Իվան Մեշտրովիչ
Իվան Մեշտրովիչ (օգոստոսի 15, 1883[1][2][3][…], Vrpolje, Kingdom of Croatia, Ավստրո-Հունգարիա - հունվարի 16, 1962[4][5], Սաութ Բենդ, Ինդիանա, ԱՄՆ[6]), խորվաթ քանդակագործ։
Իվան Մեշտրովիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 15, 1883[1][2][3][…] |
Ծննդավայր | Vrpolje, Kingdom of Croatia, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | հունվարի 16, 1962[4][5] (78 տարեկան) |
Վախճանի վայրը | Սաութ Բենդ, Ինդիանա, ԱՄՆ[6] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա |
Ստեղծագործություն(ներ) | Pobednik?, St. Jerome the Priest?, Գաղթական մայրը (հուշարձան), Անհայտ հերոսի հուշարձան և Meštrović Pavilion? |
Մասնագիտություն | քանդակագործ, ճարտարապետ, համալսարանի դասախոս, ուսուցիչ և գրող |
Աշխատավայր | Նոտր Դամ համալսարան և Սիրաքյուսի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Երեխաներ | Mate Meštrović? |
Կայք | mdc.hr/mestrovic |
![]() |
Կենսագրություն
խմբագրել1901-1904 թվականներին սովորել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում, 1903 թվականից մասնակցել է «Վիեննական Սեցեսսիոնի» ցուցահանդեսներին։ 1941 թվականին ձերբակալվել է ուստաշների ոստիկանության կողմից։ 1942 թվականից ապրել է Հարավսլավիայի սահմաններից դուրս, 1947 թվականից՝ ԱՄՆ-ում։ Կրելով Օ․ Ռոդենի, Է․ Ա․ Բուրդելի և «մոդեռն» ոճի ազդեցությունը, ձգտել է ստեղծել ազատագրական գաղափարներով տոգորված ազգային արվեստ (Կոսովոյի ճակատամարտ 1389 թվականին նվիրված տաճարի (չի իրագործվել) քանդակները, մարմար, բրոնզ, գիպս, 1907-1912 թվականներ, մեծ մասը ժողովրդական թանգարանում, Բելգրադ)։ Զբաղվելով արվեստների համադրման խնդիրներով, հանդես է եկել նաև որպես ճարտարապետ (Գեղեցիկ արվեստների տուն, այժմ՝ ժողովրդական հեղափոխության թանգարան Զագրեբում, 1934-1938 թվականներ)։ Սպլիտում է Մեշտրովիչի պատկերասրահը, Զագրեբում՝ տուն-թանգարանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118828215 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 465)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Մեշտրովիչ» հոդվածին։ |