Ռոլան Բիկով
Ռոլան Անտոնովիչ Բիկով (ռուս.՝ Ролан Антонович Быков, անձնագրով (աշխատակցի սխալի պատճառով)՝ Ռոլանդ Անատոլևիչ Բիկով (ռուս.՝ Роланд Анатольевич Быков)[7], հոկտեմբերի 12, 1929[1][2][3], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - հոկտեմբերի 6, 1998[2][4][5][…], Մոսկվա, Ռուսաստան[6]), կինոյի և թատրոնի ռուս խորհրդային դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1990)[8][9], ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1986)։
Ռոլան Բիկով ռուս.՝ Ролан Антонович Быков | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1929[1][2][3] |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | հոկտեմբերի 6, 1998[2][4][5][…] (68 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[6] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Կրթություն | Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, թատերական ռեժիսոր, բանաստեղծ, թատերական ուսուցիչ և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ |
Ակտիվ շրջան | 1954-1998 |
Ամուսին(ներ) | Լիդիա Կնյազևա և Ելենա Սանաևա |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն |
Կենսագրություն
խմբագրելՌոլան Բիկովը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 12-ին Կիևում[10] (սխալմամբ որպես ծննդյան օր գրանցվել է նոյեմբերի 12-ը[11])։ Նրա հայրը՝ կարմիրբանակային Սեմյոն Գերոնիմովիչ Գորդանովսկին, որ ծագումով լեհ էր, մասնակցել էր չորս պատերազմների, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերի էր ընկել ավստրիացիների մոտ, որից հետո վերցրել էր Անտոն Միխայլովիչ Բիկով անունը։ Մայրը՝ Էլլա Մատուսովնա Սիտնյակովսկայան (1904-1996)[12][13], հրեա էր, փորձել էր դառնալ դերասանուհի, սակայն դա նրան չէր հաջողվել, հետաքրքրվել է գրականությամբ ու արվեստով[14]։ Ռոլան Բիկովի ծնողները բաժանվել են, հայրն ամուսնացել է երկրորդ անգամ, իսկ երկու որդիներին դաստիարակել է մայրը[15]։
Ռոլան Բիկովը 1939 թվականից սովորել է Պիոներների տան «Родник» թատերական ստուդիայում (ղեկավար՝ Օլգա Լարինա). այնտեղ էին սովորում նաև հետագայում հայտնի դարձած ռեժիսորներ Ալեքսանդր Միտտան, Վլադիմիր Անդրեևը, Բորիս Ռիցարևը, դերասաններ Իգոր Կվաշան, Նիկոլայ Պրոկոպովիչը[16]։ Ռոլան Բիկովն ուսումը շարունակել է Շուկշինի անվան թատերական ուսումնարանում (մանկավարժներ՝ Վերա Լվովա և Լեոնիդ Շիխմատով)։ Որպես դերասան և ռեժիսոր՝ Ռոլան Բիկովը հանդես է եկել տարբեր բեմերում՝ Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնում (1951-1959 թվականներ), Լենինգրադի Լենինյան կոմերիտմիության թատրոնում (1958-1960)։ 1957-1959 թվականներին ղեկավարել է Մոսկվայի պետական համալսարանի ուսանողական թատրոնը[9]։
Ռոլան Բիկովը «Մոսֆիլմ» կինոստուդիայում աշխատել է որպես դերասան, ռեժիսոր, «Юность» միության գեղարվեստական ղեկավար։ 1989-1992 թվականներին եղել է Մանկական ու պատանեկան ֆիլմերի ու հեռուստատեսության համամիութենական կենտրոնի տնօրեն։ Ընտրվել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության քարտուղար։ 1989-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։ Ստեղծել ու ղեկավարել է Մանկական ու պատանեկան ֆիլմերի ու հեռուստատեսության զարգացման միջազգային հիմնադրամ («Ռոլան Բիկովի հիմնադրամ», ռուս.՝ «Фонд Ролана Быкова»)։
Գլխավորել է Ոչ կուսակցական հասարակական-քաղաքական շարժում-95-ը՝ մշակույթի, գիտության, կրթության ու բնապահպանության բնագավառի աշխատողների հասարակական կազմակերպությունների միությունը։ Եղել է «Հելփ» բանկի նախագահը։ Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի ակադեմիկոս է։
