Հակոբ Մծբնացի
Հակոբ Մծբնացի (Մծբինի սուրբ Հակոբ հայրապետ, 3-րդ դար, Մծբին, Միջագետք (Հռոմեական նահանգ), Հին Հռոմ - 338[1], Մծբին, Միջագետք (Հռոմեական նահանգ), Հին Հռոմ), 4-րդ դարի եկեղեցական գործիչ (մահացել է 350), համարվում է Մեծ Հայքում քրիստոնեությունը քարոզողներից մեկը։ Պատմությանը հայտնի առաջին անձնավորությունն է, որը փորձել է բարձրանալ Արարատ լեռը։ 338-ին կազմակերպել է հայրենի Մծբին քաղաքի 70-օրյա պաշտպանությունն ընդդեմ պարսկական զորքի։ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքը, Մծբինի սուրբ Հակոբ հայրապետի հիշատակը տոնվում է Դ Հիսնակաց կիրակիին նախորդող շաբաթ օրը։ Նրա վարքը, որ գրել է Մար Ավգինը գրաբար են թարգմանել և 1814 թ. հրատարակել Վենետիկի Մխիթարյանները (Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց, հատ 10, Վենետիկ, 1814)։
Հակոբ Մծբնացի | |
---|---|
Ժամանակաշրջան | Հռոմեական կայսրություն |
Ծնունդ | 3-րդ դար |
Ծննդավայր | Մծբին, Միջագետք (Հռոմեական նահանգ), Հին Հռոմ |
Վախճան | 338[1] |
Վախճան վայր | Մծբին, Միջագետք (Հռոմեական նահանգ), Հին Հռոմ |
Եկեղեցի | ![]() |
Սրբացված կարգ | սքանչելագործ |
Հիշատակության օր | դեկտեմբերի 15 |
Աշխատանք | քահանա |
Պաշտոն | եպիսկոպոս |
Երկիր | Հին Հռոմ |
Հայաստանի տարածքում ստեղծվել են, գործել և գործում են Սուրբ Հակոբ անունով մի շարք եկեղեցիներ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1021403261, Record #108931034X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
Արտաքին հղումներԽմբագրել
- Սուրբ Հակոբ (Մծբնեցի) հայրապետ Archived 2010-11-27 at the Wayback Machine.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |