Ժամանակակից պատկերասրահ (Զագրեբ)

Ժամանակակից պատկերասրահ Զագրեբում (խորվ.՝ Moderna Galerija u Zagrebu), գեղարվեստի թանգարան Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում, 19-20-րդ դարերի խորվաթ նկարիչների կերպարվեստի, քանդակագործական ստեղծագործությունների նշանակալի և արժեքավոր աշխատանքների հավաքածու, երկրի կարևորագույն մշակութային և կրթական կենտրոն։ Թանգարանային ֆոնդերում հաշվառված է շուրջ 10000 գեղարվեստական ստեղծագործություն, որոնք 1934 թվականից հավաքվել են քաղաքի կենտրոնում գտնվող Վրանիչանիում (խորվ.՝ Vranyczany) պատմական պալատում։

Ժամանակակից պատկերասրահ
Տեսակպատկերասրահ
Երկիր Խորվաթիա[1]
ՏեղագրությունԶագրեբ
Հիմնադրվել է1905
Այցելուներ76 060 մարդ (2017)[2]
Կայքmoderna-galerija.hr(հունգարերեն) և moderna-galerija.hr/en/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի լրացուցիչ պատկերասրահը Իոսիպ Ռաչիչի ստուդիան է Մարգարետսկայա փողոցի թիվ 3 հասցեում[3]։ Թանգարանային հաստատության աշխատանքային ռեժիմը[4]՝

  • Երկուշաբթիից մինչև շաբաթ՝ 10:00-ից մինչև 18:00
  • Կիրակի - 10:00-ից մինչև 13:00
  • Փակ է լինում տոնական օրերին

Պատմություն խմբագրել

Զագրեբի ժամանակակից պատկերասրահի նախակարապետը (սկզբում՝ «Խորվաթական արվեստի ազգային պատկերասրահ» անվանումով) ընդունված է համարել 1900-ական թվականների սկզբին հիմնված Գեղարվեստի ընկերությունը, որի նկարները և քանդակները ձեռք են բերվել նրա անդամների կողմից[5], ինչպես նաև եպիսկոպոս Իոսիպ Շտրոսմայերի նվիրատվություններից[6]։

1899 թվականին Իզիդոր Կրշնյավը (խորվ.՝ Izidor Kršnjavi) առաջարկով հանդես եկավ Զագրեբի Գեղարվեստի ընկերության մասնակիցների առջև պատկերասրահի ստեղծման գաղափարի մասին։ Նրա առաջարկը 1901 թվականին արձանագրվել է Ցուցահանդեսի (խորվ.՝ Pravilnik za društvene izložbe) հատուկ կանոնադրության մեջ։ 1905 թվականի գարնանը ապագա Ժամանակակից պատկերասրահի համար ձեռք բերվեցին երեք արվեստի գործեր, որն էլ համարվում է նրա հիմնադրման պաշտոնական տարեթիվը։ Սակայն թանգարանի հավաքածուն աճում էր աստիճանաբար և թանգարանը հանրության համար չբացվեց մինչև 1914 թվականը, տեղավորվելով ժամանակակից Ազգագրական թանգարանի միակ սենյակում և հասանելի դարձավ նրանց, ովքեր հատուկ հետաքրքրություն էին ցուցաբերում դրա համար[7]։

Քանի որ հավաքածուն մշտապես աճում էր, 1934 թվականին Պատկերասրահը տեղափոխվեց ներկայիս շենքը[5], Զրինևացի վրա գտնվող Վրանիչանի պալատը և գտնվում է այնտեղ մինչ օրս, բացառությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած ընդմիջման։ Պալատը կառուցել է վիեննացի ճարտարապետ Ֆրեդի Կոնդրատին՝ ճարտարապետ Օտտո Հոֆերի նախագծով, 1882 թվականին բարոն Լույո Վրանիչանի (խորվ.՝ Lujo Vranyczany) համար։ 19-րդ դարի վերջին շենքի տերերը հաճախ են փոխվել, և այն մի քանի անգամ վերանորոգվել է։ Տարիներ շարունակ Վրանիչանի պալատը կապված է եղել Խորվաթիայի մշակութային, քաղաքական և տնտեսական կյանքում հայտնի մի շարք գործիչների հետ։ 1884 թվականի նոյեմբերին եպիսկոպոս Իոսիպ Յուրայ Շտրոսմայերը դրա պատշգամբից դիտել է նրա անվան պատկերասրահի բացման հանդիսավոր արարողությունը։

