Կուրտ Յուլիան Վայլ (նաև Վեյլ[12], գերմ.՝ Kurt Julian Weill, մարտի 2, 1900(1900-03-02)[1][2][3][…], Դեսսաու, Landkreis Dessau, Principality of Anhalt, Գերմանական կայսրություն[4] - ապրիլի 3, 1950(1950-04-03)[1][7][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[8][9][10]), գերմանացի երգահան, որն ավելի հայտնի է դրամատուրգ Բերտոլդ Բրեխտի հետ համագործակցությամբ։

Կուրտ Վայլ
Բնօրինակ անունգերմ.՝ Kurt Weill
Ի ծնե անունգերմ.՝ Kurt Julian Weill
Ծնվել էմարտի 2, 1900(1900-03-02)[1][2][3][…]
Դեսսաու, Landkreis Dessau, Principality of Anhalt, Գերմանական կայսրություն[4]
Երկիր Գերմանիա և  ԱՄՆ[5][6]
Մահացել էապրիլի 3, 1950(1950-04-03)[1][7][2][…] (50 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[8][9][10]
ԳերեզմանMount Repose Cemetery[11]
Ժանրերօպերա, սիմֆոնիա և բալետ
Մասնագիտությունկոմպոզիտոր, մանկավարժ, դիրիժոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԲեռլինի գեղարվեստի համալսարան
ԱմուսինԼոթե Լենյա և Լոթե Լենյա
Պարգևներ
Կայքkwf.org
 Kurt Weill Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կուրտ Վայլը Դեսաու քաղաքի սինագոգի գլխավոր կանտոր և պատարագային երաժշտության հեղինակ Ալբերտ Վայլի որդին էր, որը սովորել է Բեռլինում 1918-1924 թվականներին, նախ՝ Ֆ. Քոչի և Էնգելբերտ Հումբերդինկի, այնուհետև Ֆերուչիո Բուզոնիի և Ֆիլիպ Յարնախի մոտ։ Վայլի վաղ շրջանի ստեղծագործությունների վրա զգացվում է նրա նրա ուսուցիչների և Ստրավինսկու ազդեցությունը։ 1920-ական թվականների կեսերին միտումնավոր պարզեցրել է իր երաժշտական լեզուն՝ ներմուծելով նոր հանրաճանաչ տարրեր, այդ թվում՝ ջազի։

Դրամատուրգ Գեորգ Կայզերի հետ ստեղծել է մի շարք աշխատանքներ՝ «Նոր Օրֆեուս» կանտատը (1925), «Պրոտագոնիստ» (1926) և «Թագավորը լուսանկարվում է» (1928) օպերաները։

1927 թվականին ծանոթացել է բանաստեղծ և դրամատուրգ Բերտոլտ Բրեխտի հետ, որը հիմք է դրել երկար և բեղմնավոր համագործակցության։ Առաջին համատեղ փորձը նույն տարում ստեղծված «Մահագոնի» փոքրիկ օպերան էր, որը երկու տարի անց վերածվել է «Մահագոնի քաղաքի վերածնունդն և անկումը» լիարժեք օպերային[13]։ Բրեխտի ստեղծագործությունների հիման վրա գրել է «Բեռլինյան ռեքվիեմը» (1928), «Յոթ մահացու մեղքեր» բալլադը։ Դրամատուրգին և կոմպոզիտորին հռչակ է բերել 1928 թվականին Շիֆբաուերդամի թատրոնում բեմադրված «Երեք գրոշանոց օպերա»-ն, որի որոշ հատվածներ ներկայացումից անմիջապես հետո լայն ժողովրդականություն են ձեռք բերել[14]։

1933 թվականին նացիստական Գերմանիայից արտագաղթել է Փարիզ, իսկ 1935 թվականին՝ Միացյալ Նահանգներ։ Շարունակել է ակտիվ աշխատել երաժշտական թատրոնի և մյուզիքլի ժանրում։ Նյու Յորքում դեբյուտը կատարել է Ֆրանց Վերֆելի լիբրետոյի հիման վրա ստեղծված «Երդման ուղին» բիբլիական դրամայով։ Իր կյանքի ամերիկյան ժամանակահատվածում գրել է 10 մյուզիքլ, որոնցից շատերը՝ «Նիկերբոկերի հանգստյան օրը» (1938), «Փողոցային տեսարան» (1947, ըստ Էլմեր Ռայսի համանուն պիեսի), «Աստղերում կորածը» (1949) դասվում էին ամենասիրվածների շարքում Ջորջ Գերշվինի և Իրվինգ Բեռլինի մյուզիքլների հետ։ Սիոնիզմի գաղափարով տարված՝ 1948 թվականին գրել է Բ. Հեխտի «Դրոշի ծնունդը» դրամայի երաժշտությունը, որը բեմադրվել էր Իսրայելի պետության հռչակման առիթվ և որին մասնակցում էին Պ. Մունին, Ցիլի Ադլերը և Մ. Բրանդոն։

Վայլի գործերը հատուկ տեղ են գրավում XX դարի երաժշտական մշակույթում։ Նրա որոշ մեղեդիներ, որոնցից առավել հայտնի «Մեք դանակի բալլադը» «Երեք գրոշանոց օպերայից», դարձել են ջազային չափանիշներ։ Վայլն այն եզակի կոմպոզիտորներից է, որը կարողացել է իսկական կամուրջ ստեղծել «լուրջ» և «թեթև» երաժշտության միջև։ Մեծ ազդեցություն է ունեցել ակադեմիական կոմպոզիտորների վրա (Կ. Օրֆ, Բ. Բրիտտեն), եվրոպական և ամերիկյան երգային մշակույթի վրա, ինչպես նաև դարձել է երաժշտական բազմաոճայնության առաջատարը, որը մշակվել է 1970-90 թվականներին։

Կուրտ Վայլը երկու անգամ ամուսնացել է ավստրիացի դերասանուհի Լոթե Լենյայի հետ. առաջին անգամ ամուսնացել են 1926 թվականին, որն ավարտվել է ամուսնալուծությամբ 1933 թվականին, սակայն 1937 թվականին զույգը նորից է ամուսնացել, որը շարունակվել է մինչև կոմպոզիտորի մահը։ 1943 թվականին զույգն ստացել է ԱՄՆ քաղաքացիություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 http://ibdb.com/person.php?id=7112
  5. http://www.tv.com/m/shows/american-horror-story/bullseye-3053970/trivia/
  6. http://www.nytimes.com/1994/01/31/arts/review-opera-kurt-weill-goes-back-to-the-hood-in-a-near-forgotten-street-scene.html
  7. 7,0 7,1 7,2 http://www.britannica.com/EBchecked/topic/639002/Kurt-Weill
  8. 8,0 8,1 8,2 http://www.songwritershalloffame.org/exhibits/C78
  9. 9,0 9,1 9,2 http://www.broadwayworld.com/cincinnati/article/University-of-Cincinnati-CCM-Kicks-Off-Yearlong-Kurt-Weill-Festival-Oct-19-20121018
  10. 10,0 10,1 10,2 http://journals.cambridge.org/production/action/cjoGetFulltext?fulltextid=5585228
  11. Find A Grave — 1996.
  12. Вайль Курт // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 509. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8.
  13. Шумахер Э. Жизнь Брехта. — М.: Радуга, 1988. — С. 69, 73.
  14. Эткинд Е. Трёхгрошовая опера // Бертольт Брехт. Театр. Пьесы. Статьи. Высказывания. В пяти томах.. — М.: Искусство, 1963. — Т. 1.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրտ Վայլ» հոդվածին։