Յան Չիխոլդ (գերմ.՝ Jan Tschichold, ապրիլի 2, 1902(1902-04-02)[1][2][3][…] կամ մայիսի 2, 1902(1902-05-02)[4], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[5] - օգոստոսի 11, 1974(1974-08-11)[1][2][3][…], Լոկարնո, Տիչինո, Շվեյցարիա[5]), տիպոգրաֆ, դիզայներ, դասախոս և գրող։

Յան Չիխոլդ
գերմ.՝ Jan Tschichold
Դիմանկար
Ծնվել էապրիլի 2, 1902(1902-04-02)[1][2][3][…] կամ մայիսի 2, 1902(1902-05-02)[4]
ԾննդավայրԼայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[5]
Մահացել էօգոստոսի 11, 1974(1974-08-11)[1][2][3][…] (72 տարեկան)
Մահվան վայրԼոկարնո, Տիչինո, Շվեյցարիա[5]
Քաղաքացիություն Գերմանիա և  Շվեյցարիա[6][7][8]
ԿրթությունԼայպցիգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունտպագրիչ, գրաֆիկական դիզայներ, դասախոս, book designer, դիզայներ, գծանկարիչ և տպագրիչ
ԱշխատավայրԲազելի դիզայնի դպրոց, Benno Schwabe?, Birkhäuser?, Penguin Books, Hoffmann-La Roche? և Լայպցիգի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ և
մրցանակներ
 Jan Tschichold Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յան Չիխոլդը ծնվել է Լայպցիգում` նկարչի, ցուցանակների գծագրողի ընտանիքում։ Գեղագրության առաջին հմտությունները ստացել է հորից։ Արհեստագործական անցյալն ու գեղագրության պարապմունքները Չիխոլդին առանձնացրել են իր ժամանակի բոլոր այլ հայտնի տիպոգրաֆներից, որոնք որպես կանոն՝ սովորել են ճարտարապետության կամ գեղեցիկ արվեստի մասին։ Հնարավոր է, որ նույն պատճառներով Չիխոլդը երբեք չի աշխատել ձեռագործ թղթի և պատվերով պատրաստված տառատեսակների հետ` նախընտրությունը տալով առևտրային տեսականուն։

1919 թվականին Չիխոլդը ընդունվում է Լայպցիգի գրաֆիկայի և գրքի արվեստի ակադեմիա։ Մի քանի տարի անց՝ 1922-1925 թվականներին նա սկսում է դասավանդել գեղագրություն նույն դպրոցում՝ երեկոյան դասարաններում։ 1925 թվականին լույս է տեսնում նրա «Տիպոգրաֆիկայի հիմունքները» («Elementare Typographie») գրքույկը, որը «Նոր տիպոգրաֆիկա» («Die Neue Typographie») գրքի հետ հեղաշրջում կատարեց գրատպության ոլորտում։

1926 թվականից նա Մյունխենում տիպոգրաֆիկա և ոճագիտություն էր դասավանդում գերմանական գրատպության վարպետների դպրոցում, որտեղ նրան հրավիրել էր մեկ այլ տիպոգրաֆ՝ Պաուլ Ռենները։ Նրանց երկուսին էլ՝ Չիխոլդին ու Ռեններին, հետագայում հայտարարեցին «մշակութային բոլշևիկներ»։ Տասն օր անց այն բանից հետո, երբ նացիստները 1933 թվականի մարտին իշխանության եկան, Չիխոլդն ու կինը ձերբակալվեցին։ Նրանց բնակարանում հայտնաբերվեցին խորհրդային պաստառներ, ինչը առիթ տվեց Չիխոլդների ընտանիքին կասկածելու կոմունիստների հետ համագործակցության մեջ։ Չիխոլդի գրքերի բոլոր օրինակները առգրավվեցին գեստապոյի կողմից՝ «գերմանացի ժողովրդին պաշտպանելու նպատակով»։ Միայն վեց շաբաթ անց ոստիկանը Չիխոլդների համար ինչ-որ կերպ ձեռք բերեց Շվեյցարիա մեկնելու տոմսեր։ 1933 թվականի օգոստոսին Յան Չիխոլդը լքեց նացիստական Գերմանիան։ Մնացած ողջ կյանքը նա անցկացրեց Շվեյցարիայում՝ կատարելով միայն կարճատև ուղևորություններ դեպի Անգլիա. 1937-1938 թվականներին՝ «Փենրոուզ» տարեգրքի (Penrose Annual) հրավերով, 1947-1949 թվականներին՝ բրիտանացի տիպոգրաֆ Ռուարի Մաքլինի հրավերով, որի հետ Չիխոլդը մշակեց գրքերի ձևավորումը «Penguin Books» հրատարակչությունում։

