Իմրե Մադիչ
Իմրե Մադիչ (հունգ.՝ Madách Imre, հունվարի 20, 1823, հունվարի 21, 1823[1][2] կամ հունվարի 20, 1820[3], Դոլնա Ստրեհովա, Թագավորական Հունգարիա, Ավստրիական կայսրություն - հոկտեմբերի 5, 1864[4][5], Դոլնա Ստրեհովա, Թագավորական Հունգարիա, Ավստրիական կայսրություն[7]), հունգարացի պոետ, փիլիսոփա և դրամատուրգ։ «Մարդու ողբերգությունը» փիլիսոփայական չափածո դրամայի հեղինակը։ Հեղինակը խրախուսվել և խորհրդատվություն է ստացել Յանոշ Արանիի կողմից, ով 19-րդ դարի հունգարացի ամենահայտնի պոետներից էր։
Իմրե Մադիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 20, 1823, հունվարի 21, 1823[1][2] կամ հունվարի 20, 1820[3] |
Ծննդավայր | Դոլնա Ստրեհովա, Թագավորական Հունգարիա, Ավստրիական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 5, 1864[4][5] |
Մահվան վայր | Դոլնա Ստրեհովա, Թագավորական Հունգարիա, Ավստրիական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | հունգարերեն |
Կրթություն | Բուդապեշտի համալսարան (1840) |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրող, քաղաքական գործիչ և բանաստեղծ |
Ամուսին | Էլիզաբեթ Ֆրաթեր |
Ծնողներ | մայր՝ Anna Majthényi? |
Զբաղեցրած պաշտոններ | Հունգարիայի Ազգային ժողովի անդամ |
Կուսակցություն | Resolution Party?[6] |
Անդամություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Aladár Madách? |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Հունգարիայի Թագավորության Ալշոստրեգովա քաղաքում 1823 թվականին ազնվականների ընտանիքում։ 1837 թվականին սկսել է սովորել Պեշտայի համալսարանում[8]։ 1842 թվականին պաշտոնապես դարձել է իրավաբան։ 1850-ական թվականներին բանտարկվել է քաղաքական գործի համար, 1860 թվականին ընտրվել է հունգարական Սեյմի պատգամավոր։ 1840 թվականին ստեղծել է «Lantvirágok» քնարական ժողովածուն, ինչին հաջորդել են քնարական ստեղծագործությունների և քննադատական էտյուդների մի ամբողջ շարք, որոնցից նշանավոր են «A civilizátor» կատակերգությունը (1859) և «Jo nev es ereny», «Commodus», «Mária királynő» (1840—1855), «Csák végnapjai» (1843—1861), «Férfi és nő» (1843) դրամաները։ 1860 թվականին ավարտել է «Մարդկային ողբերգությունը» ստեղծագործության վրա աշխատանքները, որը հանդիսանում է իր լավագույն աշխատանքը։
«Մարդկային ողբերգություն» խմբագրել
«Մարդկային ողբերգությունը» նվիրված է մարդկության ճակատագրերի պատկերին, որ խորհրդանշվում է նախամարդկանցով՝ Ադամով և Եվայով։ Լյուցիֆերը, դժգոհ լինելով աշխարհի ստեղծումից և ցանկանալով Ադամի սրտի մեջ կյանքի հանդեպ վատատեսական անտարբերություն մտցնել, Ադամին մի երազ է ուղարկում, որից նա պետք է հասկանար, որ մարդկության ողջ պատմությունը ընդամենը դատարկություն է և հոգու տանջանք։ Բարձրանալով Լյուցիֆերի հետ աստղային տիրույթ և վախենալով անվերջությունից՝ Ադամը ընդունում է բարձրագույն իդեալիզմի դատարկությունը և տեսնելով սառչող երկրագնդի վրա մնացած վերջին մարդուն՝ էսկիմոսին, նա հասկանում է չոր մատերիալիզմի դատարկությունը։ Մա պատրաստվում է արթնանալ և սպանել ինքն իրեն, սակայն այն լուրը, որ Եվան պետք է մայրանա, նրա սիրտը լցնում է կենսախնդությամբ և հույսով, և նա դադարում է ապրել և կատարում է աստծո պատվերը։ Ողբերգությունն ավարտվում է Ադամի հետևյա բառերով՝ «կռվի՛ր և հավատա»։
Ստեղծագործության մեջ շատ են թևավոր խոսքերը և խորիմաստ մտքերը։ Այն համեմատվում է Գյոթեի «Ֆաուստի» հետ։
1883 թվականին առաջին անգամ ստեղծագործության հիման վրա թատրոն է բեմադրվել։ Այն դարձել է Հունգարիայի ամենահայտնի ներկայացումներից մեկը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Wurzbach D. C. v. Madách, Emerich (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 16. — S. 227.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Dániel B., József P., Judit P. Képviselők és főrendek a dualizmus kori Magyarországon (հունգ.) — Líceum Kiadó, 2020. — P. 233. — 639 p. — ISBN 978-963-496-144-4
- ↑ «A rossz születési dátum [The wrong birth date]»։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-11-ին։ Վերցված է 2016-03-21. Temesvári Pelbárt Ferences Gimnázium.
- ↑ «His biography»։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-03-ին։ Վերցված է 2016-03-21
Արտաքին հղումներ խմբագրել
- «Մարդկային ողբերգություն» (թարգմանիչ՝ Ջորջ Սիրտես)
- «Մարդկային ողբերգություն» (թարգմանիչ՝ Ջ. Հորն)
- «Մարդկային ողբերգություն» (թարգմանիչ՝ Լայն Մակլոյդ)
- «Մարդկային ողբերգություն» (թարգմանիչ՝ Օտտո Թոմչի)
- «Մարդկային ողբերգություն» ստեղծագործության նկարազարդումները
- Իմրե Մադիչի աշխատանքները