Յուրի Վոլինցև
Յուրի Վիտալևիչ Վոլինցև (ռուս.՝ Ю́рий Вита́льевич Волы́нцев, ապրիլի 28, 1932[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 9, 1999, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասան, հնչյունավորող, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1984)[2], Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր (1994)՝ Ե․ Վախթանգովի անվան թատրոնի «Անմեղ մեղավորները» ներկայացման համար։
Յուրի Վոլինցև ռուս.՝ Юрий Витальевич Волынцев | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1932[1] |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 9, 1999 (67 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Խովանսկոե գերեզմանատուն |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
Երեխա(ներ) | Քսենիա Ստրիժ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՅուրի Վոլինցևը ծնվել է 1932 թվականի ապրիլի 28-ին Լենինգրադ քաղաքում։ Սովորել է Բ․ Շչուկինի անվան թատերական ուսումնարանում (Իոսիֆ Ռապոպորտի արվեստանոց)։ Կուրսընկերներն են եղել Վիկտորյա Լեպկոն, Վերա Մայորովան, Անդրեյ Միրոնովը[3]։
1962 թվականին ուսումնարանն ավարտելուց հետո ընդգրկվել է Ե․ Վախթանգովի անվան թատրոնի թատերախմբում։ Հնչյունավորել է մի շարք մուլտֆիլմերի հերոսների, կինոյում նկարահանվել է հիմնականում դրվագներում։ Խորհրդային հանդիսատեսին հայտնի է Պան մարզիկի դերով «13 աթոռ» գինետունը» երգիծական հեռուստասերիալում։
Հնչյունավորել է Դիսնեյի մուլտֆիլմերի հերոսների՝ Դաքուորթին՝ «Բադային պատմություններ»-ում, Դոն Կարնաժին՝ «TaleSpin»-ում և Զիգզագ ՄակԿրյակին՝ «Բադային պատմություններ»-ում ու «Սև թիկնոց»-ում[4]։
Մահացել է 1999 թվականի օգոստոսի 9-ին Մոսկվայում՝ քնած ժամանակ, սուր սրտային անբավարարությունից[5]։ Հրաժեշտի արարողությունը կայացել է 1999 թվականի օգոստոսի 12-ին Ե․ Վախթանգովի անվան թատրոնի ճեմասրահում[5]։ Թաղված է Խովանսկոյե գերեզմանատանը (կենտրոնական հատված, հողակտոր № 45ժ)։
Ընտանիք
խմբագրելԴուստրը՝ Քսենիա Ստրիժը (ծնվ․ 1967 թ․), ռադիո և հեռուստահաղորդավար է։
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- Պատվո շքանշան (դեկտեմբերի 11, 1996)՝ պետությանը մատուցած ծառայությունների, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի և մշակույթի ու արվեստի ոլորտում բազմամյա բեղուն գործունեության համար[6]
- Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր (մայիսի 29, 1995)[7]
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (նոյեմբերի 11, 1971)
- Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (1976)
- «ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ» պատվավոր կոչում (մարտի 28, 1984)՝ խորհրդային թատերական արվեստում ունեցած ավանդի համար[8]
Դերերը թատրոնում
խմբագրելՀեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|
