Յուն Աթլե Գորդեր (նորվ.՝ Jon Atle Gaarder, նոյեմբերի 27, 1934(1934-11-27), Årnes, Ակերսհուս, Նորվեգիա - մարտի 14, 2020(2020-03-14)), դիվանագետ, Նորվեգիայի նախկին դեսպանը Սաուդյան Արաբիայում, Հնդկաստանում, Հարավսլավիայում, Լիտվայում։

Յուն Աթլե Գորդեր
Jon Atle Gaarder
1962 - 2001
Նախորդող Կարե Դալեն
Հաջորդող Առնե Ռոյ Վալտեր
 
Կրթություն՝ Նորվեգական ռազմական ակադեմիա
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ազգություն նորվեգացի
Ծննդյան օր նոյեմբերի 27, 1934(1934-11-27)
Ծննդավայր Årnes, Ակերսհուս, Նորվեգիա
Վախճանի օր մարտի 14, 2020(2020-03-14) (85 տարեկան)
Քաղաքացիություն  Նորվեգիա
 
Պարգևներ
Սուրբ Օլաֆի շքանշանի ասպետներ

Կենսագրություն խմբագրել

Յուն Աթլե Գորդերը ծնվել է Օրնես քաղաքում, Նես կոմունա, Ակերսհուս նահանգ։ Մանկությունն անցել է Սկարնես քաղաքում, Սյոր Օդալ կոմունա, Հեդմարկ նահանգ։ Սովորել է Նորվեգիայի ռազմական ակադեմիայում և մինչև 1962 թվականին դիվանագիտական ծառայությանն անցնելը եղել է գործող սպա։ Գլխավորել է նորվեգական պատգամավորությունը ՆԱՏՕ-ի խորհրդում 1975-1979 թվականներին։ 1984 թվականին նշանակվել է Նորվեգիայի դեսպանը Սաուդյան Արաբիայում, նաև ներկայացրել է Նորվեգիան Արաբական Միացյալ Էմիրություններում, Եմենում և Օմանում։ 1990 թվականին նշանակվել է Հնդկաստանում դեսպան, լրացուցիչ ներկայացուցչությամբ՝ Շրի Լանկայում, Բանգլադեշում, Բութանում, Նեպալում և Մալդիվներում։ 1994-1996 թվականներին եղել է Հարավսլավիայում դեսպան, լրացուցիչ ներկայացուցչությամբ՝ Բուլղարիայում, Մակեդոնիայում և Ալբանիայում։ 1999-2001 թվականներին նա եղել է Նորվեգիայի դեսպանը Լիտվայում[1][2]։

Յուն Աթլե Գորդերը «Սուրբ Օլաֆի միաբանության» մեծ խաչի ասպետ էր։ Բնակվել է Ֆոլում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 "75 år 27. november: Ambassadør Jon Atle Gaarder" (in Norwegian). Norwegian News Agency. 11 November 2009. .
  2. «Peter Nicolay Ræder – Store norske leksikon». Store norske leksikon. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել