Յոհան ֆոն Շպորկ (գերմ.՝ Johann von Sporck, չեխ․՝ Jan Špork, 1597[2], Վեստերլոհ - օգոստոսի 6, 1679(1679-08-06)[1], Heřmanův Městec Castle, Heřmanův Městec, Heřmanův Městec), Բավարիայի կուրֆուրստության, հետագայում Սրբազան Հռոմեական կայսրության հեծելազորի գեներալ։ 1647 թվականից հանդիսացել է բարոն, 1664 թվականից՝ կոմս։

Յոհան ֆոն Շպորկ
գերմ.՝ Johann von Sporck
չեխ․՝ Jan Špork
HGM Anonym Sporck.jpg
Յոհան ֆոն Շպորկի դիմանկարը
(անհայտ նկարչի աշխատանք, 1669 թ.)
Հունվարի 6, 1600թ. (1595թ.) - օգոստոսի 6, 1679
ԾննդավայրՎեստերլոհ
Մահվան վայրHeřmanův Městec Castle, Heřmanův Městec, Heřmanův Městec
ՔաղաքացիությունFlag of Bavaria (striped).svg Բավարիայի կուրֆյուրստություն
Banner of the Holy Roman Emperor with haloes (1400-1806).svgՍրբազան Հռոմեական կայսրություն
Ծառայության տարիներ1620-1675
Կոչումֆելդմարշալ-լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
'Երեսնամյա պատերազմ (1618-1648)՝
Սպիտակ լեռան ճակատամարտ
Յանկովի ճակատամարտ
Հյուսիսային պատերազմ (1655-1660)
Ավստրո-թուրքական պատերազմ (1663-1664)՝ Սենտգոթհարդի ճակատամարտ
Հոլանդական պատերազմ (1672-1678)

ԿենսագրությունԽմբագրել

Յոհան ֆոն Շպորկը ծնվել է 1600 թվականի հունվարի 6-ին Պադերբորնի եպիսկոպոսության Շպորկհով տեղանքում՝ Վեստֆալիա հերցոգություն (ներկայում՝ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի հողերի Դելբրյուք քաղաքի մոտակայքում գտնվող Շենինգ)[3]։ Այլ տվյալների համաձայն ծնվել է 1595 թվականին[4]։ Յոհան ֆոն Շպորկի ծնողներն են եղել Ֆրանց ՆոլտենՆ (Շպորկ) և Յոբստա Շպորկը։ Ընտանիքում ծնվել է հինգ երեխա՝ մեկ աղջիկ և չորս տղա, որոնցից երկուսը նույնպես ընտրել են զինվորական ծառայություն[5]

