Տատիկը մի այծ ուներ

1983 թվականի սովետական ​​մուլտֆիլմ

Տատիկը մի այծ ուներ (ռուս.՝ Жил у бабушки козёл), 1983 թվականի «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից նկարահանված խորհրդային երաժշտական մուլտֆիլմ։ Ռեժիսոր Լեոնիդ Նոսիրևը[1] մուլտֆիլմը ստեղծել է ըստ Կոռնեյ Չուկովսկու կողմից վերամշակված ռուսական ժողովրդական հեքիաթի մոտիվների։

Տատիկը մի այծ ուներ
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ և մյուզիքլ
ՌեժիսորԼեոնիդ Նոսիրև
ԵրաժշտությունԵվգենի Բոտյարով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն9 րոպե
Թվական1983

Սյուժե խմբագրել

Երկու ուրախ սագեր խաղում ու երգում էին այն մասին, որ Վարվառուշկայի տատիկի մոտ Եվսեյ անունով այծ էր ապրել, որը գյուղի բոլոր այծերից ամենաախելացին էր։ Այծը ցանկանում է մտնել անտառ և կեղև ուտել։ Տատիկը նրա վզին զանգ է կախում և ասում է, որ անտառում գայլեր կան։ Այծը գնում է անտառ, սունկ է հավաքում և հանդիպում է աղվեսին, որը գողացած աքաղաղ էր տանում։ Այծն աքաղաղին վերցնելով` շարունակում է ճանապարհը և հանդիպում է գայլերին։ Աքաղաղն իրեն չկորցնելով` կտցահարում է այծին։ Այծն ամբողջ ուժով վազում ու գայլերից փախչում է։ Զանգի ձայնը լսելով` տատիկն ու պապիկը դարպասներն այծի դեմ բացում են և հետո գայլերի դիմաց փակում։ Կրակոցի ձայնը վախեցնում է գայլերին, և նրանք փախչում են անտառ։ Այծը խոստանում է առանց թույլատվության անտառ չգնալ։

Հեղինակներ խմբագրել

  • Սցենարի հեղինակ և ռեժիսոր - Լեոնիդ Նոսիրև
  • Բեմադրող նկարիչ - Վերա Կուդրյավցևա Ենգալիչևա
  • Օպերատոր - Սվետլաննա Կոշչեևա
  • Կոմպոզիտոր - Եվգենի Բոտյարով
  • Հնչյունային օպերատոր - Բորիս Ֆիլչիկով
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ - Անատոլի Աբարենով, Մարինա Ռոգովա, Յուրի Կուզյուրին, Ալեքսեյ Բուկին, Վլադիմիր Զախարով
  • Նկարիչներ - Իրինա Սվետլիցա, Նինա Նիկոլայևա, Սվետլանա Դավիդովա, Նիկոլայ Միտրոխին, Ե. Բիրյուկով
  • Մոնտաժող - Օլգա Վասիլենկո
  • Ռեժիսորի օգնական - Զոյա Կրեդուշինսկայա
  • Խմբագիր - Նատալյա Աբրամովա
  • Տնօրեն - Նինել Լիպնիցկայա
  • Դերերը հնչյունավորել են.
    • Յուրի Վոլինցև - այծ
    • Տատյանա Պելտցեր - տատիկ
    • Վսեվոլոդ Լարիոնով - աղվես
    • Գեորգի Վիցին - նապաստակ
    • Եֆիմ Կացիրով - գայլ
    • Տատյանա Շեբելնիկովա - վոկալ

Թողարկում DVD ֆորմատով խմբագրել

  • 2005 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում DVD ձևաչափով թողարկվել է «Տատիկի հեքիաթները-4» մուլտֆիլմների ժողովածուն։ Հավաքածուի մեջ էին մտնում հետևյալ մուլտֆիլմերը.

«Գնդիկ Բոքոնիկ» (1956), «Երեք պարկ խորամանկություն» (1954), «Երեք փայտահատներ» (1959), «Երեք արջեր» (1958), «Ու՞մ կոներն են անտառում» (1965), «Տարբեր անիվներ» (1960), «Մաշենկան և արջը» (1960), «Տատիկը մի այծ ուներ» (1983), «Քաղցրաբլիթ» (1993)[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков. Леонид Носырев // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. DVD «Бабушкины сказки 4»

Արտաքին հղումներ խմբագրել