Յոթ մահացու մեղքեր (բալետ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յոթ մահացու մեղքեր (բազմիմաստություն)

Յոթ մահացու մեղքեր (գերմ.՝ Die sieben Todsünden, ֆր.՝ Les sept péchés capitaux), բալետ յոթ գործողությամբ և ինը տեսարանով, ըստ Կուրտ Վայլի երաժշտության[1]։ Լիբրետոյի հեղինակը Բերտոլդ Բրեխտն է, անգլերեն լեզվով թարգմանությունը կատարել են Ուիսթեն Հյու Օդենը և Չեստեր Կոլմանը։ Դա եղել է Վայլեյի և Բրեխտի վերջին խոշոր համագործակցությունը։

Յոթ մահացու մեղքեր
Տեսակբալետ
ԽորեոգրաֆՋորջ Բալանչին
ԿոմպոզիտորԿուրտ Վայլ
Առաջին ներկայացումհունիսի 7, 1933

Պատմություն խմբագրել

Նացիստների կողմից Գերմանիայում իշխանությունը զավթելուց և Ռեյխստագում 1933 թվականի փետրվարի 27-ի հրդեհից հետո Բրեխտը և Վայլը, ծագմամբ հրեաներ լինելով, ընդունել են, որ Բեռլինն այլևս չէր կարող իրենց համար ստեղծագործական տուն լինել։ Բրեխտը լքում է Բեռլինը և գնում է ճանապարհորդության ամբողջ Եվրոպայով, անցնում է Պրահա, Վիեննա, Ցյուրիխ և այլ քաղաքներով։ Վեյլը գտնվում էր Փարիզում։ Նա հանդիպում է Բրեխտին, և նրանք իրար են միանում Փարիզում, որպեսզի ստեղծեն այս բալետը։ Լիբրետոն ներկայացնում է Բրեխտի ճանապարհորդությունները, պատմում յոթ եվրոպական քաղաքներում նրա կյանքի մասին։

Կուրտ Վայլին բալետ ստեղծելու խնդրանքով դիմել էին Էդվարդ Ջեյմսը և Բորիս Կոխնոն։ Էդվարդ Ջեյմսը իր կնոջ` բալերինա Տիլի Լոշի համար 1933 թվականին կազմակերպել է Les Ballets բալետի խումբը։ Ջեյմսը պնդում էր, որ իր կինը մասնակցի այս բալետին, քանի որ Կուրտ Վայլի կինը` Լոթե Լենյան, արդեն ներգրավված էր աշխատանքներում։ Երկու կանայք էլ իրար նման էին և խաղում էին երկու քույրերի դերեր` Աննա I (Լոթե Լենյա), Աննա II (Տիլլի Լոշ)։

«Յոթ մահացու մեղքեր» ներկայացման պրեմիերան կայացել է 1993 թվականի հունիսի 7-ին, Փարիզի Ելիսեյան դաշտերի թատրոնում։ Պրոդյուսերը, ռեժիսորը և խորեոգրաֆը եղել է Ջորջ Բալանչինը, միզանսցենի հեղինակը` Կասպար Նեերը։ Գլխավոր դերերը կատարել են Լոթե Լենյան (երգ) և Տիլլի Լոշը (պար), դա եղել է առաջին երաժշտական բալետը իր տեսակում (գերմաներենով)։ Ֆրանսիացիները լարված են դիմավորել այն, իսկ գերմանացի վտարանդիները, որոնք ապրում էին Փարիզում, համարում էին բալետը մեծ հաջողություն։ Դրանից հետո բալետը «Anna-Anna» վերնագրով և Լոթե Լենյայի իմպրովիզացված թարգմանությամբ ցուցադրվել է նույն թվականի հունիսիս 28-ին, Լոնդոնի Սավոյ թատրոնում։

Բալետը վերականգնվել է արդեն այրիացած Լոթե Լենյայի կողմից, 1950-ական թվականներին և ներկայումս ցուցադրվում է աշխարհի տարբեր թատրոններում։ 1997 թվականին Լենյայի վոկալային պարտիաները ձայնագրել է բրիտանացի երգչուհի Մարիաննա Ֆեյտֆուլն իր The Seven Deadly Sins ալբոմում, 1998 թվականին (Բերտոլտ Բրեխտի և Կուրտ Վայլի երգերը)։ Ռուսաստանում «Յոթ մահացու մեղքեր» օպերա-բալետը հազվադեպ է ցուցադրվել։ Բորիս Պոկրովսկու ամենահայտնի բեմադրությունը կայացել է 1981 թվականին, Կամերային երաժշտական թատրոնի բեմում։ Երեսուն տարի անց «Հելիկոն-օպերա» թատրոնը ներկայացրել է ստեղծագործությունն իր տարբերակով։

Դերասաններ խմբագրել

Դերեր Ձայն Պրեմիերա
Աննա I սոպրանո Լոթե Լենյա
Աննա II պար Տիլլի Լոշ
Եղբայր I բարիտոն Ալբերտ Պետրես
Եղբայր II տենոր Էրիխ Ռուխ
Մայր բաս Հայինրիխ Գրետլեր
Հայր տենոր Օտտո Պասետտի

Սյուժե խմբագրել

Աննա I-ը (որը երգում է) և Աննա II-ը (որը պարում է) իրենցով ներկայացնում են մեկ անձնավորության երկու ասպեկտ։ Իրենց ընտանիքի հրահանգով նրանք գնում են ամերիկյան յոթ տարբեր քաղաքներ, որպեսզի բավարար գումար աշխատեն Միսիսիպի գետի ափին մի փոքրիկ տան կառուցման համար։ Յուրաքանչյուր քաղաքում նրանք հանդիպում են տարբեր մահացու մեղքերի հետ, և Աննա I-ը (գործնական անձնավորություն) նախատում է Աննա II-ին (գեղարվեստական անձնավորություն) հարստության կուտակմանը խոչընդոտող մեղսավոր արարքներին մասնակցելու համար։ Մեղքերի թվում էին ալարկոտությունը, հպարտությունը, զայրույթը, ագահությունը, ցանկությունը, ժլատությունը և նախանձը։

Վերջում Աննան յոթ տարի անց վերադառնում է Լուիզիանա և միավորվում է տուն կառուցող իր ընտանիքի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել