Յադրանկա Կոսոր

խորվաթացի քաղաքական գործիչ

Յադրանկա Կոսոր (խորվ.՝ Jadranka Kosor, հուլիսի 1, 1953(1953-07-01)[1][2][3], Պակրաց, Požega-Slavonia County, Խորվաթիա), խորվաթ պետական և քաղաքական գործիչ, մասնագիտությամբ՝ լրագրող։

Յադրանկա Կոսոր
Jadranka Kosor
Jadranka Kosor 26052011 crop.jpg
Դրոշ
Խորվաթիայի Հանրապետության վարչապետ
հուլիսի 6, 2009 - դեկտեմբերի 23, 2011
 
Կուսակցություն՝ Խորվաթիայի ժողովրդավարական միության և Հարավսլավիայի կոմունիստների միություն
Կրթություն՝ Զագրեբի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն՝ լրագրող, քաղաքական գործիչ, բանաստեղծուհի և գրող
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հուլիսի 1, 1953(1953-07-01)[1][2][3] (68 տարեկան)
Ծննդավայր Պակրաց, Požega-Slavonia County, Խորվաթիա
Քաղաքացիություն Flag of Croatia.svg Խորվաթիա
Ամուսին Ivo Škopljanac?
 
Ինքնագիր Accession Treaty 2011 Jadranka Kosor signature.svg

2009-2012 թվականներին եղել է Խորվաթիայի Ժողովրդավարական համաձայնություն կուսակցության նախագահը։ 2009 թվականի հուլիսի 6-ին ընտրվել է Խորվաթիայի Հանրապետության վարչապետ և պաշտոնավարել մինչև 2011 թվականի դեկտեմբերի 23-ը[4]։

ԿենսագրությունԽմբագրել

Յադրանկա Կոսորը ծնվել է 1953 թվականի հուլիսի 1-ին Հարավսլավիայում։ Նախնական կրթություն ստանալուց հետո ավարտել է Պակրացի գիմնազիան և Լիպիկի միջնակարգ դպրոցը։ Դրանից հետո ընդունվել է Զագրեբի պետական համալսարան և ավարտել իրավաբանության ֆակուլտետը։ Կրթությունն ավարտելուց հետո աշխատել է «Երեկոյան ցուցակում» օրաթերթում, որպես լրագրող և ապա Զագրեբի ռադիոկայանում։

1991-1995 թվականների Խորվաթիայի անկախության պատերազմի ժամանակ եղել է BBC-ի թղթակից։ Պատերազմից հետո իր ազգանվեր գործունեության համար պարգևատրվել է պատվո հուշամեդալով։

Յադրանկան իր քաղաքական գործունեությունը սկսկել է 1995 թվականին, երբ վերջինս ընտրվում է Խորվաթիայի խորհրդարանի պատգամավոր՝ քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից։ Երկրի օրենսդիր մարմինը խորվաթ քաղաքական գործիչը թողել է 2000 թվականին՝ դառնալով կուսակցության փոխնախագահ։ 1999-2002 թվականներին առաջնորդել է Խորվաթիայի կանանց համախմբակցությունը։

2002 թվականին Յադրանկան դարձել է խորվաթական ՔԴՄ-ի փոխնախագահը։ 2003 թվականին դարձել է Խորվաթիայի փոխվարչապետը։ 2005 թվականի նախագահական ընտրություններում եղել է նախագահի թեկնածու, սակայն պարտվել է։

2009 թվականի հուլիսի 3-ին նշանակվել է վարչապետի պաշտոնակատար, հուլիսի 4-ին՝ քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ[4], իսկ հուլիսի 6-ին Խորվաթիայի խորհրդարանի որոշմամբ ընտրվել է երկրի վարչապետ։ Նրա օգտին են քվեարկել խորվաթական օրենսդիր մարմնի 153 պատգամավորներից 83-ը։ Նրա օրոք նախարարական կազմը մնացել է գրեթե անփոփոխ։ Յադրանկա Կոսորոն եղել է երկրորդ կին առաջնորդը Խորվաթիայի պատմության մեջ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 Յադրանկա Կոսորը՝ Խորվաթիայի Հանրապետության նախագահի պաշտոնում (գերմ.)