Միջամառային գիշերվա երազ
«Միջամառային գիշերվա երազ», Ուիլյամ Շեքսպիրի կատակերգությունը՝ հինգ գործողությամբ։ Համարվում է, որ «Միջամառային գիշերվա երազը» գրվել է 1594-1596 թվականների ընթացքում։ Չի բացառվում, որ Շեքսպիրը այս պիեսը ստեղծել է հատուկ որևէ արիստոկրատի համար կամ Եղիսաբեթ I-ի կողմից նշվող սուրբ Հովհաննես Մկրտիչի օրվա կապակցությամբ։
Միջամառային գիշերվա երազ անգլ.՝ A Midsummer Night's Dream | |
---|---|
Տեսակ | դրամատիկական ստեղծագործություն |
Ժանր | կատակերգություն |
Ձև | պիես |
Հեղինակ | Ուիլյամ Շեքսպիր |
Երկիր | Անգլիայի թագավորություն |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1594-596 թվականներ |
Տեսարան | Աթենք |
Կերպարներ | Demetrius?, Robin Starveling?, Օբերոն, Nick Bottom?, Tom Snout?, Egeus?, Philostrate?, Snug?, Տիտանիա, Helena?, Francis Flute?, Peter Quince?, Hermia?, Lysander? և Hippolyta? |
Հրատարակվել է | 1600 |
A Midsummer Night's Dream |
Բովանդակություն
խմբագրել«Միջամառային գիշերվա երազ» պիեսում հատվում են երեք բովանդակային գծեր, որտեղ փոխկապակցված են Աթենքի դուքս Թեսևսի և ամազոնուհիների թագուհի Հիպոլիտաի ապագա հարսանիքը։
Երկու երիտասարդներ՝ Լիսանդրը և Դեմետրին, ձգտում են տիրանալ Աթենքի ամենագեղեցիկ աղջիկներից մեկի՝ Հերմիայի ձեռքին։ Հերմիան սիրում է Լիսանդրին, բայց հայրը արգելում է ամուսնանալ նրա հետ, այդ ժամանակ սիրահարները որոշում են գիշերը փախչել Աթենքից, որպեսզի ամուսնանան այնտեղ, որտեղ նրանց չեն գտնի։ Հերմիայի ընկերուհի Ելենան, հանուն Դեմետրիոսի նկատմամբ սիրո մատնում է փախստականներին։ Դեմետրին հետապնդում է նրանց, Ելենան սլանում է նրա հետևից։ Անտառի մառախուղի և նրանց սիրային փոխհարաբերությունների լաբիրինթոսի մեջ նրանց հետ հրաշալի կերպարանափոխություն է կատարվում։ Անտառի հոգի՝ Պակայի մեղքով, ով շփոթում է երկու հույներին, կախարդական խմիչքը ստիպում է նրանց պատահականորեն փոխել սիրո օբյեկտներին։ Մի պահ Լիսանդրը սիրահարվում է Ելենային և լքում իր Հերմիային։ Նկատելով Պակայի սխալը, Օբերոնը կախարդական խմիչքը կաթեցնում է Դեմետրիոս աչքի մեջ։ Եվ արդեն պայքարը ընթանում է Ելենայի համար, իսկ նա մտածելով, որ դա ծաղր է, նեղանում է նրանցից, Հերմիան սկսում է նախանձել իր ընկերուհուն։ Այդժամ Պակայի սխալը սպառնում է հերոսների կյանքին, բայց հոգին ամեն ինչ ուղղում է, և երիտասարդները կարծում են, որ կատարվածը երազ էր։ Այս սյուժետային գիծը ավարտվում է Ելենայի և Դեմետրիոսի, Հերմիայի և Լիսանդրի ամուսնությամբ։
Միևնույն ժամանակ փերիների և էլֆերի թագավոր Օբերոնը և նրա կինը՝ Տիտանիան, ովքեր գժտված էին, թռչում են Աթենքի մոտ գտնվող այդ նույն անտառը։ Նրանց բաժանության պատճառը Տիտանայի տղա-մանկլավիկն էր, ում Օբերոնը ցանկանում է դարձնել իր օգնականը, բայց Տիտանիան թույլ չէր տալիս վերցնել տղային։ Օբերոնը առաջադրանք է տալիս անտառային ոգի Պակին գտնել կախարդական խմիչքը և ցողել քնած թագուհու աչքերին, որպեսզի նա սիրահարվի նրան, ում կտեսնի արթնանալուց անմիջապես հետո։
Դրա պատճառով Տիտանիան սիրահարվում է Կոճղիկին՝ ավանակի գլխով արհեստավորի, նրա հետ ժամանակ է անցկացնում։ Այդ ժամանակ Օբերոնը խնդրում է նրան տալ տղա-մանկլավիկին, Տիտանիան տարված լինելով սիրային զգացումներով, տալիս է։ Դրանից հետո Օբերոնը նրան հակաթույն է տալիս։ Տիտանիան չի հավատում, որ կարող էր սիրահարվել ավանակի գլխով արհեստավորին, նա հաշտվում է ամուսնու հետ։
Միաժամանակ հունական արհեստավորները պատրաստվում են Ֆիբսի և Պիրամայի դժբախտ սիրո մասին պիեսում հարսանեկան հանդիսության և ուղևորվում են անտառ փորձելու։ Երբ նրանք զավեշտալի խաղում են ողբերգական պիեսը, Պակի մեղքով, Կոճղիկ՝ ջուլհակը, ով պիեսում խաղում էր Պիրամի դերը, ավանակի գլխով վերադառնում է մյուս դերասանների մոտ, նրանք վախենում և փախչում են։ Կոճղիկի դիմաց բացվում է էլֆերի և ֆերիների սքանչելի աշխարհը, բայց երբ դա վերջանում է, նա կարծում է, որ դա երազ էր։
Գործող անձինք
խմբագրել- Թեսևս, Աթենքի դուքս
- Էգևս, Հերմիայի հայրը
- Հերմիային սիրահարված
- Լիսանդր
- Դեմետրիոս
- Փիլոստրատ, Թեսևսի պալատում խրախճանքների կազմակերպիչ
- Կոճղիկ, ջուլհակ
- Շվիկ
- Դնչիկ, պղնձագործ
- Հիպոլիտա, ամազոնուհիների թագուհին, Թեսևսի հարսնացուն
- Հերմիա, Էգևսի դուստրը, ով սիրահարված է Լիսանդրին
- Ելենա, սիրահարված է Դեմետրիաին
- Օբերոն, էլֆերի և փերիների թագավորը
- Տիտանիա, էլֆերի և փերիների թագուհին
- Պակ, փոքր էլֆ
- Էլֆեր
- Անուշահոտ կանաչ ոլոռ
- Սարդոստիկ
- Թիթեռնիկ
- Մանանեխի հացահատիկ
- Օբերոնի և Տիտանիայի շքախմբին ենթակա էլֆեր և փերիներ։ Գործողությունների վայրը՝ Աթենք և մոտակա անտառը
Բեմադրությունների պատմություն
խմբագրելԱնգլիական Վերածննդի դարաշրջանի ավարտից հետո և մինչև 1840 թվականը «Միջամառային գիշերվա երազ»-ը ոչ մի անգամ ամբողջությամբ չի բեմադրվել։ 1692 թվականին լույս է տեսնում անգլիացի կոմպոզիտոր Հենրի Պյորսելի «Փերիների թագուհի» երաժշտական վերապատումը։ Երաժշտության տպավորության տակ Բենջամեն Բրիտտեն գրում է «Միջամառային գիշերվա երազ» օպերան։ 1840 թվականին անգլիացի դերասանուհի Լուսիա Ելիզաբեթ Վեսթրիսը՝ Անգլիայում առաջին կին թատերական մասնավոր ձեռնարկուն և ռեժիսորը, Կովենթ-Գարդեն թատրոնում բեմադրում է «Երազ» պիեսը ամբողջությամբ, հավելելով զգալի քանակությամբ երաժշտական և բալետային համարներ։ Ինքը՝ Լուսիան կատարել է Օբերոնի դերը, ինչը հիմք դրեց թատերական ավանդույթի, ըստ որի Օբերոնի և Պակի դերակատարները պետք է կանայք լինեն։
Պիեսի նվագակցումը գրել է Ֆելիքս Մենդելսոնը 1826 թվականին (այդ ժամանակ նա 17 տարեկան էր), նա գրեց նախերգանքը և ի սկզբանե չէր պատրաստվում լրացնել այն այլ մասերով, բայց 1841 թվականին Ֆրիդրիխ Վիլհելմ IV թագավորը, ով հիացած էր Պոտսդամի Նոր պալատում հնչած Սոփոկլեսի Անտիգոնե ողբերգության երաժշտությամբ, որը գրել էր Մենդելսոնը, առաջարկում է կոմպոզիտորին այս ժանրի ավելի շատ ստեղծագործություններ գրել[1]։ Մենդելսոնը ընդունում է պատվերը և 1843 թվականի ընթացքում նա ավարտում է նախերգանքը ավելացնելով ևս 10 մաս, այդպիսով դարձնելով շարանվագ։ Երաժշտական կատակերգության առաջին կատարումը տեղի է ունեցել 1843 թվականի հոկտեմբերի 14-ին Պոտսդամի պալատում։ Դրանից հետո մինչև 19-րդ դարի վերջը Մենդելսոնի երաժշտությունը հնչում էր «Երազի» գրեթե բոլոր ներկայացումներում։
Քսաներորդ դարասկզբին հանդիսատեսը սկսեց դժգոհություն հայտնել ներկայացումների չափազանց լայնամաշտաբ լինելու պատճառով։ 1914 թվականին ռեժիսոր-նորարար Հարլի Գրենվիլ-Բարքերը առաջարկեց պիեսի բեմականացման միանգամայն թարմ տարբերակ։ Նա կրճատեց ներկայացման դերասանների քանակը և հանեց Մենդելսոնի երաժշտությունը՝ այն փոխարինելով Եղիսաբեթ թագուհու ժամանակաշրժանի ազգային երաժշտությամբ։ Ծանրաշարժ դեկորացիաները իրենց տեղը զիջեցին ձևավոր վարագույրներին։ Այս ամենը նպաստեց պիեսի հասկանալի և մատչելի դառնալուն։
1990 թվականին անգլիացի բանաստեղծ Նիլ Գեյմանը հրապարակեց «Երազի» զավեշտական տարբերակը, նկարազարդված՝ նկարիչ Չարլզ Վեսսոմի կողմից, որպես մի շարք իր զավեշտական սերիալում՝ «The Sandman»: Այդ աշխատանքը դարձավ առաջին և միակ կոմիքսը, որը արժանացել է Համաշխարհային Ֆենտզի մրցանակին (Կարճ ձևը անվանակարգում)։ Գոյություն ունեն ակնառու բալետներ հիմնված շեքսպիրյան պատմության վրա, որոնցից առավել հայտնի են Ֆրեդերիկ Էշթոնի «Երազ» մի գործողությամբ բալետը և Ջորջ Բալանչինի «Միջամառային գիշերվա երազ»անվանմամբ երկու գործողությամբ բալետը, երկուսն էլ Մենդելսոնի երաժշտության ներքո։ Կան մի շարք օպերաներ, այդ թվում Բենջամեն Բրիտտենի օպերան։
Բեմադրություններ Ռուսաստանում
խմբագրելՀեղափոխությունից առաջ
Կայսերական թատրոնների մոսկովյան թատերախումբ։
- 1890 թվական հոկտեմբերի 27 (Մեծ Թատրոնի շենքում)։ Թարգմ․՝ Ս. Ա. Յուրև
- 1899 թվական հոկտեմբերի 5, (երեշաբթի Փոքր թատրոնի մասնաճյուղ՝ Նոր թատրոնի շենքում)։ Երաժշտություն՝ Ֆ. Մենդելսոն-Բարտոլդի։ Պարը բեմադրվել են Մ. Պ. Ստանիսլավսկու և Վ. Դ. Տիխամիրովի կողմից։
Հեղափոխությունից հետո
- 1996 - Թատրոն Հարավ-Արևմուտքում(Մոսկվա)։ Ռեժիսոր՝ Վալերիյ Բելյակովիչ
- 1997 - Պենզայի դրամատիկական թատրոն։ Ռեժիսոր՝ Վալերիյ Բելյակովիչ
- 1998 - Նովոսիբիրսկի «Կարմիր ջահ» դրամատիկական թատրոն։ Ռեժիսոր՝ Օլեգ Ռբկին
- 2000 - Թատրոն՝ «Կատակերգություն»։ Ռեժիսոր՝ Վալերիյ Բելյակովիչ
- 2000 - Նովոսիբիրյան Վ. Ֆ. Կոմիսարժեվսկու անվան Կազակական թատրոն։ Ռեժիսոր՝ Լեոնիդ Շատոխին
- 2004 Կ. Ս. Ստանիսլավսկու անվան թատրոն։ Ռեժիսոր՝ Վլադիմիր Միրզոև, նկարիչ՝ Ալլա Կոժենկովա
- 2004 - Ա. Ս. Պուժկինի անվան թատրոն։ Ռեժիսոր՝ Նինա Չուսովա
- 2005 - Սարատովի «Տերեմոկ» տիկնիկային թատրոն։ Ռեժիսոր՝ Գենադիյ Շուգուրով
- 2007 - Վ. Ֆ. Կոմիսաժևսկու անվան թատրոն (Պետերբուրգ)։ Բեմադրող՝ Ալեքսանդր Մորֆով, սցենոգրաֆիա՝ Տինո Սվետոզարև։
- 2008 թվական մարտի 22 - Օմսկի ակադեմիկական դրամատիկական թատրոն։ Բեմադրություն և սցենոգրաֆիա՝ Եվգենիյ Մարչելլի
- 2009 թվական ապրիլի 11 - Խարկովի Տ. Գ. Շեվչենկոյի անվան Դրամատիկական թատրոն։