Պալատը ամբողջությամբ վերանորոգվել է 1993-2005 թվականներին, երբ հանրության առաջ բացվեց ներկայիս ցուցադրությունը։ Պալատի երկու հարկերը հատկացվեցին ժամանակակից պահանջներով կահավորված պատկերասրահին, որտեղ ցուցադրվում են խորվաթական ժամանակակից գեղանկարչության և քանդակագործության մշտական հավաքածուները։ Ժամանակակից պատկերասրահի ամբողջությամբ վերանորոգված պատմական սրահներում տեղակայվեցին «Խորվաթական արվեստի երկու հարյուր տարին (1800-2000)» ցուցադրությունները, որտեղ ներկայացվեցին, նկարիչների, քանդակագործների և մեդալագործների 650-700 լավագույն աշխատանքների ընտրանին[3]։ Զագրեբի Ժամանակակից պատկերասրահը դարձավ ժամանակակից արվեստի ամենահագեցած և ամենահայտնի թանգարանը Խորվաթիայում։ 1960-ական թվականների վերջերից թանգարանում կազմակերպվում են հայտնի խորվաթ նկարիչների աշխատանքների, հետահայաց և անհատական ցուցահանդեսներ, ինչպես նաև խորվաթական և եվրոպական ժամանակակից արվեստի թեմատիկ ցուցահանդեսներ[7]։

Հավաքածուներ խմբագրել

Զագրեբի Ժամանակակից պատկերասրահը ունի 19-20-րդ դարերի խորվաթական արվեստի ստեղծագործությունների հարուստ և հայտնի հավաքածու։ Այսօր թանգարանային ֆոնդերում հաշվառված են շուրջ 10 հազար ցուցանմուշներ[3], ներառյալ կտավներ, քանդակներ, նկարներ և գրաֆիկական աշխատանքներ, մեդալիոններ և մեդալներ, ինչպես նաև հեղինակային գեղարվեստական լուսանկարներ և մեդիա արվեստի ժամանակակից նմուշներ։ Ավելի քան 700 արվեստի ստեղծագործություններ գտնվում են մշտական ցուցադրություններում , որոնք տեղակայված են պալատի երկու հարկերում և լուսաբանելով առանձին նկարիչների ստեղծագործություններ, ինչպես նաև նշելով նրանց տեղը խորվաթական մշակույթում։ Բացի հիմնական մշտական ցուցադրություններից Զագրեբի Ժամանակակից պատկերասրահում անցկացվում են ինչպես խորվաթական այնպես էլ արտասահմանյան նկարիչների հատուկ ցուցահանդեսներ։ Պատկերասրահը հրատարակում է մենագրություններ նկարիչների մասին, նրանց աշխատանքների ալբոմներ, մասնավորապես «Ժամանակակից խորվաթական արվեստ» անվանումով շարքի ստեղծագործություններ։

Զագրեբի ժամանակակից պատկերասրահում ներկայացված են հարավսլավացի և խորվաթ անվանի նկարիչների ստեղծագործություններ[3]։