Յան Չիխոլդը մահացել է 1974 թվականին Լոկարնո քաղաքի հիվանդանոցում։

Նա գրել է ավելի քան հիսուն գիրք՝ նվիրված տառատեսակին և դրա պատմությանը, տիպոգրաֆիկական արվեստին և չինական գրաֆիկային։ 1965 թվականին Յան Չիխոլդին շնորհվել է Թագավորական պատվավոր դիզայներ կոչումը։

Ստեղծագործությունը խմբագրել

Գրքի ձևավորում խմբագրել

 
Վան դե Գրաֆի կանոնը, որով կառուցվում է գրքի շերտը: Չիխոլդը հանդես է եկել դրա օգտագործման օգտին իր վերջին՝ «Գրքի կերպարը» ժողովածուում

Գրքի ձևավորումը գրքի բովանդակության, ոճի, ձևաչափի և նրա զանազան այլ բաղադրիչների միավորումն է մեկ ամբողջության մեջ։ Յան Չիխոլդի խոսքերով՝ գրքի ձևավորումը, «թեպետ մեծապես մոռացված է այսօր, սակայն նրա մեթոդներն ու կանոնները, որ ձևավորվել են դարերի ընթացքում, անհնար է կատարելագործել։ Կատարյալ գրքեր հրատարակելու համար այս կանոնները պետք է կյանքի կոչվեն և կիրառվեն»[10]։

1923 թվականին այցելելով Բաուհաուզի առաջին վեյմարյան ցուցահանդեսը՝ Չիխոլդը տարվում է մոդեռնիզմով։ Նա դառնում է նոր ոճի գլխավոր կողմնակիցը տիպոգրաֆիկայում. սկզբում՝ 1925 թվականին, հանդես է գալիս ազդեցիկ հանդեսների էջերում, 1927 թվականին անցկացվում է նրա անհատական ցուցահանդեսը, իսկ հետո լույս է տեսնում նրա հանրահայտ «Նոր տիպոգրաֆիկան»։ Այդ գիրքը դառնում է իսկական մոդեռնիստական մանիֆեստ։ Չիխոլդն այդ գրքում հանդես էր գալիս բոլոր հին տառատեսակների դեմ՝ նախընտրելով առանց սերիֆների տառատեսակները, հանդես էր գալիս կողմ ասիմետրիկ շարվածքին (ի տարբերություն հին սիմետրիկ շարվածքի) և տպագիր ստանդարտացված ձևաչափերին։ Գիրքը պարունակում էր գործնական խորհուրդներ և բազմաթիվ նմուշներ մոդեռնիստական տիպոգրաֆիկայից, որոնք ամբողջ Գերմանիայում խորը ազդեցություն ունեցան տպագրիչների վրա։ Նա ասում էր[11].

  Գիրքը պետք է լինի այնպիսին, որ հաճույքով վերցնես ձեռքդ, ու ցանկություն առաջացնի` ունենալու այն։ Բոլոր տարրերի միասնության ներդաշնակության արդյունքը` ձևաչափի, պոլիգրաֆիկական որակի, գույնի, ներքին կազմության, թղթի, անվանաթերթի և վերնագրերի, կազմի հորինվածքի, շատ ավելի բարձր արվեստ է, քան կարծում են անտեղյակները…  

Չնայած Չիխոլդը մի քանի անգամ այցելել էր Անգլիա Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ։ Նրա մի քանի հոդվածներ 1945-ին թարգմանվում են անգլերեն։

Չնայած նրան, որ «Նոր տիպոգրաֆիկան» այժմ էլ դասական աշխատանք է համարվում, Չիխոլդն աստիճանաբար հրաժարվում է իր մոդեռնիստական կոշտ հայացքներից։ 1931 թվականին նա թողարկում է քնարական և նուրբ «Saskia» տառատեսակը։ 1932 թվականին Չիխոլդը սկսում է գրքերի հիմնական տեքստը հավաքել սերիֆ դասական տառերով։ Տիպոգրաֆիկայում նա աստիճանաբար հակվում էր դեպի դասական ոճը։ Հետագայում Չիխոլդը դատապարտեց իր «Նոր տիպոգրաֆիկան» որպես մաքսիմալիստական։ Մոդեռնիզմը (ըստ երևույթին, նրա վաղ՝ավանգարդիստական շրջանը) Չիխոլդը գնահատում էր որպես ավտորիտար, ըստ էության՝ ֆաշիստական ոճ։

