Լոթե Լենյա
Լոթե Լենյա (անգլ.՝ Lotte Lenya, հոկտեմբերի 18, 1898[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - նոյեմբերի 27, 1981[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ավստրո-ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Առավել հայտնի է Ջեյմս Բոնդի մասին «Ռուսաստանից սիրով» (1963) ֆիլմի ռուս չարագործի՝ Ռոզա Քլեբի դերով։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1898[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | նոյեմբերի 27, 1981[1][2][3][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Mount Repose Cemetery[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, monologist, դերասանուհի և օպերային երգչուհի |
Ժանրեր | մյուզիքլ |
Ամուսին(ներ) | Կուրտ Վայլ[6], Կուրտ Վայլ[7], George Davis?, Russell Detwiler?[8] և Richard F. Siemanowski?[9] |
Պարգևներ և մրցանակներ | |
kwf.org/lotte-lenya/ | |
Կենսագրություն
խմբագրելԿառոլինա Վիլհելմինա Շարլոտա Բլամաուերը (գերմ.՝ Karoline Wilhelmine Charlotte Blamauer) ծնվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ կաթոլիկական ընտանիքում։ 1914 թվականին նա հեռացել է Ավստրիայից և տեղափոխվել Ցյուրիխ, որտեղ ստացել է դերասանական վարպետության դասեր։ Այնտեղ էլ նա առաջին անգամ հանդես է եկել որպես դերասանուհի և դրա հիման վրա վերցրել Լոթե Լենյա անունը։ 1921 թվականին դերասանուհին հաստատվել է Բեռլինում, բեռլինյան թատրոնում հանդես է եկել մի քանի փոքր դերերով, սակայն հաջողությունն այցելել է նրան միայն 1928 թվականին, երբ կատարել է Ջենիի դերը՝ Բերտոլդ Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա»-ի առաջին ներկայացման ժամանակ։ 1931 թվականին նա առաջին անգամ նկարահանվել է «Երեք գրոշանոց օպերա» (1931) ֆիլմում՝ կատարելով նույն դերը։ Լոթե Լենյան նույնպես գրել է մի քանի երաժշտություն «Weils» ստուդիայում։
1926 թվականին Լոթե Լենյան ամուսնացել է կոմպոզիտոր Կուրտ Վայլի հետ։ Գերմանիայի նացիստական իշխանություն տեղափոխվելուց հետո ամուսինները ստիպված էին արտագաղթել։ 1933 թվականի մարտին նրան հեռացան Գերմանիայից և հաստատվեցին Փարիզում։ 1935 թվականին Լոթե Լենյան ամուսնու հետ տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ 1935 թվականին կրկին օրինականացրել էին ամուսնությունը, իսկ 1941 թվականին գնել էին իրենց սեփական տունը՝ Նյու-Յորքից 50 կմ հեռավորության վրա գտնվող փոքրիկ գյուղում։ Լոթե Լենյան ապրել է ամուսնու հետ մինչև նրա մահը, իսկ դրանից հետո ամուսնացել է ևս երեք անգամ՝ երկու անգամ դարձել է այրի, իսկ երրորդ անգամ բաժանվել է։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում դերասանուհին շարունակել է բեմ դուրս գալ, մասնակցել է տարբեր ռադիոբեմադրությունների, ինչպես նաև շարունակել է ձայնագրել նոր երգեր։ Շուտով կայացել է բրոդվեյյան (Բրոդվեյ, Նյու-Յորք) բեմելը։ 1956 թվականին Լոթե Լենյան դարձել է «Թոնի»-ի մրցանակակիր՝ «Երեք գրոշանոց օպերա» ներկայացման մեջ Ջենիի դերը կատարելու համար։
Դերասանուհուն մեծ ճանաչում են բերել 1960-ական թվականներին բրիտանական ֆիլմերում իր կատարած դերերը։ 1961 թվականին նա կատարել է դքսուհի Մագդայի դերը «Տիկին Սթոունի հռոմեական գարունը» ֆիլմում, որտեղ գլխավոր դերերում եղել են Վիվիեն Լին և Ուորեն Բիթին։ Այս ֆիլմում խաղալու համար արժանացել է «Օսկար» մրցանակին՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի և Ոսկե գլոբուս մրցանակին։ 1963 թվականին Լենյան կատարել է չարագործ Ռոզա Քլեբի դերը Ջեյմս Բոնդի մասին երկրորդ՝ «Ռուսաստանից սիրով» ֆիլմում, ինչը բերել է մեծ ճանաչում։ 1966 թվականին կատարել է Շնայդերի դերը «Կաբարե» մյուզիքլում, ինչի համար արժանացել է «Թոնի» մրցանակին։
Լոթե Լենյան մահացել է քաղցկեղից՝ 1982 թվականի նոյեմբերի 27-ին՝ 84 տարեկան հասակում։ Թաղվել է առաջին ամուսնու՝ Կուրտ Վայլի մոտ։
2007 թվականին Բրոդվեյում բեմադրվել է «Սիրային երաժշտություն» մյուզիքլը՝ հիմնված Լենյայի և Վայլի պատմության վրա։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1931 — «Երեք գրոշանոց օպերա» — Ջենի
- 1961 — «Տիկին Սթոունի հռոմեական գարունը» — Կոմսուհի
- 1963 — «Ռուսաստանից սիրով» — Ռոզա Քլեբ
- 1969 — «Ժամադրություն» — Էմմա Վալադեր
Պարգևներ
խմբագրել- «Թոնի» 1956 — «Մյուզիքլի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» («Երեք գրոշանոց օպերա»)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und Wissenschaft — Wien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 172—173. — ISBN 978-3-9503655-5-9
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.kwf.org/pages/ll-detailed-chronology-1922-1935.html
- ↑ https://www.kwf.org/pages/ll-detailed-chronology-1935-1950.html
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.kwf.org/kurt-weill/recommended/1970-1981-passing-the-torch-text-only/
Արտաքին հղումներ
խմբագրել- Լոթե Լենյա Internet Movie Database կայքում
- FemBio: Lotte Lenya
- Threepenny Opera Off-Broadway Արխիվացված 2010-03-30 Wayback Machine
- Register of papers of Kurt Weill and Lotte Lenya at Yale University Music Library
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոթե Լենյա» հոդվածին։ |