Յանկա Բրիլ (Իվան Անտոնովիչ Բրիլ, բելառուս․՝  Іван Антонавіч Брыль, հուլիսի 22 (օգոստոսի 4), 1917, Օդեսա, Օդեսսայի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 25, 2006(2006-07-25), Մինսկ, Բելառուս), բելառուս գրող: Բելառուսական ԽՍՀ ժողովրդական գրող (1981)։ Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1952Յակուբ Կոլասի անվան Բելառուսի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1982ԽՍՀՄ գրողների միության անդամ (1945)։ Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամ (1994)[2]:

Յանկա Բրիլ
բելառուս․՝ Іван Антонавіч Брыль
Брыль Иван Антонович 1985.jpg
Ծնվել էհուլիսի 22 (օգոստոսի 4), 1917
ԾննդավայրՕդեսա, Օդեսսայի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհուլիսի 25, 2006(2006-07-25) (88 տարեկան)
Վախճանի վայրՄինսկ, Բելառուս
ԳերեզմանQ20962841?
Մասնագիտությունգրող, մանկագիր, արձակագիր և թարգմանիչ
Լեզուբելառուսերեն
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Belarus (1995–2012).svg Բելառուս
Ժանրերպատմվածք և վիպակ
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ՊարգևներՍտալինյան մրցանակ «Պատվո նշան» շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Ֆրանցիսկ Սկորինայի մեդալ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Q18907615? և Յակուբ Կոլասի անվան Բելառուսական ՍՍՀ պետական մրցանակ

ԿենսագրությունԽմբագրել

Յանկա Բրիլը ծնվել է 1917 թվականին Օդեսայում, երկաթուղայինի ընտանիքում։ 1922 թվականին ծնողների հետ միասին տեղափոխվել է նրանց հայրենի Արևմտյան Բելառուս։ 1931 թվականին ավարտել է լեհական յոթնամյա դպրոց, ընդունվել գիմնազիա, սակայն չի կարողացել ուսումը շարունակել ֆինանսական դժվարությունների պատճառով։ Ինքնուս կրթություն է ստացել։ 1938 թվականին բանաստեղծություններ և լրագրական հոդվածներ է հրատարակել վիլնյուս-բելառուսյան «Шлях моладзі» («Երիտասարդության ուղին») ամսագրում։

1939 թվականին զորակոչվել է լեհական բանակ, ծառայել ծովային հետևակում։ 1939 թվականի սեպտեմբերին Գդինյա քաղաղքի մոտ գերեվարվել է գերմանացիների կողմից, 1941 թվականի աշնանը փախել է և հասել հայրենիք, միացել խորհրդային պարտիզաններին։ 1942 թվականի հոկտեմբերին եղել է Ժուկովի անվան պարտիզանական ջոկատում, 1944 թվականի հուլիսից՝ «Կոմսոմոլեց» պարտիզանական-հետախուզական ջոկատի անդամ, «Сцяг свабоды» («Ազատության դրոշ», Մինսկի ընդհատակյա շրջկոմի օրգանը) թերթի և «Партызанскае жыгала» («Պարտիզանական խայթոց») երգիծական թռուցիկի խմբագիրը։ 1944 թվականի սեպտեմբերին ապրել է Մինսկում, աշխատել «Раздавім фашысцкую гадзіну» թերթ-պլակատի խմբագրությունում, «Вожык» («Ոզնի»), «Маладосць» («Երիտասարդություն»), «Полымя» («Բոց») ամսագրերում, Բելառուսի ԽՍՀ պետական հրատարակչությունում։

1945 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ։ 1966-1971 թվականներին եղել է Բելառուսի ԽՍՀ գրողների միության վարչության քարտուղարը։ Երկու անգամ ընտրվել է Բելառուսի Գերագույն խորհրդի պատգամավոր (1963-1967, 1980-1985)։ «ԽՍՀՄ - Կանադա» (1967-1990) Բելառուսի ընկերության մասնաճյուղի նախագահ։

Մահացել է 2006 թվականի հուլիսի 25-ին, Մինսկում։ Թաղված է Կոլոդիշ ավանի գերեզմանատանը։

ՍտեղծագործություններԽմբագրել

1946 թվականին հրատարակվել է «Պատմվածքներ» ժողովածուն, այնուհետև լույս են տեսել մի շարք արձակ գործեր, պատմվածքների ու ակնարկների ժողովածուներ, վիպակներ, վեպեր, ինչպես նաև գրքեր երեխաների համար[3]:

  • «Լորենին ու թխկին», 1949
  • «Կանաչ դպրոց», 1951
  • «Պայծառ առավոտ», 1954
  • «Հասունության սկիզբը», 1957
  • «Մի բուռ արևի ճառագայթ», 1968
  • «Առաջին ձյուն», 1977
  • «Ընտանիքում», 1976

ԹարգմանություններԽմբագրել

Բրիլը թարգմանություններ է կատարել ռուսերենից, ուկրաիներենից, լեհերենից: Նրա թարգմանությամբ բելառուսերեն հրատարակվել են Լև Տոլստոյի, Անտոն Չեխովի, Մաքսիմ Գորկու, Պավել Բաժովի ստեղծագործությունները։

Պարգևներ, մրցանակներԽմբագրել

  • Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշան (1967, 1977)
  • Հայրենական պատերազմում II աստիճանի շքանշան (1985)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1987)
  • «Պատվո նշան» շքանշան (1955)
  • Պարգևատրվել է խորհրդային և լեհական մեդալներով
  • Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակ (1952)
  • Յակուբ Կոլասի անվան Բելառուսի ԽՍՀ պետական մրցանակ (1982)
  • Յակուբ Կոլասի անվան գրական մրցանակ (1963)
  • Վ. Պետշակի անվան մրցանակ լեհական գրականության թարգմանության և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման համար
  • Բելառուսի ԽՍՀ ժողովրդական գրող (1981)
  • Ֆրանցիսկ Սկորինա մեդալ (1996)

ՀիշատակԽմբագրել

Մինսկի փողոցներից մեկը կոչվում է Յանկա Բրիլի անունով[4]:

ԳրականությունԽմբագրել

  • Калеснік, Ул. А. Янка Брыль : Нарыс жыцця і творчасці / Ул. А. Калеснік. - Мінск : Народная асвета, 1990. - 255 с.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Брыль Янка // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Янка Брыль // Беларускія пісьменнікі (1917-1990) : Даведнік / Склад. А. К. Гардзіцкі; нав. рэд. А. Л. Верабей. - Мінск : Мастацкая літаратура, 1994. - С. 65-67.
  3. Հանուն բարեկամության «Կամուրջ», Բելառուսական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979, 279 էջ
  4. Вулица.бай - Улица Янки Брыля