  • Լյուբով Բաբիչ
  • Վոին Բակիչ (Vojin Bakić)
  • Պետար Բարիշիչ (Petar Barišić)
  • Իվո Դեկովիչ (Ivo Deković)
  • Մարյան Դետոնի
  • Իվո Դուլչիչ (Ivo Dulčić)
  • Դուշան Ջանմոնյա
  • Վլադիմիր Բեցիչ
  • Վլախո Բուկովաց
  • Վլադիմիր Գաշպարիչ-Գապո (Vladimir Gašparić Gapo)
  • Վիլկո Գեցան (Vilko Gecan)
  • Իոսիպ Գեներալիչ (Josip Generalić)
  • Օտոն Գլիխա
  • Կրստո Հեգեդուշիչ
  • Լյուբո Իվանչիչ (Ljubo Ivančić)
  • Ֆրանց Յաշկե (Franz Jaschke)
  • Վասիլիե Իոսիպ Յորդան (Vasilije Josip Jordan)
  • Լեո Յունեկ (Leo Junek)
  • Վեկոսլավ Կարաս
  • Իվո Կերդիչ (Ivo Kerdić)
  • Զլատկո Կեսեր (Zlatko Keser)
  • Իոսիպ Կլարիչցա (Josip Klarica)
  • Սլավկո Կոպաչ (Slavko Kopač)
  • Կուզմա Կովաչիչ (Kuzma Kovačić)
  • Միրոսլավ Կրալևիչ
  • Ֆրանյո Կրշինիչ (Frano Kršinić)
  • Վատրոսլավ Կուլիշ (Vatroslav Kuliš)
  • Ֆերդինանտ Կուլմեր (Ferdinand Kulmer)
  • Իվան Լեսյակ (Ivan Lesjak)
  • Տիխոմիր Լոնչար (Tihomir Lončar)
  • Նիկոլա Մաշիչ (Nikola Mašić)
  • Իվան Մեշտրովիչ
  • Մատկո Մինչ (Matko Mijić)
  • Կառլո Մինչ (Karlo Mijić)
  • Ռոբերտ Ֆրանգեշ Միխանովիչ (Robert Frangeš Mihanović)
  • երոլիմ Միշե
  • Անտուն Մոտիկա (Antun Motika)
  • Էդո Մուրտիչ
  • Սոֆյա Նալետիլիչ-Պենավուշա (Sofija Naletilić Penavuša)
  • Զոլտան Նովակ (Zoltan Novak)
  • Մլադեն Պեյակովիչ (Mladen Pejaković)
  • Իվան Պիցել (Ivan Picelj)
  • Դիմիտրիե Պոպովիչ (Dimitrije Popović)
  • Զլատկո Պրիցա
  • Ֆերդո Կիկերես (Ferdo Quiquerez),
  • Մկիրկո Ռացկի (Mirko Racki)
  • Իոսիպ Ռաչիչ
  • Սլավա Ռաշկայ
  • Իվան Ռենդիչ
  • Իվո Ռեժեկ (Ivo Režek)
  • Բրանկո Ռուժիչ (Branko Ružić)
  • Ջուրո Սեդեր (Đuro Seder)
  • Միլենկո Ստանչիչ (Miljenko Stančić)
  • Միլան Շտայներ (Milan Steiner)
  • Դալիբոր Ստոշիչ (Dalibor Stošić)
  • Միխայել Ստրոյ (Mihael Stroy)
  • Գաբրիել Ստուպիցա (Gabrijel Stupica)
  • Իվո Շեբալ (Ivo Šebalj)
  • Զլատկո Շուլենտիչ (Zlatko Šulentić)
  • Մարինո Տարտալյա (Marino Tartaglia)
  • Մարիա Ուևիչ (Marija Ujević)
  • Միլովոյ Ուզելաց (Milivoj Uzelac)
  • Վլադիմիր Վարլայ (Vladimir Varlaj)
  • Էմանուել Վիդովիչ (Emanuel Vidović)
  • Զլատան Վրկլյան (Zlatan Vrkljan)
  • Իոսիպ Ցանկի (Josip Zanki)
  • Իվան Զաշե (Ivan Zasche).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. http://mdc.hr/files/file/muzeji/statistika/Posje%C4%87enost%20hrvatskih%20muzeja%20u%202017.pdf
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Modern Gallery». Moderna Galerija. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 08-07-2011-ին.
  4. Современная галерея (Загреб) на www.planetware.com(անգլ.)
  5. 5,0 5,1 Hawkesworth, Celia (2007), Zagreb - A Cultural and Literary History, Oxford: Signal Books, ISBN 978-1-904955-30-6
  6. Sewell, Brian (2009), International Trust for Croatian Monuments (ed.), Museums of Zagreb (Croatia: Aspects of Art, Architecture and Cultural Heritage ed.), London: Frances Lincoln Ltd, ISBN 978-0-7112-2921-1
  7. 7,0 7,1 Biserka Rauter Plančić, Director of the Modern Gallery (1 April 2010), «Modern Gallery - Past and Present», Five Stars Croatia, 5, Արխիվացված է օրիգինալից 21 July 2011-ին, Վերցված է 08-07-2011-ին

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Dolores Ivanuša: Palača baruna Ljudevita Vranyczanyja-Dobrinovića u Zagrebu, Zagreb, 2005
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից պատկերասրահ (Զագրեբ)» հոդվածին։