1995 թվականի Պետական դումայի ընտրությունների ժամանակ գլխավորել է (Իրինա Խակամադայի և Վլադիմիր Ջանիբեկովի հետ) «Ընդհանուր գործ» (ռուս.՝ «Общее дело») ընտրական խմբավորումը։
Ռոլան Բիկովը մահացել է 1998 թվականի հոկտեմբերի 6-ին թոքերի քաղցկեղից։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։
Ընտանիք
խմբագրել- Եղբայր՝ Գերոնիմ Բիկով (1926-2006), բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վիշնևսկու անվան ինստիտուտում ղեկավարել է ռադիոակտիվ ախտորոշման լաբորատորիան[17][18],
- Առաջին կինը՝ Լիդիա Կնյազևա (1925-1987), դերասանուհի, ամուսնացած են եղել 15 տարի,
- Երկրորդ կինը՝ Ելենա Սանաևա, դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վսևոլոդ Սանաևի դուստրը,
- Որդի՝ Պավել Սանաև (որդեգրված, ծնվել է 1969 թվականին), գրող։
Պատվավոր կոչումներ և մրցանակներ
խմբագրել- ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1973)
- ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1987)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1990)
- Մոսկվայի կոմերիտմիության մրցանակ (1967, մանուկների ու պատանիների համար ֆիլմերի ստեղծման համար)
- «Անձնվեր աշխատանքի համար» մեդալ (4 նոյեմբերի, 1967 թվական)
- Մեդալ «Ի նշանավորումն Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի» (1 ապրիլի, 1970 թվական)
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1986)
- «Նիկա» մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար (1988, ֆիլմ «Կոմիսար»)
- ՌՍՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ (1987, ֆիլմ «Մեռած մարդու նամակները»)
- Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակ (1998)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (11 նոյեմբերի, 1994)[19]
- Լև Տոլստոյի անվան պատվավոր ոսկե մեդալ, որ ամեն տարի շնորհվում է Մանկական հիմնադրամների միջազգային միության կողմից (1994)
- Մոսկվայի միջազգային կինոփառատոն (1971, գլխավոր մրցանակ մանկական ֆիլմերի բաժնում, ֆիլմ «Ուշադրություն, կրիա», ռուս.՝ «Внимание, черепаха!»)
- Մանկական ու պատանեկան ֆիլմերի կինոփառատոն Մյունխենում (1971, գլխավոր մրցանակ «Ոսկե թի», ֆիլմ «Ուշադրություն, կրիա», ռուս.՝ «Внимание, черепаха!»)
- Համամիութենական կինոփառատոն (1975, մրցանակ ռեժիսորական լավագույն աշխատանքի համար, ֆիլմ «Ավտոմեքենան, ջութակն ու Կլյակսա շունը», ռուս.՝ «Автомобиль, скрипка и собака Клякса»)
- Երիտասարդական ֆիլմերի միջազգային կինոփառատոն Լաոնում (1986, գլխավոր մրցանակ, ֆիլմ «Խրտվիլակ», ռուս.՝ «Чучело»)
- Մանկական ու պատանեկան ֆիլմերի համաեվրոպական կինոփառատոն Վիշիում (1987, գլխավոր մրցանակ, ֆիլմ «Խրտվիլակ», ռուս.՝ «Чучело»)
- Մոսկվայի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր (1998)
Արվեստ
խմբագրելԴերեր թատրոնում
խմբագրել- Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոն
- «Տեղը կյանքում», Միխայիլ Շատրով (ռեժիսոր Ե. Եվդոկիմով) – Իգոր
- «Պավլիկ Մորոզով», Վիտալի Գուբարև – Յաշկա
- «Հրաշալի տղան», Եվգենի Ռիս – Վովա Երմակով
- «Նոր կոստյում», Միխայիլ Լվովսկի
- «Մաքուր ձեռքեր», Միխայիլ Շատրով – Լյոնյա Գորբատով
- «Ինչի մասին էին պատմում հրաշագործները», Վադիմ Կորոստիլյով (ըստ Կոռնեյ Չուկովսկու բանաստեղծությունների) (1956) – Բարմալեյ
Դերեր կինոյում
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1954 | ֆ | Արիության դպրոց | Школа мужества | երիտասարդ ռեալիստ |
1955 | ֆ | Մանկավարժական պոեմ | Педагогическая поэма | Ստեփան Պերեց |
1955 | ֆ | Ուղիներ և ճակատագրեր | Пути и судьбы | գիտաշխատող Վիննիկ |