Ալեքսանդր Օստրովսկի | Յուրաքանչյուր իմաստուն մարդու համար բավական պարզություն կա | Գոլոդուլին |
Մոխրոտիկը | արքա | |
Կառլո Գոցցի | Տուրանդոտ արքայադուստրը | Բրիգելլա |
Էժեն Սկրիբ | Մի բաժակ ջուր | Վիկոնտ Բոլինգբրոկ |
Ալեքսանդր Ֆրեդրո | Տիկիններն ու հուսարները | պան Յուզեֆ |
Խաղացողները | Գլով ավագ | |
Ալեքսանդր Օստրովսկի | Անմեղ մեղավորներ | Շմագա |
Էդուարդո դե Ֆիլիպո | Մեծ կախարդանք | Գրեգորիո |
Հեռուստաներկայացումներ
խմբագրելՏարի | Հեռուստաներկայացում | Դեր |
---|---|---|
1966-1980 | «13 աթոռ» գինետունը | պան մարզիկ |
1968 | Դորիան Գրեյի դիմանկարը | Ջեֆրի |
1970 | Ընտանիք՝ ընտանիքի նման | Ձմեռ պապ՝ բարի ծառայությունների բյուրոյից |
1976 | Տիկիններն ու հուսարները | պան Յուզեֆ |
1978 | Հին ռուսական վոդևիլների երեկո | Լերման |
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1961 | Ճակատամարտ ճանապարհին | Սինենկի |
1963 | Կարճ պատմություններ | |
1964 | Մի թիզ հող | Յացենկո, կապիտան |
1965 | Ժամանակն է, առա՛ջ | գրող |
1966 | Թող կորչի թղթապայուսակը | Կորոլյով |
1967 | Աննա Կարենինա | Պետրիցկի |
1968 | Մայոր Մրրիկը | Շվալբ |
1968 | Ռուսաստանով | զինվոր |
1968 | Ռեզիդենտի սխալը | տաքսու վարորդ |
1970 | Բելառուսական կայարան | ոստիկանության ավագ |
1970 | Կարուսել | Սյուսին |
1973 | Դրախտային խնձորներ | քննիչ |
1973 | Ընկեր գեներալ | Գերասիմ Գուշչին,
դիվիզիայի հրամանատար |
1973 | 100% նեյլոն | Ֆեդյա |
1974 | Յասն ու Յանինան | տեղամասի ոստիկան Դանիլա Ստեպանովիչ |
1975 | Պարոն ՄակՔինլի փախուստը | ՄակՔինլիի ծառայակից |
1976 | Լեգենդ Տիլի մասին | հերցոգ վան Բրեդերոդե |
1976 | Սոլո նվագախմբով փղի համար | Ալեքսանդր Բորիսովիչ |
1977 | Վեսնուխինի երևակայությունները | Բուլինի հայր |
1977 | Զվարճալի մարդիկ | Ռոմանսով |
1978 | Բոլոր չորս անիվները («Երալաշ» կինոժուռնալ,
թողարկում №16) |
Քեռի Կոլյա |
1979 | Առավոտյան շրջայց | պրոֆեսոր Վիկտոր Մալիշևսկի |
1979 | Ուղևորություն քաղաքով | կարուսելի աշխատակից |
1980 | Գիշերային պատահար | Սեմյոն Աստախով, տաքսու վարորդ |
1984 | Մեռած հոգիներ | Ալեքսեյ Իվանովիչ, ոստիկանապետ |
1984 | Իմ ընտրյալը | Գեորգի Ֆեոֆանով |
1985 | Ավագ եղբոր հարսանիքը | քեռի Գոշա |
1987 | Կրեյցերյան սոնատ | պաշտոնատան պարոն |
1988 | Թանկարժեք հաճույք | ղեկավար |
1990 | Գլխարկ | Իվան Ֆեդոսեևիչ, մարշալ Պոբրատիմովի համհարզ |
1991 | Ստվերը կամ միգուցե ամեն ինչ անցնի | առաջին նախարար |
1992 | Դերիբասովսկայայում լավ եղանակ է կամ
Բրայթոն Բիչում կրկին անձրև է |
ՊԱԿ-ի գեներալ |
1992 | Տունը Սուրբծննդյան բուլվարում | |
1995 | Կյանքի մանրուքներ | Վիկտոր Վասիլևիչ |
Հնչյունավորում
խմբագրելՏարի | Ֆիլմ | Կերպար |
---|---|---|
1972 | Ցատկի իրավունք | Սանյա |
1981 | Ձեռքերդ վ՛եր | գնդապետ Շիտո-Կրիտո |
Մուլտֆիլմերի հնչյունավորում
