Ֆրան Կրստո Ֆրանկոպան (խորվ.՝ Fran Krsto Frankopan) կամ Ֆրանյո Կրստո Ֆրանկոպան, Ֆերենց Կրիշտոֆ Ֆրանգեպան (հունգ.՝ Frangepán Ferenc Kristóf, մարտի 4, 1643(1643-03-04)[1], Bosiljevo, Կարլովաչկա - ապրիլի 30, 1671(1671-04-30)[1][2], Վիներ-Նոյշտադտ, Ստորին Ավստրիա, Ավստրիա), խորվաթ հասարակական ու քաղաքական գործիչ, բանաստեղծ։ Սերել է խորվաթական ամենաազդեցիկ ու հարուստ ազնվականական ընտանիքներից մեկից՝ Ֆրանկոպաններից։ Գլխատվել է Զրինսկի-Ֆրանկոպանների հակահաբսբուրգյան դավադրությանը մասնակցելու համար։

Ֆրան Կրստո Ֆրանկոպան
խորվ.՝ Fran Krsto Frankopan
Ծնվել էմարտի 4, 1643(1643-03-04)[1]
ԾննդավայրBosiljevo, Կարլովաչկա
Վախճանվել էապրիլի 30, 1671(1671-04-30)[1][2] (28 տարեկան)
Վախճանի վայրՎիներ-Նոյշտադտ, Ստորին Ավստրիա, Ավստրիա
ԳերեզմանԶագրեբի մայր տաճար
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, ռազմական գործիչ, քաղաքական ակտիվիստ և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն Հունգարիա
Կուսակցությունpolitician before the emergence of political parties?
ԶավակներFlora Frangepán?
 Fran Krsto Frankopan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Ֆրան Կրստո Ֆրանկոպան և Պյոտր Զրինսկի

Ծնվել է Գորսկի Կոտարի Բոսիլևո գյուղում։ Եղել է Ֆրանկոպանների ազնվականական ընտանիքի գլխավորը, երկրի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[3]։ Ֆրան Կրստո Ֆրանկոպանը եղել է Զրինսկի-Ֆրանկոպանների դավադրության կազմակերպիչներից մեկը, որն ուղղված էր Հաբսբուրգների կառավարման դեմ, որի տիրապետության մեջ էր այդ ժամանակ մտնում Խորվաթիան։ 1670 թվականի մարտի վերջին Ֆրանկոպանը Զագրեբում ելույթ է ունեցել ճառով՝ բնակչությանը ապստամբության կոչ անելով, սակայն կոչը աջակցություն չի գտել խորվաթ հասարակության լայն շրջանակներում։ Տեսնելով, որ դավադրությունը դատապարտված է անհաջողության՝ Պյոտր Զրինսկին և Ֆրան Կրստո Ֆրանկոպանը մեկնել են Վիեննա՝ կամավոր կանգնելու դատարանի առաջ։ Նրանց երկուսին էլ ձերբակալել են, և պետական հեղաշրջման մեղադրանքով երկար դատավարությունից հետո նրանց նկատմամբ հայտարարվել է մահապատիժ, որն իրականացվել է 1671 թվականի ապրիլի 30-ին Վիներ Նոյշտադտում։

Ստեղծագործություն խմբագրել

Ֆրան Կրստո Ֆրանկոպանի բանաստեղծական ժառանգությունը հայտնաբերվել է նրա մահից մոտ 200 տարի անց։ Նա գրել է խորվաթերենի կայկավսկո բարբառով։ Շատ բանաստեղծություններ գրվել են բանտում։ «Զվարճանքների այգի» ժողովածուում ընդգրկված են տարբեր ժանրերի բանաստեղծություններ՝ անակրեոնյան բանաստեղծություն, հովվերգություն, կրոնական քնարերգական բանատեղծություններ[4]։ «Երիտասարդական երգեր» ժողովածուում կան բանաստեղծություններ, որոնք մոտ են ժողովրդական բանահյուսությանը։ Ֆրան Ֆրանկոպանն առաջին անգամ քնարերգության մեջ մտցրել է ժողովրդական տասվանկանի բանաստեղծության տեսակը։ Բացի բանաստեղծական ժողովածուներից՝ Ֆրանկոպանը կատարել է թարգմանություններ այլ լեզուներից խորվաթերեն, մասնավորապես բանտում նա խորվաթերեն է թարգմանել Մոլիերի «Ժորժ Դանդեն» ստեղծագործությունները[5]։

Հիշատակ խմբագրել

Ավստրո-Հունգարիայի փլուզումից և Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Պյոտր Զրինսկու և Ֆրան Ֆրանկոպանի մասունքները տեղափոխվել են Զագրեբի մայր տաճարի կրիպտե։ Ժամանակակից Խորվաթիայում Ֆրան Կրստո Ֆրանկոպանը համարվում է Խորվաթիայի ազատագրական պայքարի հերոս։ Ֆրան Ֆրանկոպանի և Պյոտր Զրինսկու դիմանկարները պատկերված են եղել խորվաթական 5 կունա անվանական արժեքով թղթադրամների վրա (ներկայումս դուրս են եկել գործածությունից)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. https://vijesti.hrt.hr/31564/roen-fran-krsto-frankopan
  4. Bibliography of Fran Krsto Frankopan at Matica hrvatska
  5. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Фрейдзон В. И. История Хорватии. Краткий очерк с древнейших времён до образования республики. — Санкт-Петербург: Алетейя, 2001. — 318 с. — ISBN 5-89329-384-3
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրան Կրստո Ֆրանկոպան» հոդվածին։