1620 թվականին Յոհան Շպորկն ընդունվում է զինվորական ծառայության Բավարիայի կուրֆյուրստության հեծելազորում, որի կազմում սկզբից մինչև վերջ մասնակցել է Երեսնամյա պատերազմին։ Ծառայությունը սկսել է դրագունյան գնդում, այնուհետև երկար տարիներ ծառայել է որպես կոռնետ (հեծելազորային սպայական առաջին աստիճան) Դիտրիխ Լոթարա ֆոն Բենինգհաուզենի կորնետում[6]։ Իր առաջին մարտը վարել է 1620 թվականի նոյեմբերի 8-ին Սպիտակ լեռան ճակատամարտում։ Մարշալ Տիլիի հրամանատարությամբ կռվել է Պֆալցում, Վեստֆալիա, Բավարիայի և Սաքսոնիայի կուրֆյուրստություններում։ 1632 թվականին մարշալի մահից հետո Յոհան Շպորկը Վալենշտայնի բանակի կազմում որպես ռոտմիստեր կռվում է Ֆյուրտում։ Այնուհետև Յոհան Շպորկը դառնում է Յոհան ֆոն Վերտի գնդի սպա։ 1638 թվականին մասնակցել է շվեդ գեներալ Կյոնինգսմարկի թվաքանակով գերազանցող ուժերի ջախջախմանը՝ ստանալով դեմքի վնասվածք:1639 թվականին նշանակվել է գնդի հրամանատար։ 1640-1642 թվականներին երեք անգամ ջախջախել է սակսեն-վայմերական բանակի ստորաբաժանումներին։ 1645 թվականին մասնակցել է Յանկովի ճակատամարտին, որում հաղթեցին շվեդները։ Ճակատամարտում Շպորկը վիրավորվում է, սակայն իր բավարական հեծյալներին առաջնորդելով կարողանում է դուրս գալ ռազմադաշտից և հասնել Յիհլավա բնակավայր։ Սակայն շվեդները հասնում են նրան և գերևարում։ Չնայած անհաջողություններին՝ Ֆերդինանդ III կայսրը բարձր է գնահատում գնդապետ Շպորգի հերոսությունը և ոչ միայն փրկագնով վերադարձնում է նրան գերևարությունից, այլև շնորհում գեներալ-մայորի կոչում։ Հետագայում գեներալ-մայոր Յոհան Շպորկը կռվում է շվեդների և ֆրանսիացիների դեմ Հեսսենում և Բավարիայում։ 1647 թվականի մարտի 14-ին Բավարիայի կուրֆյուրստ Մաքսիմիլիան IՖրանսիայի և Շվեդիայի հետ կնքում է Ուլմսկյան զինադադարը։ Շպորկը և իր հրամանատար Վերտը, կուրֆյուրստի քայլը համարելով դավաճանություն, ծառայության անցան Հաբսբուրգների մոտ։

Կայսրը գնահատեց Յոհան Շպորկի նվիրվածությունը և 1647 թվականի հոկտեմբերի 12-ին նրան շնորհեց ֆելդմարշալ-լեյտենանտի կոչում, ինչպես նաև բարոնի տիտղոս։ Որպես Բոհեմիայի տիրակալ՝ 1648 թվականի հունվարի 21-ին Յոհան Շպորկը Բոհեմիայի թագավորության նիկոլատ, այսինքն՝ ընդգրկվում է այդ երկրի ազնվական շրջանակներում։ 1648 թվականի հոկտեմբերին ֆելդմարշալ-լեյտենանտ Յոհան Շպորկը իր զորքերով օգնության է շտապում Պրահայի ապստամբների դեմ պայքարող ուժերին, սակայն ճանապարհին տեղեկանում է Վեստֆալյան հաշտության կնքման մասին, որով էլ ավարտվում է երկարամյա պատերազմը։ Շուտով Վերտը թոշակի է անցնում, և կայսերական ամբողջ հեծելազորի հրամանատար է նշանակվում Յոհան Շպորկը։

1657 թվականին կայսրությունը Լեհաստանին աջակցելու համար մտնում է 1655-1660 թվականների Հյուսիսային պատերազմ՝ ռազմաճակատ ուղարկելով գեներալ Ռայմոնդ Մոնտեկուկոլիի բանակը, որի կազմում էր նաև Յոհան Շպորկը։ Լեհաստանում Յոհանը մասնակցում է տրանսիլվանյան իշխան Դյորդ II Ռակոցիի զորքերի ջախջախմանը՝ ազատագրելով Կրակովը և գրավելով Պոզնանը։

Հաջորդ երեք տարիներին Շպորկը ղեկավարում է Մոնտեկուկոլիի ամբողջ հեծելազորը, Գոլշտինիայում և Յուտլանդիայում մարտեր է վարում շվեդների դեմ մինչև մարտական գործողությունները չեն տեղափոխվում Պոմերանիա։ Այստեղ Յոհանը ծանոթանում է իր երկրորդ կնոջ հետ[7]։