խմբագրելՏարի | Մուլտֆիլմ | Կերպար |
---|---|---|
1976 | Ինչո՞ւ է առյուծի գլուխը մեծ | բոլոր կերպարները |
1976 | Մեծամիտ նապաստակը | գայլ |
1977 | Մարդիկ և կենդանիները (Фитиль №181) | որսագող |
1977-1982 | Քնեցնող հեքիաթներ | երգեր է կատարում |
1977-1983 | Ամենափոքր գետնաթզուկը | գայլ |
1977 | Թե ինչպես էին սնկերը պատերազմում սիսեռների հետ | ճանճասպան, Վալույ |
1977 | Ծիծաղելու չէ (Фитиль №187) | ստուգող |
1978 | Անձրև | ենթավարպետ Սենկա Բորոդատի |
1978 | Իլյա Մուրոմեցը և ավազակ Սոխակը | Չուրիլո Պլենկովիչ |
1978 | Վստահելի դետալ (Фитиль №188) | փականագործ |
1979 | Նոր Ալադին | ջին |
1979 | Կախարդական մատանի | Իվան |
1979 | Շան ձագի մասին | վարազ |
1980 | Գավ անունով փիսիկը (3-րդ և 4-րդ թողարկումներ) | շուն |
1980 | Աղջիկն ու արջը | արջ |
1980 | Առաջին ինքնագիրը | հայր արջ |
1980 | Մու-մու (Фитиль №213) | ստուգող |
1980 | Տափօղա՜կը, տափօղա՜կը (Фитиль №216) | պետ |
1980 | Տրախ տիբի դոխ (Фитиль №220) | գրասենյակի ղեկավար |
1981 | Հեքիաթ Մոծակ Մոծակյանի մասին | արջ |
1981 | Կարծես | արջուկ |
1981 | Կոշկավոր շունը | գիրուկ |
1981 | Երրորդ մոլորակի գաղտնիքը | նավապետ Զելյոնի |
1981 | Անտուն տնային ոգիները | |
1981 | Մերկ ճշմարտություն (Фитиль №229) | ավտոմեքենայի տեր/վերանորոգողներից մեկը |
1981 | Մենամարտ (Фитиль №235) | էքսկուրսավար |
1982 | Ալիսան Հայելիների աշխարհում | Шалтай-Болтай |
1982 | Եսասեր հսկան | հսկա |
1982 | Կախարդական դեղամիջոցը | պապիկ |
1983 | Վիշտը դժբախտություն չէ | արքա |
1983 | Շիկահավն ու արջը | արջ |
1983 | Տատիկը մի այծ ուներ | Եվսեյ այծ |
1983 | Բարի անտառը | արջ/ջրարջ |
1984 | Շամպայնի ցայտերը (Фитиль №266) | Իվան Մատվեևիչ, նավաշինական գործարանի
ղեկավար |
1984 | Ալլե՜ հոպ (Фитиль №268) | ծաղրածու |
1985 | Երկու տոմս դեպի Հնդկաստան | կենդանիների մարզիչ Նիկոլայ Յասնով |
1985 | Բնության հեղինակային իրավունքների պաշտպանության կոմիտե։
Քնի թագավորություն |
արջ |
1986 | Բոցմանը և թութակը (5-րդ թողարկում) | ձնեմարդ |
1986 | Ֆունտիկ խոզուկի արկածները | խուզարկու Դոբեր / Շոկոլադ (3-րդ թողարկում) |
1986 | Բարի գալուստ | որմզդեղն |
1986 | Ձյունանուշիկներ | Պուշոկ կատու |
1986 | Թանկարժեք փաթեթ | գայլ |
1986 | Շեֆի օգնությունը (Фитиль №290) | բանջարեղենի բազայի վարիչ |
1987 | Անտառային հեքիաթներ։ Երկրորդ ֆիլմ | շուն/Պյոս անունով գայլ |
1987 | Լոլո պինգվինի արկածները | որսագողական նավի նավապետ |
1987 | Դյուցազնական շիլա | հայր |
1987 | Օրը ցերեկով (Фитиль №303) | պարգևատրումների բաժնի աշխատակից |
1987 | Ջրաշուշան | արջ |
1988 | Ծիծաղ և վիշտ Սպիտակ ծովում | ծերուկ ունկնդիր/Իվան |
1989 | Ի՞նչ ձայն է հանում մոծակը | գայլ |
1989 | Արահետով գնում էր մի ճնճղուկ | մարդ |
1990 | Արքայի նոր զգեստը (Սոյուզմուլտֆիլմ) | արքա |
