Թեհրան-43 (ԽՍՀՄ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Իսպանիա, 1981), դետեկտիվ ֆիլմ, «Մոսֆիլմ», «Mediterranee Cinema», «Pro Dis Film» ստուդիաների համատեղ աշխատանք։ Հեռուստատեսային տարբերակն անվանվում է «Մահափորձ».

Picto infobox cinema.png
Թեհրան-43
ռուս.՝ Тегеран-43
Թեհրան-43.jpg
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԻսպանիաԻսպանիա
ՖրանսիաՖրանսիա
ՇվեյցարիաՇվեյցարիա
Ժանրդրամա
Թվական1981 և հունվարի 28, 1983[1]
Պրեմիերահուլիսի 13, 2010, Լոնդոն
Լեզուռուսերեն
ՌեժիսորAleksandr Alov?[2] և Vladimir Naumov?[2]
Սցենարի հեղինակՄիխայիլ Շատրով
ԴերակատարներՆատալյա Բելոխվոստիկովա[3], Արմեն Ջիգարխանյան[3], Կլոդ Ժադ[3], Ալեն Դելոն[3], Կուրդ Յուրգենս[3], Իգոր Կոստոլևսի, Ժորժ Ժերե[3], Նիկոլայ Գրինկո, Ջես Հան[3], Էվելինա Քրաֆթ[3], Մայկ Մարշալ[3], Ժակ Ռու[3], Շառլ Ազնավուր, Գի Դելորմ[3] և Ժակ Ռու[3]
ՕպերատորValentin Zheleznyakov?
ԵրաժշտությունԺորժ Կառվարենց
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրԱդրբեջան
ԿինոընկերությունՄոսֆիլմ, (ռուս.՝ Мосфильм)
Mediterranee Cinema
Pro Dis Film
Տևողություն192 րոպե

ՍյուժեԽմբագրել

Իրադարձությունները կատարվում են երկու տարբեր ժամանակներում՝ 1943 թվականին և 1970 թվականին։ Ֆիլմը պատմում է Անդրեյ Բորոդինի (Իգոր Կոստոլևսկի) և ռուսական արմատներով ֆրանսուհի, պարսկերենի թարգմանչուհի Մարի Լունի (Նատալյա Բելոխվոստիկովա) սիրո պատմության մասին։

Ֆիլմի առանցքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ երեք տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների Թեհրանում կայանալիք հանդիպումն է, որի ժամանակ գերմանացիները ծրագրավորում են սպանել նրանց և դրանով խանգարել նրանց միջև կայանլիք համաձայնությունն ու փոխել պատերազմի ընթացքը։

Խորհրդային հետախույզների, որոնցից մեկը Անդրեյն է, նպատակն է հանդիսանում հանդիպման անվտանգության ապահավումը։ Նրանց ջանքերով ահաբեկչությունը կանխվում է։ Սակայն մահափորձի կազմակերպման ղեկավարին և նրա գլխավոր օգնակնին (Մաքս Ռիշար, դերակատար՝ Արմեն Ջիգարխանյան) հաջողվում է փախչել։

1970-ական թվականներին պատահաբար հայտնաբերվում է վերոհիշյալ իրադարձությունների մասին պատմող ֆիլմի ժապավենը, քանի որ Մաքս Ռիշարը որոշում է աճուրդի հանել այն՝սեփական հիշատակարանի հետ միասին։ Նախկին մարդասպանը Փարիզում թաքնվում է իր գեղեցիկ երիտասարդ հարեւան Ֆրանսուզի հետ (Կլոդ Ժադ) : Երիտասարդ կինն ունի իր սեփական գաղտնիքները: Իմանալով այդ մասին, ահաբեկչական խմբի ղեկավարը փորձում է ձեռք բերեն այն և վերացնել վկաներին՝ Մաքսին և Մարիին։ Անդրեյ Բորոդինն իմանալով աճուրդի մասին, մեկնում է Ֆրանսիա, փորձելով միաժամանակ գտնել Մարիին, որին կորցրել էր Թեհրանում կատարվելիք իրադարձությունների հորձանուտում։ Ցավոք, ամեն ինչ շատ ուշ է լինում, քանի որ Մարիին հանդիպելուց հետո վերջինս վթարի է ենթարկում և մահանում։

Ֆիլմում հնչող երգը՝ «Հավերժական սեր» (ռուս.՝ «Вечная любовь» ֆր.՝ «Une vie d’amour») Շառլ Ազնավուրի կատարմամբ դառնում է հանրահռչակ և սիրո մասին ամենասիրված երգերից մեկը[4]։

ՓաստերԽմբագրել

  • Այն, որ գերմանացիներն ուզել են իսկապես խոչնդոտել Թեհրանի կոնֆերանսը, փաստ է։ Սա կանխվել է խորհրդային հետախույզների միջոցով։[5][6].
  • Ֆիլմի շատ հատվածներ նկարահանվել են Բաքվում, որի որոշ թաղամասեր նման են եղել Թեհրանին։[7][8].
  • Ֆիլմում հետախույզների մասին պատվող դրվագներն իրական են, քանի որ այդ ժամանակ Թեհրանում է եղել և անմիջական մասնակցություն է ունեցել այդ իրադարձությունների հայազգի, խորհրդային թերևս ամենաճանաչված հետախույզներից մեկը՝ Գևորգ Վարդանյանը։

Գլխավոր դերերումԽմբագրել

Նկարահանող խումբԽմբագրել

ՊարգևներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել