Միհայ Զիչի
Միհայ Ալեքսանդրովիչ Զիչի (հունգ.՝ Zichy Mihály, հոկտեմբերի 15, 1827[1][2][3][…], Զալա, Tab District, Սոմոգի, Հունգարիա[4] - փետրվարի 28, 1906[1][2][5][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), հունգարացի նկարիչ նշանավոր Զիչի տոհմից, ով երկար տարիներ աշխատել է Ռուսաստանում։ Նկարել է դիմանկարներ, ժանրային տեսարաններ, ջրաներկ, նկարազարդել գրքեր։ Ակադեմիկոս (1858), Կայսերական արվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (1898)։
Միհայ Զիչի հունգ.՝ Zichy Mihály | |
---|---|
Ի ծնե | հունգ.՝ Zichy Mihály |
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1827[1][2][3][…] |
Ծննդավայր | Զալա, Tab District, Սոմոգի, Հունգարիա[4] |
Վախճանվել է | փետրվարի 28, 1906[1][2][5][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Հունգարիա, Ավստրիական կայսրություն և Տրանսլեյտանիա |
Կրթություն | Բուդապեշտի Պիարիստական գիմնազիա (1842) |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող, գծանկարիչ, գծանկարիչ, history painter և genre painter |
Աշակերտներ | Մերի Էրիստոֆ-Կազակ |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Զավակներ | Սոնյա Զիչի |
Ազգականներ | Թեոդոր Զիչի |
Mihály Zichy Վիքիպահեստում |
Չնայած Զիչին գեղանկարիչ է, առաջին անգամ նա հայտնի է դարձել որպես վիրտուոզ գծանկարիչ, ով ստեղծել է գրքերի նկարազարդումների երկու շարքեր (Լերմոնտովի, Գոգոլի և այլն) և մեծ թվով տեսարաններ ռուսական կյանքից, ինչպես արքունական, այնպես էլ երբեմն ժողովրդական, ինչպես նաև Ռուսաստանի ազգային ծայրամասերի կյանքից։ Վրաստանում Զիչին հատկապես հարգված է որպես Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմի նկարազարդումների առաջին շարքի հեղինակ։
Զիչիի ստեղծագործություններում զուգակցվում է տեսածը փոխանցելու բարձր վարպետությունն ու ճշգրտությունը, նրա նկարները կարևոր աղբյուր են Ռուսական կայսրության արքունական կյանքի պատմության վերաբերյալ (այնքանով, որքանով գծանկարը կարող է ընդհանրապես աղբյուր ծառայել)։ Զիչիի կողմից նկարված Ռուսական արիստոկրատիայի ներկայացուցիչների դիմանկարներն առանձնանում են իրենց նմանությամբ և դետալների հավատարմությամբ։
Զիչիին նվիրված հուշարձաններ են կանգնեցվել Վրաստանում և նկարչի հայրենիքում՝ Հունգարիայում։ Հունգարիայում գործում է նաև Զիչիի թանգարանը, որը տեղակայված է նկարչի տոհմական տանը։ Ռուսաստանում Զիչիի ստեղծագործությունը հսկայական ժողովրդականություն է վայելել նրա կենդանության օրոք, բայց հետագայում այն մոռացվել է։
Կենսագրություն
խմբագրելԶիչին գիմնազիական և համալսարանական կրթություն է ստացել Պեշտում, այնուհետև սովորել է գծագրություն և նկարչություն, նախ՝ Պեշտում, իտալացի նկարիչ Յակոբ (Ջակոմո) Մարաստոնիի մոտ, այնուհետև՝ Վիեննայի արվեստի ակադեմիայում, որտեղ նրա հիմնական դաստիարակն է եղել Ֆերդինանդ Վալդմյուլլերը։ Արդեն որոշակի համբավ ձեռք բերելով Վիեննայում ցուցադրված իր նկարների համար, ինչպիսիք են՝ «Առողջացող աղջիկը աղոթում է Աստվածամոր պատկերի առջև», «Մահացող ասպետը» (1844), «Մեխում է երեխայի դագաղը» (գտնվում է Բուդապեշտի թանգարանում), «Խաչելություն», ինչպես նաև Ֆյունֆկիրխենի տաճարի համար զոհասեղանի ստեղծումը (1845), Զիչին Վալդմյուլերի առաջարկությամբ հրավիրվել է մեծ իշխանուհի Ելենա Պավլովնայի կողմից իր դստերը՝ մեծ դքսուհի Եկատերինա Միհայլովնային նկարչություն և գեղանկարչություն սովորեցնելու։
Զիչին Սանկտ Պետերբուրգ է ժամանել 1847 թվականին և բացի մեծ դքսուհի Եկատերինա Միհայլովնայի հետ դասերից, դասեր է տվել նաև Սանկտ Պետերբուրգի արիստոկրատական որոշ տներում։ Երկու տարի անց Զիչին ստիպված է եղել թողնել դասավանդումը և ապրուստի միջոցներ վաստակել՝ վաճառքի համար նկարներ պատրաստելով և լուսապատկերներով դիմանկարներ ռետուշ անելով։ Իր կյանքի այդ դժվարին ժամանակահատվածում նկարիչը որոշակի աջակցություն է ստացել արքայազն Ալեքսանդր Հեսսեն-Դարմշտադտսկուց։ Իր դրության բարելավման համար Զիչին պարտական է ֆրանսիացի գրող Թեոֆիլ Գոթիեին, ով 1858 թվականին այցելել է Սանկտ Պետերբուրգ։ «Ճանապարհորդություն դեպի Ռուսաստան» գրքում նա տասներորդ գլուխը նվիրել է Զիչիին, որտեղ նա գովաբանել է նրան որպես փայլուն գծանկարչի, որը նկարչին համբավ և ժողովրդականություն է բերել Սանկտ Պետերբուրգի հասարակության մեջ։
Ռոմանովների պալատական նկարիչ
խմբագրել1859 թվականին Զիչին նշանակվել է պալատական նկարիչ և մնացել այդ կոչումով մինչև 1873 թվականը։ Գործունեության այդ 15 տարիների ընթացքում նա կատարել է բազմաթիվ նկարներ, որոնք պատկերում են պալատական կյանքի տարբեր դեպքեր, կայսերական որսի տեսարաններ, արքունիքի մերձավոր մարդկանց ծաղրանկարներ և այլն (գործերը հիմնականում կայսերական պալատներում և բարձրագույն անձանց ալբոմներում են ընդգրկվել)։
Դեռևս մինչ այդ՝ 1856 թվականին, նա ջրաներկով վերարտադրել է Ալեքսանդր II կայսրի թագադրումը, որի համար Սանկտ Պետերբուրգի արվեստների ակադեմիան Զիչիին շնորհել է ակադեմիկոսի կոչում։ 1869 թվականին կազմակերպվել է նրա ստեղծագործությունների ցուցահանդեսը։
1860 թվականին Զիչին ջրաներկով նկարել է խաղաքարտերի զավեշտական կապուկ Ալեքսանդր II-ի և կայսեր սիրած զբաղմունքի մյուս մասնակիցների իրական պատկերներով՝ Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող ձմեռային որսի ժամանակ[6]։
Փարիզյան տարիներ
խմբագրել1874 թվականին Զիչին մեկնել է Փարիզ, որտեղ, ի թիվս այլ բաների, նկարել է «Ավստրիական կայսրուհի Էլիզաբեթը ծաղկեպսակ է դնում քաղաքական գործիչ Ֆերենց Դեակի գերեզմանին» կտավը, ինչպես նաև հրապարակել է իր նկարները պատկերազարդ հրատարակություններում։
Վերադարձ Ռուսաստան
խմբագրել1880 թվականին Զիչին վերադարձել է Ռուսաստան իր նախկին պաշտոնին և մինչև մահ՝ 1906 թվականի փետրվար, ապրել Սանկտ Պետերբուրգում։ Այդ տարիներին նա ստեղծել է բազմաթիվ գործեր՝ որպես բարձրագույն արքունիքի արարողությունների, զվարճությունների և ընտանեկան միջոցառումների նկարիչ-տարեգրող[7]։
Ստեղծագործություն
խմբագրելԲացի Ռուսաստանում որպես պալատական նկարիչ Զիչիի ստեղծած բազմաթիվ ստեղծագործություններից, լայնորեն հայտնի են նրա նկարազարդումները Միխայիլ Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը» վեպի և Շոթա Ռուսթավելուի «Ընձենավորը» պոեմի համար։ Ուշադրության են արժանի նաև նրա գեղանկարչական և գրաֆիկական շատ գործեր։ Պյատիգորսկում գտնվող Միխայիլ Լերմոնտովի թանգարանի հավաքածուում պահվում են Զիչիի Լերմոնտովի բանաստեղծությունների նկարազարդումները, որոնք թանգարանին է նվիրաբերել հենց նկարիչը՝ 1883 թվականին Կովկաս կատարած իր ճանապարհորդության ժամանակ։
Զիչին իր ողջ կյանքի ընթացքում սերտ կապեր է պահպանել իր հայրենիքի և հունգարացի գրականության ու արվեստի գործիչների հետ։ Նա ստեղծել է նկարազարդումներ Իմրե Մադիչի «Մարդու ողբերգությունը» բանաստեղծական փիլիսոփայական դրամայի, Յանոշ Արանի բալլադների, Մոր Յոկայիի «Հունգարացի ժողովուրդը» վավերագրական հրատարակության և այլ ստեղծագործությունների համար։
Զիչիի ժառանգության մեջ կան էրոտիկ[8][9] բովանդակությամբ գործեր։ 1911 թվականին Լայպցիգում լույս է տեսել «Սեր» ալբոմի 300 օրինակ՝ էրոտիկ բնույթի նրա 40 գծանկարներով՝ արված հելիոփորագրության տեխնիկայով դարչնագույն ներկով[10]։
Հիշատակ
խմբագրելԹբիլիսիում Միհայիլ Զիչիի անունով փողոց կա, իսկ Ապրիլի 9-ի այգում կանգնեցված է նրա հուշարձանը[11]։
Պատկերասրահ
խմբագրել-
Կայսերական թագադրման կապակցությամբ Մոսկվայում Պետրոսի ճամփորդական պալատի դիմաց հասարակ ժողովրդին անվճար սնունդ և զվարճանք, 1856։ Նկարված է բնօրինակից,
-
Ալեքսանդր II կայսրը Մեծ թատրոնում, 1856
-
Կայսրուհի Մարիա Ալեքսանդրովնայի թագադրումը Մոսկվայի Կրեմլի Վերափոխման տաճարում, 1857։ Նկարված է բնօրինակից
-
Աստրախանի Նորին Կայսերական Մեծություն Ժառանգ Ցարևիչ Գրենադերի գնդի շքերթը Անիչկովի պալատի դիմաց 1870 թվականի փետրվարի 26-ին՝ Ալեքսանդր III-ի ծննդյան օրվա կապակցությամբ, 1870
-
Ալեքսանդր III-ի դիակի դուրս բերումը Լիվադիայի Փոքր պալատից, 1895
-
Մուտքի սրահ Ձմեռային պալատում։ Առաջին պլանում բարձրագույն ատյանի արաբներից մեկն է՝ համազգեստով։ Նկարված է բնօրինակից
-
Կովկասի տարբեր տարածքների բնակիչներ։ Էսքիզների ժողովածու բնօրինակից, 1881
-
Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբա» վիպակի նկարազարդում, 1890
-
Ալեքսանդր II կայսրը պարսից շահ Նասր ալ-Դինին ցույց է տալիս ռուսական զորքերի շքերթը Ցարիցին մարգագետնում։ Նկարված է բնօրինակից
-
Բաշկիրական բազեների որս կայսր Ալեքսանդր II-ի ներկայությամբ։ Նկարված է բնօրինակից
-
Շոթա Ռուսթավեու «Ընձենավորը» պոեմի նկարազարդում
-
Ադամ և Եվա, 1887, նկարազարդում Իմրե Մադիչի «Մարդու ողբերգությունը» բանաստեղծական փիլիսոփայական դրամայի համար
-
«Սիրահարներն այգում», 1856
-
«Սեր» շարքից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Mihály Zichy (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Wurzbach D. C. v. Zichy, Michael von (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 60. — S. 34.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ «Российское карточное общество». Г.А.Миролюбова. Игральные карты в жизни русского Двора. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Слюнькова, Инесса Николаевна Проекты оформления коронационных торжеств в России XIX века. — М.: БуксМарт, 2013. — С. 35,44,83,120,121,133,134,266,353,356-359. — 438 с. — 1000 экз. — ISBN 978-5-906190-9
- ↑ Erotic art of Mihály Zichy on Wikimedia Commons
- ↑ А.Балинт. Эротические рисунки Михая Зичи (на венг. яз.) Արխիվացված 2020-10-12 Wayback Machine//Литературно-художественный журнал "Нюгат", № 24, 1913.
- ↑ Zichy Michaly von. Liebe. 40 Heliogravüren.; Vierzig Zeichnungen. Leipzig, Privatdruck, 1911. Oblong Folio. 30 х 39,5 см. Title, 2 double-sided text leaves, and limitation leaf. (см.: Эротика в книжной графике Արխիվացված 2013-05-01 Wayback Machine)
- ↑ «Памятник Михаю Зичи». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
Գրականություն
խմբագրել- Алешина Л. С. Михаил Александрович Зичи / Л. С. Алешина // Русское искусство : очерки о жизни и творчестве художников. Вторая половина девятнадцатого века : в 2 т. / под ред. А. И. Леонова. — М. : Искусство, 1971. — Т. 2. — С. 497–504. — 562 с. : ил. — 25 000 экз. — .
- Зичи Михай (Михаил Александрович) / Л. С. Алёшина // Железное дерево — Излучение. — М. : Большая российская энциклопедия, 2008. — С. 498–499. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 10). — ISBN 978-5-85270-341-5.
- Кружнов Ю. Н. Зичи Михай (Михаил Александрович) / Ю. Н. Кружнов // Три века Санкт-Петербурга : энциклопедия : в 3 т. / руководитель проекта С. И. Богданов; исп. руководитель проекта Б. В. Ерохин; отв. ред. В. В. Яковлев. — СПб. : Издательство СПбГУ, 2003. — Т. 2 : Девятнадцатый век, кн. 2 : Г — И. — С. 503–504. — 600 с. — 5000 экз. — ISBN 5-8465-0052-8. — ISBN 5-8465-0233-4.
- Сомов, Андрей Иванович (1890–1907). «Зичи, Михаил Александрович». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Ilona Berkovits, Zichy, Mihály. Leben und Werk, Budapest: Akadémiai Kiadó, 1964.
Արտաքին հղումներ
խմբագրել- Միհայ Զիչիին նվիրված էջ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պաշտոնական կայքում
- Историк придворной жизни
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհայ Զիչի» հոդվածին։ |