Շիկահավն ու արջը
«Շիկահավն ու արջը» (ռուս.՝ «Малиновка и медведь»), Նաթան Լեռների մուլտիպլիկացիոն ֆիլմը[1], որը պատմում է փոքրիկ շիկահավի հանդեպ արջի հուզիչ վերաբերմունքի մասին[2]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Նաթան Լեռներ |
Սցենարիստ | Մարինա Վիշնևեցկայա |
Հնչյունավորում | Օլգա Օստրոումովա և Յուրի Վոլինցև |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Էկրան |
Տևողություն | 569 s |
Թվական | 1983 |
Սյուժե
խմբագրելԱրջն անսպասելիորեն հանդիպում է մի միայնակ շիկահավի։ Արջը խղճում է նրան և որոշում է իր հետ տանել ձմեռելու։ Եվ ահա պարզվում է, որ թռչունը պոեզիայի մեծ սիրահար է. նա պաշտում է գարնան և ամռան մասին պատմող բանաստեղծությունները։ Ամբողջ օրը նրա մտքին հունիս ամիսն է։ Սակայն ինչպես կարող է հունիս լինել, եթե դրսում ցուրտ դեկտեմբերն է։ Արջը փորձում է կրկնել շիկահավին և նույնպես բանաստեղծություններ հորինել, սակայն նրա բանաստեղծությունները ոչ թե գարնան, այլ ձմեռային օրերի մասին են։ Իսկ շիկահավն անընդհատ իրենն էր կրկնում` ասելով «Հունիս, հունիս»։ Արջը բարկանում է և դուրս է անում շիկահավին, իսկ ինքն որոշում է հարմար տեղավորվել ձմռանը քուն մտնելուց առաջ։ Սակայն ծուռթաթը չի կարողանում քնել. նա սկսում է խղճալ բանաստեղծական թռչնակին. չէ՞ որ նա սառչում է անտառում։ Եվ նրան հետ է բերում իր որջը։
Նկարահող խումբ
խմբագրել- Ռեժիսոր` Նաթան Լեռներ
- Սցենարի հեղինակ` Մարինա Վիշնևեցկայա
- Բեմադրող նկարիչ` Յուրի Իսայկին
- Կոմպոզիտոր` Վլադիմիր Կրիվցով
- Օպերատոր` Լեոնարդ Կոլվինկովսկի
- Հնչյունային օպերատոր` Վ. Զոսիմովիչ
- Մուլտիպլիկատորներ` Օլգա Անաշկինա, Ալլա Գրիշկո, Աիդա Զյաբլիկովա
- Տիկնիկները պատրաստել են` Գ. Բոգաչյով, Մ. Բոգատսկայա, Ա. Դեկտյարյով, Ա. Կուզնեցով, Ն. Պանտելեևա, Ե. Պոկրովսկայա
- Մոնտաժող` Գալինա Դրոբինինա
- Խմբագիր` Ալիսա Ֆեոդորիդի
- Տնօրեն` Իգոր Գելաշվիլի
Դերերը հնչյունավոր էլ են
խմբագրել- Յուրի Վոլինցև` Արջ
- Օլգա Օստրոումովա` Շիկահավ
- Սվետլանա Տրավկինա` Աղվես
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Շիկահավն ու արջը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- ↑ Հայրենական մուլտիպլիկացիայի հանրագիտարան (հեղ.` Սերգեյ Կապկով, «Ալգորիթմ», 2006)