Կոշկավոր կատուն
Շառլ Պերոյի հեքիաթը
Կոշկավոր կատուն (ֆր.՝ Le Maître chat ou le chat botté), ֆրանսիացի գրող Շառլ Պերոյի ամենահայտնի հեքիաթը։ «Կոշկավոր կատուն» հեքիաթը գրվել է 17-րդ դարում, բայց մի քանի դար անց էլ սիրելի է երեխաների համար։ Կրտսեր որդուն հոր մահից հետո ժառանգություն հասավ միայն կատուն։ Մնացած ամեն ինչը հասավ եղբայրներին։ Սակայն կատուն ոչ թե հասարակ կատու էր, այլ շատ ճարպիկն էր։

Կատվի գործնականության և խորամանկության շնորհիվ տերը ստանում է այն ամենը, ինչի մասին կարող է երազել երիտասարդը. տիտղոս, թագավորի հարգանքը, ամրոց, հարստություն և սեր[1]։ Որոշ կերպարների նախատիպեր են եղել Լուարայի դաշտավայրի Ուարոն ամրոցի տերերը[2]։
Կերպարներ
խմբագրել- Ծեր ջաղացպան
- Ծեր ջաղացպանի տղան
- Ջաղացպանի միջնեկ տղան
- Ջաղացպանի փոքր տղան, նույն ինքը մարկիզ Կարաբասը
- Կոշկավոր կատուն
- Թագավոր
- Արքայադուստր
- Օգր, մեկը, ով կարողանում է ընդունել ցանկացած կերպարանք
Հեքիաթի հայտնի էկրանավորումներ և բեմադրություններ
խմբագրել- «Կոշկավոր կատուն», մանկական օպերա երկու մասով, կոմպոզիտոր` Ցեզար Կյուի
- «Կոշկավոր կատուն», Դավիթ Սաթլովի պիեսը բանաստեղծություններով։ Ռեժիսոր` Ա. Իլիանա։ Երաժշտությունը` Բ. Չայկովսկու։
Գեղարվեստական ֆիլմեր ըստ «Կոշկավոր կատուն» հեքիաթի սյուժեի
խմբագրել- «Կոշկավոր կատվի նոր արկածները», Ալեքսանդր Ռոուի ֆիլմը։ ԽՍՀՄ, 1958
- «Կոշկավոր կատուն», Յուջին Մարների ֆիլմը։ ԱՄՆ, 1988։
- ««Կատվի մասին», Հեռուստաֆիլմ։ Ռեժիսոր Սվյատոսլավ Չեկին։ 1985։
Մուլտֆիլմեր ըստ Կոշկավոր կատուն հեքիաթի սյուժեի
խմբագրել- «Կոշկավոր կատուն», Բրումբերգ քույրերի հեքիաթը։ Սոյուզմուլտֆիլմ, 1938
- «Կոշկավոր կատուն», Հարրի Բարդինի մուլտֆիլմը, 1995
- «Կոշկավոր կատուն», Ալեքսանդր Դավիդովի մուլտֆիլմը, 1997
- «Կոշկավոր կատուն», DreamWorks ստուդիայի մուլտֆիլմը, 2011։ Գլխավոր հերոսը «Շռեկ 2»-ի կատուն է։
- Toei Animation ստուդիայի «Կոշկավոր կատուն» 3 մասից բաղկացած մուլտֆիլմը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հեքիաթներ. Լինում է, չի լինում, Ա. Սիմոնյան, Երևան, 2013, էջ 22
- ↑ «Ուարոնի ամրոցը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 28-ին.