Յան Բոլոզ Անտոնևիչ

Անտոնևիչ Յան Բոլոզ (կեղծանունը՝ Պերեգրիմուս) (մայիսի 3, 1858(1858-05-03), Skomorokhy, Բուչաչի շրջան, Տերնոպոլի մարզ - սեպտեմբերի 29, 1922(1922-09-29), Բադ Էլստեր, Ֆոգտլանդ, Գերմանիա), լեհական արվեստաբան, գրականագետ, լեզվաբան, երաժշտագետ-քննադատ, ծագումով հայ։

Յան Բոլոզ Անտոնևիչ
Jan Bołoz Antoniewicz (-1901).jpg
Ծնվել էմայիսի 3, 1858(1858-05-03)
Skomorokhy, Բուչաչի շրջան, Տերնոպոլի մարզ
Մահացել էսեպտեմբերի 29, 1922(1922-09-29) (64 տարեկան)
Բադ Էլստեր, Ֆոգտլանդ, Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն և Flag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունարվեստագետ
Հաստատություն(ներ)Լվովի համալսարան
Ալմա մատերԿրակովի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Jan Bołoz Antoniewicz Վիքիպահեստում

Ծնվել է Սկոմորոխ գյուղում։ 1876–1880 թվականին սովորել է Կրակովի համալսարանում։ Եղել է Լվովի համալսարանի պրոֆեսոր, Լեհական գիտությունների ակադեմիայի (Կրակով) թղթակից-անդամ (1897), ակադեմիկոս (1914), Գեղեցիկ արվեստների ընկերության (Լվով) նախագահ, Վիեննայի կոնսերվատորիայի կենտրոնական հանձնաժողովի և Ավստրիական արտիստական խորհրդի անդամ (1914 թվականից)։ 1893 թվականից ղեկավարել է Լվովի համալսարանի արվեստի պատմության ամբիոնը։ Անտոնևիչի բազմամյա ուսումնասիրության արդյունքն է լեհ նկարիչ Արթուր Գրոտգերի մասին մենագրությունը, որ լույս է տեսել 1910 թվականին։ Հոդվածներ է հրատարակել իտալական Վերածննդի վարպետների, մասնավորապես Լեոնարդո դա Վինչիի մասին։ Անտոնևիչ ուսումնասիրել է Լեհաստանի հայ գաղութի եկեղեցական և քաղաքացիական ճարտարապետությունը, Գալիցիայի և Բուկովինայի հայկական արձանագրագիտական հուշարձանները։ 1895 թվականին և 1896 թվականին Լվովում հանդես է եկել Լեհաստանի հայերի քաղաքացիական ճարտարապետության ու արվեստի մասին զեկուցումներով, ցույց է տվել լեհ-ուկրաինական և հայ արվեստի կապերը։ Անտոնևիչ հետաքրքրվել է նաև XX դարի արվեստով։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 455