1990 | Ազատ բռնապետը | արդարամիտ բռնապետը |
1991 | Փոքրիկ վհուկը | անտառապահ |
1991 | Կախարդական գլոբուսի արկածները կամ Վհուկի արարքները | արքա |
1991 | Սոխակ | կայսեր |
1992 | Գլաշա և Կիկիմորա | անտառային ոգի |
1992 | Զբոսաշրջիկ փղիկը | արջ |
1994 | Կար-չկար | պապ/գայլ/արջ |
1994 | Երևակայողները Ուգոր գյուղից | Զմեյ Գորինիչի գլուխ |
1995 | Шарман, шарман! 3 | այծ |
1995 | Վերնատնակ | արջ |
Կրկնօրինակում և հետկադրային հնչյունավորում
խմբագրելՏարի | Նախագիծ | Կերպար |
---|---|---|
1984 | Муфта, Полботинка и Моховая Борода | հրշեջ, ռադիոհաղորդավար |
1989-1990 | Ֆրեգլների ժայռը | Քեռի Մեթ |
1990-1994 | Բադային պատմություններ | Զիգզագ ՄակԿրյակ |
1991 | TaleSpin | Դոն Կարնաժ |
1993-1994 | Սև թիկնոց | Զիգզագ ՄակԿրյակ |
Աուդիոհեքիաթներ (ձայնապնակ)
խմբագրելՏարի | Նախագիծ | Կերպար |
---|---|---|
1971 | Կոշկավոր կատուն | մարկիզ Կարաբաս |
1972 | Գանձերի կղզին | ծովահեն/Իսրայել Հենդս |
1973 | Փոքրիկ իշուկի մեծ երազանքը | իշուկ |
1977 | Երջանիկ ավարտ | Պրիժոկ հավատարիմ շուն |
1980 | Տունը ծովի ափին | պատմող |
1980 | Նապաստակն ու գայլը | գայլ |
1987 | Անրի Պիեռն ու գորտ-արքայադուստրը | հեղինակ |
1989 | Կարճլիկը | արքա |
1989 | Կուզյա ծղրիդը Տուամի մոլորակում | աստղային ծովահեն Բիմբուլա |
Մանկական հաղորդումներ
խմբագրելՀաղորդում | Կերպար |
---|---|
Զարթուցիչ | կապիտան Վրունգել |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ Русский драматический театр: Энциклопедия / Под общ. ред. М. И. Андреева, Н. Э. Звенигородской, А. В. Мартыновой и др. — М.: Большая российская энциклопедия, 2001. — 568 с.: ил. — ISBN 5-85270-167-X.
- ↑ «Краткая история театрального института имени Бориса Щукина. — Галерея выпускников: 1960-е годы». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Актриса, теле- и радиоведущая, дочь артиста Юрия ВОЛЫНЦЕВА Ксения СТРИЖ: "Я начала передачу словами: "Говорят, дураки умирают по пятницам, а по понедельникам умирают лучшие лю…». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.
- ↑ 5,0 5,1 «Актёр Юрий Волынцев умер от сердечной недостаточности». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Указ президента Российской Федерации от 11 декабря 1996 года № 1669 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Указ президента Российской Федерации от 29 мая 1995 года № 537 «О присуждении Государственных премий Российской Федерации в области литературы и искусства 1994 года»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Указ Президиума Верховного Совета РСФСР от 28 марта 1984 года «О присвоении почётного звания „Народный артист РСФСР" Волынцеву Ю. В.»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.