 
Հրամանատար Յոհան ֆոն Շպորգը Սենտգոթարդի ճակատամարտի ժամանակ

1663-1664 թվականներին Շպորկը Մոնտեկուկոլիի բանակի կազմում մասնակցում է չորրորդ ավստրո-թուրքական պատերազմին։ 1664 թվականի օգոստոսի 1-ին Սենտգոթհարդի ճակատամարտի վճռական պահին հենց Յոհան Շպորկի հրամանատարությամբ գործող հեծելազորը թուրքերի նկատմամբ հաղթանակ պարգևեց։ Ինը օր անց Օսմանյան կայսրությունը համաձայնվում է կնքել խաղաղության պայմանագիր։ Որպես պարգև՝ օգոստոսի 23-ին Շպորկը արժանանում է կայսերական ժառանգական կոմսի տիտղոսի։ Հունգարների և խորվաթների մի մասը, պատերազմի արդյունքից դժգոհ մնալով, կազմակերպում է Զրինյան Ֆրանկոպոնի դավադրությունը՝ նպատակ ունենալով Ավստրիայից առանձնացնել Հունգարիան և Խորվաթիան։ 1670 թվականի մարտին Պրահայի ապստամբների ղեկավարներից Ֆ.Կ.Ֆրանկոպանը Զագրեբում քաղաքացիներին դուրս է բերում ապստամբության։ Շպորկը հաջողությամբ պայքարում է ապստամբների դեմ և ապստամբության ճնշումից հետո կայսեր կողմից ստանում է 100.000 ոսկի։

1671 թվականին Շպորկը, ով արդեն 70-անց էր, որից հիսունը անցկացրել է պատերազմում, ուխտագնացություն է իրականացնում դեպի իտալական Լորետոյում գտնվող Սանտա Կազա տաճար։ Ճանապարհին նա այցելում է Հռոմ, որտեղ արժանանում է Հռոմի պապ Կլիմենտ X-ի ընդունելությանը։

Վերադառնալով ուխտագնացությունից՝ Շպորկը մեկնում է Հոլանդական պատերազմ, Մոտեկուկոլիի հրամանատարությամբ մի քանի տարի մասնակցում է Հոլանդիայում, Ռեյնլանդի հովտում և Էլզասում ֆրանսիացիների դեմ մղվող մարտերին։ 1675 թվականին՝ ֆրանսիական հռչակավոր մարշալ Տյորենի մահից հետո, 75-ամյա Յոհան Շպորկը անցնում է թոշակի։

Ֆելդմարշալ-լեյտենանտ գրաֆ ֆոն Շպորկը իր կյանքի վերջին տարիները ապրում է Բոհեմիայում գտնվող իր ապարանքներում, որտեղ էլ 1679 թվականի օգոստոսի 6-ին մահանում է։ Մահվան ժամանակ նրա կարողությունը գնահատվել է երեք միլիոն ոսկի արժեքով։

ԸնտանիքԽմբագրել

Յոհան Շպորկը առաջին անգամ ամուսնացել է 1639 թվականին բարոնուհի Աննա Մարգարիտա ֆոն Լինզինգենի հետ, դստեր հետ միասին մահացել է 1650-ական թվականներին Լեհաստանում, երբ ուղեկցում էր ամուսնուն արշավանքի ժամանակ։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1660 թվականին բարոնուհի Էլեանոր-Մարիա-Եկատերինա ֆոն Ֆինեկի հետ, ով մեկլենբուրգյան տոհմից էր։ Ֆենիկը մահանում է 1674 թվականին Վալանսյոն քաղաքում (Հենեգաու կոմսություն)՝ ուղեկցելով ամուսնուն հերթական արշավանքի ժամանակ։ Ֆոն Շպորկը առաջին ամուսնությունից ուներ դուստր Աննա Կատերինան և որդի Ֆրիդրիխ Լեոպոլդը։ Երկրորդ ամուսնությունից ուներ դուստր Մարիա Սաբինան և որդի Ֆրանց Անտոն ֆոն Շպորկ, ով Չեխիայում հայտնի էր որպես ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկը և խոշոր մեկենաս, ով ընկերացել է Անտոնիո Վիվալդիի, Մատիաշ Բերնարդ Բրաունի և մշակույթի այլ հայտնի գործիչների հետ։

