Արվաստան, Արուաստան, Միգդոնիա, գավառ Հայոց Միջագետքում։ Գրավում էր Հայոց Միջագետքի ընդարձակ տարածքի հվ-արլ․ մասը։ Կենտրոնն էր Մծբինը։ Արվաստանը եղել է Սելևկյան, ապա՝ Պարթևական պետությունների կազմում։ Մ․ թ․ ա․ 88-ին Տիգրան Մեծը Արվաստանը վերամիավորել է Մեծ Հայքին, որը պաշտոնապես ճանաչվեց մ․ թ․ ա․ 66-ի Արտաշատի հայ-հռոմեական դաշնագրով։ Մ․ թ․ 37-ի պարթև-հռոմեական համաձայնագրով Արվաստանը անջատվեց Մեծ Հայքից և միացվեց Պարթևաստանի վասալ Ադիաբենեի թագավորությանը։ Արվաստանը Մծբին կենտրոնով բնակեցված է եղել հայերով։ Հայկական տարրը այստեղ գերիշխող է եղել նաև միջին դարերում։

ԳրականությունԽմբագրել

  • Markwart J․, Eransahr nach der Geographie des ps․ Moses Xorenaci, B․, 1901․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 115