闻网. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «南宁市行政区划». 南宁市委宣传部. 2018 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «中华人民共和国县以上行政区划代码». 中华人民共和国民政部. 2019-11. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «《南宁市土地利用总体规划(2006-2020年)调整完善方案》(2015年调整)». 南宁市国土资源局. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «南宁市第七次全国人口普查主要数据公报». 南宁市人民政府. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ 中华人民共和国民政部 (2018年10月). 《中华人民共和国乡镇行政区划简册2018》. 中国社会出版社. ISBN 978-7-5087-5594-6.
- ↑ 南宁市统计局. 《南宁市2010年第六次全国人口普查主要数据公报》.
- ↑ 17,0 17,1 «南宁市民族人口». 南宁市委宣传部. 2018年7月. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «南宁市民族人口分布情况如何». 南宁日报. 2015 թ․ մարտի 4. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «南宁市2015年全国1%人口抽样调查主要数据公报». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ 广西壮族自治区统计局、广西壮族自治区人口普查办公室 (2012年7月). 《广西壮族自治区2010年人口普查资料》. 中国统计出版社. ISBN 978-7-5037-6549-0.
- ↑ 21,0 21,1 «2017年南宁市国民经济发展统计公报». 南宁市统计局. 2018 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «2017年南宁市农业发展基本情况». 南宁市农业委员会. 2018 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «2017年南宁市农业发展形势报告». 南宁市统计局. 2018 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ 南宁统计年鉴2018. 中国统计出版社. 2018 թ․ հոկտեմբերի 8. էջ 第165页. ISBN 978-7-5037-8629-7.
- ↑ «2017年南宁市第三产业增加值2115.15亿元,占GDP半壁江山». 南国早报. 2018 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «中共中央首次明确提出发挥广西作为西南出海通道的作用——1992年中共中央《关于加快改革、扩大开放,力争经济更好更快地上一个新台阶的意见》». 广西地情网. 2009 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «水路陆路空路联结成网——广西西南出海大通道基本建成». 人民日报社. 2003 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
{{cite news}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «南宁渠道"助推中国—东盟合作提质升级». 广西壮族自治区外事办公室. 2018 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
{{cite news}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «中新互联互通项目南向通道目的地已覆盖55个国家和地区». 新华网. 2018 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
{{cite news}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «国务院关于珠江—西江经济带发展规划的批复». 中华人民共和国国务院. 2014 թ․ հուլիսի 16. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «南宁发挥核心城市作用促珠江—西江经济带开放发展». 广西壮族自治区发展和改革委员会. 2017 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «国务院关于北部湾城市群发展规划的批复». 中华人民共和国国务院. 2017 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ 国家发展改革委住房城乡建设部 (2017 թ․ փետրվարի 16). 北部湾城市群发展规划 (PDF). էջ 16. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «南宁高铁经济圈加速推动南宁建设区域性国际交通枢纽». 新华网-广西频道. 2018 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
{{cite news}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «南宁市交通运输行业发展呈现新特点、新亮点». 南宁日报. 2019 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «中国南宁—越南河内(嘉林)中越国际列车运行十周年 运送旅客超40万人次». 南宁日报. 2019 թ․ հունվարի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «南宁至河内国际旅客列车正式开行». 人民网. 2009 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
{{cite news}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «广西2个没有高铁的城市,你知道是哪吗?». 新浪新闻. 2018 թ․ օգոստոսի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «南凭高铁南崇段正式开通运营». 新华网. 2022 թ․ դեկտեմբերի 5.
- ↑ «南宁吴圩机场2018年旅客量首破1500万人次». 中国民航网. 中国民航网. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «南宁城市轨道交通项目介绍» (պարզեցված չինարեն). 南宁轨道交通有限责任公司. 2009 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2011年5月5日-ին. Վերցված է 2011年1月30日-ին.
- ↑ «定了!南宁地铁3号线拟将于6月6日开通试运营». 2019 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «地铁4号线一期开建 全线串起五象各组团». 南宁轨道交通新闻中心. 2015 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «南宁地铁5号线2021年建成». 南宁轨道交通新闻中心. 2017 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «南宁市城市轨道交通线网规划修编获市人民政府批复». 南宁市规划管理局. 2018 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «南宁市市郊铁路机场线项目建议书获批». 南宁日报. 2020 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «BRT 2号线开通试运营». 南宁日报. 2018 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ 王志鹏;苏妮 (2021 թ․ հուլիսի 16). «南宁市全面推进国家公交都市建设». nnrb.com.cn. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «南宁出租车将实行新运价 起步价白天9元夜间11元». 广西新闻网. 2014 թ․ մարտի 19. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «南宁启用交通服务新热线». 广西日报. 2016 թ․ մայիսի 31.(չաշխատող հղում)
- ↑ 南宁市语言文字 Արխիվացված 2015-04-02 Wayback Machine.南宁政务信息网.2010年12月5日Կաղապար:Zh-cn
- ↑ 南宁市语言文字.参考南宁政务信息网.http://www.nanning.gov.cn/4/economy.htm Արխիվացված 2007-10-28 Wayback Machine(Չինարեն)
- ↑ 黎曙光.南宁市周边地区平话与白话音韵比较研究.民族出版社.2006年.ISBN 978-7-105-07606-2。(Չինարեն)
- ↑ 李连进.南宁近郊平话方言岛.广西师范学院学报(哲学社会科学版).2000年03期(Չինարեն)
- ↑ 南宁市年鉴2006.参考南宁政务信息网.http://www.nanning.gov.cn/6120/list.htm Արխիվացված 2007-10-12 Wayback Machine(Չինարեն)
- ↑ «推普的"南宁现象"». 羊城晚报. 2010 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ 57,0 57,1 «南宁市非物质文化遗产代表性项目名录统计表». 南宁市文化新闻出版广电局. 2017 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ 58,0 58,1 «南宁市教育局关于印发2018-2019学年度南宁市中小学校基本数据的通知». 南宁市教育局. 2019 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2019年8月12日-ին. Վերցված է 2019年8月12日-ին.
- ↑ 59,0 59,1 59,2 59,3 59,4 59,5 «六国驻邕总领馆基本信息表_领事保护_南宁市外事办公室». 南宁市外事办公室. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «南宁市友好城市». 南宁市外侨办. 2017 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «南宁市与国外友好城市结好名单及结好时间表». 广西南宁市外事办公室网站. 2021 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 24-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել南宁市人民政府门户网站Արխիվացված 2021-01-09 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաննին» հոդվածին։ |