Նոր Ալադին
«Նոր Ալադինը» (ռուս.՝ Новый Аладдин), խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Իվան Դավիդովի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1979 թվականին։ «Ալադին և կախարդական լամպը» արաբական ժողովրդական հեքիաթի ծաղրանմանակումն է։ Ֆիլմում ծաղրվում են նրանք, ովքեր փորձում են ապրել ուրիշի հաշվին։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | ֆիլմ-հեքիաթ, կինոկատակերգություն և կինոնմանակում |
Ռեժիսոր | Ivan Davydov? |
Սցենարիստ | Միխայիլ Լիպսկերով |
Հնչյունավորում | Վասիլի Լիվանով, Ալեքսանդր Շիրվինդտ, Վլադիմիր Էտուշ, Վսևոլոդ Լարիոնով և Յուրի Վոլինցև |
Երաժշտություն | Միխայիլ Մեերովիչ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1979 |
Սյուժե
խմբագրելԱլադինի մասին հին հեքիաթի արդիականացված տարբերակն է, որտեղ արքայադուստր Զուլֆիան, ի տարբերություն բնօրինակի, որպես իր ամուսին ընտրում է ոչ թե գլխավոր հերոսին, այլ ամենակարող Ջինին, որը նրա համար կատարում էր ամբողջ աշխատանքը։
Ստեղծողներ
խմբագրել- Օգնականներ՝ Գալինա Անդրեևա, Օ. Պավլովա , Օ Պավլովա, Օ. Երոֆեևա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Վիկտոր Շևկով, Տատյանա Պոմերանցևա, Անատոլի Աբարենով, Էլվիրա Մասլովա, Ա. Ելիզարով, Ալեքսեյ Բուկին
- Նկարիչներ՝ Վերա Խարիտոնովա, Վ. Մաքսիմովիչ
- Մոնտաժող՝ Գ. Սմիրնովա
- Խմբագրող՝ Նատալյա Աբրամովա
- Ֆիլմի տնօրեն՝ Լյուբով Բուտիրինա[1]
Դերերը հնչյունավորել են
խմբագրել- Վասիլի Լիվանով – կախարդ
- Ալեքսանդր Շիրվինդտ – Ալադին
- Վլադիմիր Էտուշ – սուլթան
- Վսևոլոդ Լարինով – գրիֆ-բյուրոկրատ
- Յուրի Վոլինցև – ջին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Նոր Ալադին» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
Գրականություն
խմբագրել- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 221—222. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
- Малянтович К. Г. Воспоминания о курсах, «Кинограф» № 11, 2002.
Արտաքին հղումներ
խմբագրել- Նոր Ալադին(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում