Աննա Կարենինա (ֆիլմ, 1967)
Աննա Կարենինա (ռուս.՝ Анна Каренина), խորհրդային լիամետրաժ գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1967 թվականին, ռեժիսոր Ալեքսանդր Զարխիի կողմից։ Կինոնկարը Լև Տոլստոյի համանուն վեպի էկրանավորումն է։
Աննա Կարենինա ռուս.՝ Анна Каренина | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | վեպի էկրանավորում և դրամա |
Հիմք | Աննա Կարենինա |
Թվական | 1967 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Զարխի |
Սցենարի հեղինակ | Վասիլի Քաթանյան և Ալեքսանդր Զարխի |
Դերակատարներ | Տատյանա Սամոյլովա, Նիկոլայ Գրիցենկո, Յուրի Յակովլև, Իա Սավվինա, Մայա Պլիսեցկայա և Վասիլի Լանովոյ |
Օպերատոր | Լեոնիդ Կալաշնիկով |
Երաժշտություն | Ռոդիոն Շչեդրին |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 137 րոպե |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Կարենինա (այլ կիրառումներ)
Սյուժե խմբագրել
Ֆիլմի պատմության հիմքում ընկած է ամուսնացած կնոջ՝ Աննա Կարենինայի և երիտասարդ սպա Ալեքսեյ Վրոնսկու սերը։ Աննան լքում է ընտանիքը՝ երջանկություն փնտրելով իր սիրած էակի մոտ։ Նա ստիպված էր դիմել իր կյանքի թերևս ամենալուրջ քայլին՝ բաժանվել որդուց։ Նրա նկատմամբ փոխվում է բարձրաշխարհիկ շրջապատի վերաբերմունքը և այդ ամենը ստորացնում ու ցավ է պատճառում գլխավոր հերոսուհուն։ Այդպես էլ երջանկություն չգտնելով և չհամակերպվելով իր վիճակի հետ, ֆիլմի վերջում Աննան նետվում է գնացքի տակ։
Դերասանական կազմ խմբագրել
Դերակատար | Կերպար |
---|---|
Տատյանա Սամոյլովա | Աննա Կարենինա |
Նիկոլայ Գրիցենկո | Ալեքսեյ Կարենին |
Վասիլի Լանովոյ | Ալեքսեյ Վրոնսկի |
Յուրի Յակովլև | Ստիվա Օբլոնսկի |
Բորիս Գոլդաև | Կոնստանտին Լյովին |
Իյա Սավվինա | Դոլլի Օբլոնսկայա |
Անաստասյա Վերտինսկայա | Կիտտի Շչերբացկայա |
Մայա Պլիսեցկայա | Բեթսի Տվերսկայա |
Լիդիա Սուխարևսկայա | կոմսուհի Լիդիա Իվանովնա |
Սոֆյա Պիլյավսկայա | կոմսուհի Վրոնսկայա |
Ելենա Տյապկինա | իշխանուհի Մյագկայա |
Վերա Բուռլակովա | Աննուշկա, Աննայի աղախինը |
Յուրի Վոլնցև | Պետրիցկի |
Նկարահանող խումբ խմբագրել
Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Վասիլի Քաթանյան, Ալեքսանդր Զարխի | սցենարիստ |
Ալեքսանդր Զարխի | ռեժիսոր |
Լեոնիդ Կալաշնիկով | օպերատոր |
Ռոդիոն Շչեդրին | կոմպոզիտոր |
Հետաքրքիր փաստեր խմբագրել
- Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են նախկինում ամուսիններ Տատյանա Սամոյլովան և Վասիլի Լանովոյը։
- Ֆիլմը 1968 թվականին պետք է մասնակցեր Կաննի կինոփառատոնին, սակայն Ֆրանսիայում ուսանողական ընդհարումները խանգարեցին կինոփառատոնի բացմանը և այդպես էլ ֆիլմի եվրոպական ցուցադրությունը չկայացավ[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Festival de Cannes: Anna Karenina»։ festival-cannes.com։ Վերցված է ապրիլի 3, 2009