1947-1949 թվականներին Չիխոլդը ապրել է Անգլիայում՝ նոր ձևավորում մշակելով «Penguin Books» հրատարակչության համար։ Չիխոլդը ստանդարտացրել է տիպոգրաֆիկայի կանոնները հրատարակչության գրքերի համար, մշակել է նոր սերիական կազմեր։ Նրա ստեղծած ոճը ընդհանուր առմամբ կիրառվում է մինչ օրս։

Տառատեսակներ խմբագրել

 
«Սաբոն» (1967)

1926-1929 թվականներին Չիխոլդը մշակում է «ունիվերսալ այբուբեն», որը պետք է մաքրեր գերմաներենը որոշ տառային համադրություններից (որոնք օգտագործվում էին մեկ հնչյունի համար)։ Այսպես, օրինակ, նա հորինեց բոլորովին նոր նշաններ, որոնք պետք է փոխարինեին «ch»-ի համադրություններին (ꜧ՝ ռուսական «х») և sch (ſ՝ ռուսական «ш»): Նա առաջարկում էր աստիճանաբար փոխել ուղղագրությունը՝ փոխարինելով «eu» → «oi», «w» → «v», «z» → «ts»: Տևական ձայնավորները պետք է նշվեին մակրոնով[ru]՝ տեղադրված տառի տակ, իսկ ավանդական գերմանական ումլաուտը[ru] դեռ մնում էր տառի վրա։ Այբուբենը ներկայացվում էր միայն դաջված տառերով փոքրատառերի շարքով։

Չիխոլդը նախագծել է հետևյալ տառատեսակները.

  • Transit (1931)
  • Saskia (1931/1932)
  • Zeus (1931)
  • Uhertype Grotesk (1933—1936)
  • Sabon (1966/1967, անվանակոչված Ժակ Սաբոնի պատվին)

XVI դարի ֆրանսիական տառատեսակների մոտիվներով նկարված «Սաբոն» (Sabon) անտիկ տառատեսակը նախագծվել էր այնպես, որ հարմար լինի ինչպես մոնոտիպ, այնպես էլ լինոտիպ մեքենաների համար։ «Սաբոն»-ով հավաքված առաջին գրքերից մեկը դարձավ Ուեշբերնի քոլեջի[en] (դիզայներ Բրեդբերի Թոմփսոն) Աստվածաշունչը։ Հետագայում "Լինոթայփ" ընկերությունը թողարկեց «Սաբոն»-ը «Sabon Next» անվամբ։

Մատենագիտություն խմբագրել

Գերմաներենով խմբագրել

  • Die neue Typographie. Ein Handbuch für zeitgemäß Schaffende, Verlag des Bildungsverbandes der Deutschen Buchdrucker, Berlin 1928.
  • Typografische Entwurfstechnik, Stuttgart: Akademischer Verlag Dr Fritz Wedekind & Co., 1932.
  • Typografische Gestaltung, Benno Schwabe & Co., Basel 1935.
  • Ausgewählte Aufsätze über Fragen der Gestalt des Buches und der Typographie, 1948.
  • Schatzkammer der Schreibkunst, Basel, 2. Aufl. 1949.
  • Meisterbuch der Schrift. Ein Lehrbuch mit vorbildlichen Schriften aus Vergangenheit und Gegenwart für Schriftenmaler, Graphiker, Bildhauer, Graveure, Lithographen, Verlagshersteller, Buchdrucker, Architekten und Kunstschulen, Ravensburg, 1952, 2. Aufl. 1965.
  • Geschichte der Schrift in Bildern, Hamburg, 4. Aufl. 1961.
  • De proporties van het boek (Die Proportionen des Buches), Amsterdam, 1991.
  • Schriften: 1925—1974 Band 1/2. Berlin, 1992.

Ռուսերենով խմբագրել

    • Облик книги: избранные статьи о книжном оформлении. М.: Книга, 1980.
      • Облик книги: избранные статьи о книжном оформлении. М.: ИЗДАЛ, 2008; 2009.
    • Новая типографика: руководство для современного дизайнера. М.: ИЗДАЛ, 2011; 2016; 2018.
    • Образцы шрифтов. М.: ИЗДАЛ, 2012.

Ծանոթագրություններ խմբագրել

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Չիխոլդ» հոդվածին։