ՀիշատակԽմբագրել

 
Յոհան ֆոն Շպորկի հուշաքարը
  • Վիեննայի ռազմական պատմության թանգարանում պահվում է գրաֆ ֆոն Շպորկի դիմանկաը և նրա զրահը, որը իր բարդ կառուցվածքով հանդիսանում է գերմանական արվեստի լավագույն նմուշներից մեկը[8]։ Զրահը երկար ժամանակ պատկանում էր Շպորկի ընտանիքին մինչև որ 1858 թվականին այն չհանձնվեց Վիեննայում գտնվող կայսերական հավաքածուին։ 1886 թվականին զրահը անցնում է կամերգերի տնօրինմանը, որտեղից էլ հետագայում հանձնվում է բանակի թանգարան[7]։
  • Դյոլբրյուկում և Հեֆելհոֆում Շպորկի անունով անվանակոչված են փողոցներ, որոնք կոչվում են Sporckstraße[9]:
  • 1913 թվականին Վիեննայում ստեղծվում է Sporckplatz:

Օգտագործված գրականությունԽմբագրել

  • Hubert Rösel: Johann Graf Sporck (1595—1679) und Franz Anton (1662—1743). In: Westfälische Lebensbilder Bd. 11, Münster 1975, S. 203—226.(գերմ.)
  • Felix Stieve: Sporck, Johann Graf von. In: Allgemeine Deutsche Biographie (ADB). Band 35, Duncker & Humblot, Leipzig 1893, S. 264—267.(գերմ.)
  • Sporck (Johann Reichs-Graf von). In: Zedlers Universal-Lexicon, Band 39, Leipzig 1744, Spalte 367 f.(գերմ.)
  • Wilhelm Honselmann: Johann Graf von Sporck (1600—1679) und seine Verwandten im Delbrücker Land. In: Westfälische Zeitschrift 136 (1986), S. 319—334.(գերմ.)
  • Helmut Lahrkamp: Ein Sporck-Porträt aus dem Jahre 1644. In: Zeitschrift Westfalen 74, 1996, S. 164 f.(գերմ.)
  • Georg Joseph Rosenkranz: Graf Johann von Sporck, k. k. General der Kavallerie. Paderborn 1854, GoogleBooks.(գերմ.)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Wurzbach D. C. v. Spork, Johann Graf (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 36. — S. 235.
  2. https://ipac.svkkl.cz/arl-kl/cs/detail-kl_us_auth-p0098086-spork-Jan-15971679/?iset=1&qt=mg
  3. Das Geburtsdatum ist nicht gesichert. Vgl. Honselmann 1986: 320, insb. Anm. 2; Zedler gibt 1607 an.(գերմ.)
  4. WorldLingo բազմալեզու արխիվ՝ Schöning (Westerloh).(չաշխատող հղում)(ռուս.)
  5. Umfassend zur Verwandtschaft Sporcks: Honselmann 1986, S. 320ff.(գերմ.)
  6. Vgl. Honselmann 1986, S. 320.(գերմ.)
  7. 7,0 7,1 Johann Christoph Allmayer-Beck: Das Heeresgeschichtliche Museum Wien. Saal I — Das 17. Jahrhundert, Salzburg 1982, S. 61.(գերմ.)
  8. Manfried Rauchensteiner, Manfred Litscher (Hrsg.): Das Heeresgeschichtliche Museum in Wien. Graz, Wien 2000 S. 15.(գերմ.)
  9. Straßennamen der Gemeinde Hövelhof und ihre Bedeutung: Sporkstraße.(չաշխատող հղում)(գերմ.)

Արտաքին հղումներԽմբագրել