Գիշերային պատահար (ֆիլմ)

«Գիշերային պատահար» (ռուս.՝ «Ночное происшествие»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ (դետեկտիվ), որը նկարահանել է Վենյամին Դորմանը[1][2][3] Վլադիսլավ Մորոզովի համանուն վեպի հիման վրա։

Գիշերային պատահար
ռուս.՝ Ночное происшествие
Երկիր ԽՍՀՄ
Ժանրքրեական ֆիլմ
Թվական1980
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎենիամին Դորման
Սցենարի հեղինակՎլադլեն Բախնով
ԴերակատարներՊյոտր Վելյամինով
ԵրաժշտությունԱլեքսեյ Ռիբնիկով
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն88 րոպե

Սյուժե խմբագրել

Գիշերը Մոսկվայի նրբանցքներից մեկում երիտասարդ տղան ու աղջիկը գտնում են գլխի վնասվածքով կնոջ և նրան տեղափոխում ոստիկանական բաժանմունք։ Գալինա Սեմյոնովնա Ուկլադովան (Գալինա Պոլսկիխ), որը Մագադանից ուղևորվում էր հանգստավայր, պնդում է, որ իր վրա ավազակային հարձակում է գործել տաքսիստը և խլել խոշոր գումար ու փաստաթղթերը։ Տաքսու վարորդ Ստեպան Վորոնովին (Ալեքսեյ Ժարկով), որը նախկինում արդեն դատապարտվել է խուլիգանության համար, հաջողվում է ձերբակալել։ Ուկլադովան առերեսման ժամանակ ճանաչում է հարձակվողին։

Ամեն ինչ վկայում է Վորոնովի մեղքի մասին, սակայն փորձառու քննիչ Սերգեյ Միտինը (Պյոտր Վելյամինով) զգում է, որ առօրյա կենցաղային հանցագործության հետևում ավելին կա։ Հետագայում պարզվում է, որ Ուկլադովան իրականում փորձառու հանցագործ-ռեցիդիվիստ Լիդիա Վասիլևնա Պլետնյովան է, որը Իրկուտսկի մոտ կառուցվող շինությունից գողացել է 35 հազար ռուբլի։ Նա «ավազակային հարձակում» է ձևացրել նոր փաստաթղթեր ստանալու և անունը փոխելու համար։

Մոսկվայի մարզի Դոմոդեդովո քաղաքում նկարահանվել են այգու և ոստիկանության բաժանմունքի տեսարանները, որտեղից տանում են Վորոնովին, իսկ հիվանդանոցը, որտեղ նկարահանվել է ճանաչման տեսարանը, և որտեղից փախչում է Ուկլադովան, հաղորդակցման ուղիների նախարարության հիվանդանոցն է Մոսկվայում։

Դերերում խմբագրել

  • Պյոտր Վելյամինով – ոստիկանության մայոր Սերգեյ Պետրովիչ Միտին, քննիչ
  • Գալինա Պոլսկիխ – Լիդիա Վասիլևնա Պլետնյովա, նույն ինքը՝ Գալինա Սեմյոնովնա Ուկլադովա, Վալենտինա Նիկոլաևնա Խուդյակովա, Պոզդնյակովա, Կուզյաևա, կրկնահանցագործ
  • Ալեքսեյ Ժարկով – Ստեպան Անտոնովիչ Վորոնով, 11-րդ պարկի տաքսու վարորդ
  • Յուրի Կայուրով – Նիկոլայ Անդրեևիչ Վլադիկին, քննչական բաժնի պետ
  • Բորիս Սմորչկով – Ալեքսեյ Բաբին, քրեական հետախուզության աշխատակից
  • Վալենտինա Գրուշինա – Տատյանա Ակիմովնա Սիրոտինա, պիոներական ճամբարի բուժքույր, Վորոնովի հարսնացուն
  • Նատալյա Նազարովա – Զինաիդա Պավլովնա Սիմուկովա, Վորոնովի հետ բնակվող կին
  • Տատյանա Պելտցեր – Ալեքսանդրա Ալեքսեևնա, Վորոնովի հարևանուհին
  • Յուրի ՎոլինցևՍեմյոն Աֆանասևիչ Աստախով, 11-րդ պարկի տաքսու վարորդ
  • Անդրեյ Յուդին – էպիզոդ
  • Անդրեյ Նիկոլաև – Կոստյա, ուսանող, այն տղան, որը գտել է Ուկլադովա-Պլետնյովային նրբանցքում
  • Նիկոլայ Գորլով – բակապան (լուսագրերում՝ Գ․ Գորլով)
  • Դարյա Միխայլովա – Կոստյայի ընկերուհին, ուսանողուհի, որը գտել է Պլետնյովային
  • Նիկոլայ Պարֆյոնով – 11-րդ տաքսոպարկի շարասյան պետ
  • Մանեֆա Սոբոլևսկայա – Սիրոտինայի հարևանուհին
  • Գեորգի Տուսուզով – ընթերավկա
  • Յուրի Չերնով – «Մոսկվիչի» եփականատեր, որը տուժել է Զելենոդոլսկում
  • Վիկտոր Շուլգին – ոստիկանության գնդապետ
  • Եկատերինա Վորոնինա – իրական Գալինա Սեմյոնովնա Ստալադովա (լուսագրերում նշված չէ)
  • Լեոնիդ Վորոն – օպերատիվ աշխատող, պետական անվտանգության աշխատակից (լուսագրերում նշված չէ)
  • Նադեժդա Սամսոնովա – հիվանդ հիվանդանոցում (լուսագրերում նշված չէ)
  • Լյուբով Սոկոլովա – խոհարար պիոներական ճամբարում
  • Վալենտին Բրիլեև – Պոզդնյակով, ոստիկանության բաժանմունքում հերթապահ լեյտենանտ
  • Նիկոլայ Սմորչկով – մայոր, Զելենոդոլսկի ոստիկանության պետ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Վենիամին Դորման
  • Սցենարիստ՝ Վլադլեն Բախնով
  • Օպերատոր՝ Վադիմ Կորնիլև[4][5]
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Ռիբնիկով
  • Նկարիչ՝ Մարկ Գորելիկ
  • Դիրիժոր՝ Սերգեյ Սկրիպկա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «На Первом канале отметят юбилей Галины Польских». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
  2. «Умер известный киноактер Алексей Жарков». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
  3. Галина Польских стала актрисой, чтобы жить в воображаемом мире
  4. Ночное происшествие
  5. Ночное происшествие (1981) Full Cast & Crew

Արտաքին հղումներ խմբագրել