- 2010 թվական մարտի 19 - Սախալինի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական կենտրոն (քաղաք՝ Հարավային Սախալինսկ)։ Բեմադրող՝ Ֆրանկ Բերտե (Ֆրանսիա)
- 2010 թվական մարտի 26 - Ալթայի Վ. Մ. Շուկշինի անվան դրամատիկական թատրոն։ Բեմադող՝ Ռոման Ֆեոդորի։
- 2011 թվական նոյմեբերի 5 - Մոսկվայի «Ռամա» թատրոն։ Բեմադրող՝ Լյուբով Պավլովա
- 2012 թվական մարտի 5 - Օմսկի Դրամատիկական թատրոն
- 2012 թվական հունիսի 10 - Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ Դանչենկոյի անվան Ակադեմիկական Երաժշտական թատրոն։
- 2012 թվական հոկտեմբերի 27 - Չեբոկսարի Ռուսական դրամատիկական թատրոն։ Ռեժիսոր-բեմադրիչ՝ Վլադիմիր Կրասոտին
- 2013 թվական մայիսի 19 - Թատրոն՝ «Վեցերորդ զգայարան»(Սանկտ-Պետերբուրգ), ռեժիսոր-բեմադրիչ Եվգենիա Վենգեր
- 2014 թվական սեպտեմբերի 30 - Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոն, ռեժիսոր՝ Ռուսաստանի վաստակավոր արտիստ Պյոտր Զուբարև
- 2015 թվական հունիսի 18 - «Պյոտր Ֆոմենկոն Արհեստանոց» մոսկովյան թատրոն, ռեժիսոր՝ Իվան Պոպովսկի
- 2016 փետրվարի 13 - Կարելիայի Հանրապետության Երաժշտական թատրոն, ռեժիսոր՝ Կիրիլ Սիմոնով
Էկրանավորում
խմբագրել«Միջամառային գիշերվա երազ» բազմիցս էկրանավորվել է։ 1935 թվականին՝Մաքս Ռայնհարդի և Վիլյամ Դիտերլեյի կողմից։ 1935 թվականի ֆիլմը նվաճել է երկու «Օսկար» մրցանակ, «Լավագույն օպերատորական աշխատանք» և «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում։ 1999 թվականին Մայքլ Հոֆմանը իր սցենարով նկարահանեց «Միջամառային գիշերվա երազ»-ը, որտեղ գործողությունները տեղափոխվել էին Իտալիա, 19-րդ դար։
- «Միջամառային գիշերվա երազ», 1935 թվական ԱՄՆ
- «Միջամառային գիշերվա երազ», (տիկնիկային ֆիլմ 1959 թվական)։ Ռեժիսոր Յիրժի Տրնկա, Չեխոսլովակիա
- «Միջամառային գիշերվա երազ», մուլտֆիլմ (Ռուսաստան-Մեծ Բրիտանիա, 1992 թվական)
- «Միջամառային գիշերվա երազ», (1999 թվական, ԱՄՆ, Մայքլ Հոֆման)
- «Սիրո վարակ» (2001 թվական ԱՄՆ, ռոմանտիկ կատակերգություն հիմնված Շեքսպիրի ստեղծագործության վրա)
- «Միջամառային գիշերվա երազ», (2005 թվական Մեծ Բրիտանիա), ռեժիսոր Էդ Ֆրեյման։
Աստղագիտության մեջ
խմբագրել- Ի պատիվ Շեքսպիրի հերոսուհի Տիտանիի 1906 թվականին հայտնաբերված աստերոիդը (593) անվանել են Տիտանիա, ինչպես նաև Ուրան արբանյակը՝ Տիտանիաա
- Ի պատիվ Շեքսպիրի հերոսուհի Հերմիաի 1909 թվականին հայտնաբերված աստերոիդը (685) անվանել են Հերմիա։
Պատկերավոր արվեստում
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Шекспир У. Сон в летнюю ночь // Укрощение строптивой. Ромео и Джульетта. Сон в летнюю ночь. — М: ОЛМА Медиа Групп, 2003. — С. 197 (Примечание М. Л. Лозинского). — 240 с. — 5 000 экз.
Արտաքին հղումներ
խմբագրել- A Midsummer Night’s Dream, by William Shakespeare
- Միջամառային գիշերվա երազ - Վիլյամ Շեքսպիր
- Միջամառային Գիշերուայ Երազ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջամառային գիշերվա երազ» հոդվածին։ |