1956 | ֆ | Դա սկսվել է այսպես | Это начиналось так | Վասյա Լապշին |
1958 | ֆ | Մեր թղթակիցը | Наш корреспондент | Նիկոլայ Ուվարով |
1959 | ֆ | Շինել | Шинель | Ակակի Ակակիևիչ Բաշմաչկին |
1960 | ֆ | Կամուրջն անցնել չի կարելի | Мост перейти нельзя | Ստենլի |
1960 | ֆ | Զգույշ, տատիկ | Осторожно, бабушка! | գրադարանավար Իվան Իլյիչ |
1960 | ֆ | Հարություն | Воскресение | խելագար |
1961 | ֆ | Բալթիական երկինք | Балтийское небо | Կաբանկով |
1962 | ֆ | Ճանապարհորդություն դեպի ապրիլ | Путешествие в апрель | գինեվաճառ |
1963 | ֆ | Մեծ պատրույգ | Большой фитиль | շորթիչ |
1963 | ֆ | Կորել է ամառը | Пропало лето | գնորդ շուկայում (տիտրերում նշված չէ) |
1963 | ֆ | Сотрудник ЧК | վանական | |
1963 | ֆ | Նյուտոնի փողոց, տուն 1 | Улица Ньютона, дом 1 | ձկնորս-մաքսանենգ |
1963 | ֆ | Ես քայլում եմ Մոսկվայով | Я шагаю по Москве | վախկոտ անցորդ |
1964 | ֆ | Չհորինված պատմություն | Непридуманная история | երիտասարդ |
1964 | ֆ | Կրակը վերցնում ենք մեզ վրա | Вызываем огонь на себя | ոստիկան Տերեխ |
1964 | ֆ | Բալզամինովի ամուսնությունը | Женитьба Бальзаминова | Չեբակով |
1965 | ֆ | Զանգում են, բացեք դուռը | Звонят, откройте дверь | Պավել Կոլպակով, փողհար |
1965 | ֆ | Բարև, ես եմ | Здравствуй, это я! | Պոնոմարյով |
1966 | ֆ | Այբոլիտ-66 | Айболит-66 | Բարմայել/տիկնիկագործ |
1966 | ֆ | Անդրեյ Ռուբլյով | Андрей Рублёв | թափառական դերասան |
1966 | ֆ | Душечка | Իվան Պետրովիչ | |
1967 | ֆ | Ալիքների վրայով վազողը | Бегущая по волнам | նավապետ Գեզ |
1967 | ֆ | Կոմիսար | Комиссар | Եֆիմ Մագազանիկ |
1968 | ֆ | Կապա | Капа | Իվան |
1968 | ֆ | Մեռյալ սեզոն | Мёртвый сезон | դերասան Սավուշկին |
1968 | ֆ | Ծառայում էին երկու ընկեր | Служили два товарища | կարմիրբանակային Իվան Կարյակին |
1969 | ֆ | Սպասիր ինձ, Աննա | Жди меня, Анна | Մինյա |
1969 | ֆ | Վերջին մասունքը | Последняя реликвия | վանական Յոհաննես |
1969 | ֆ | Նյութ ոչ մեծ պատմվածքի համար | Сюжет для небольшого рассказа | Միխայիլ Չեխով |
1970 | ֆ | Ուշադրություն, կրիա | Внимание, черепаха! | Դիդենկոյի տատը[20] |
1971 | ֆ | Վայրենի նավապետը | Дикий капитан | Ադմիրալ |
1971 | ֆ | Գնում էին տրամվայով Իլֆն ու Պետրովը | Ехали в трамвае Ильф и Петров | Իվան Սամոյլովիչ Ֆեդորենկո |
1971 | ֆ | Ռուսական կայսրության թագը, կամ Կրկին անորսալիները | Корона Российской империи, или Снова неуловимые | ճաղատ «կայսր» |
1971 | ֆ | Ստուգում ճանապարհներին | Проверка на дорогах | Լոկոտկով, պարտիզանների ջոկատի հրամանատար |
1971 | ֆ | Հեռագիրը | Телеграмма | երգող նորաբնակ |
1972 | ֆ | Մեծ դասամիջոց | Большая перемена | Պետրիկին |
1972 | ֆ | Նիշակիր ատոմ | Меченый атом | Պչյոլկին, ուղեկցող |
1972 | ֆ | Արքայազնը և աղքատը | Принц и нищий | սըր Վիլյամ, արարողապետ |
1972 | ֆ | Պետերս | Петерс | Տերեխով |
1973 | ֆ | Դոկեր | Докер | Ագապով |
1973 | ֆ | Պաշտոնակատար | Исполняющий обязанности | ներկարար |
1973 | ֆ | Նավապետ | Капитан | Խարիտոնի քեռին, հեռավոր նավարկությունների նավապետ |
1973 | ֆ | Ափ իջնել | Сойти на берег | Կոկլով |
1974 | ֆ | Ավտոմեքենան, ջութակը և Կլյակսա շունը | Автомобиль, скрипка и собака Клякса | համր տատիկ, ջութակահար, Լեոնիդ Լոմակին |
1975 | ֆ | На ясный огонь | գեներալ Դուբասով | |
1975 | ֆ | Բուրատինոյի արկածները | Приключения Буратино | Կատու Բազիլիո |
1976 | ֆ | Գյուղ Ուտկա | Деревня Утка | Շիշոկ |
1976 | ֆ | Վիրաբույժ Միշկինի օրերը | Дни хирурга Мишкина | Իվան |
1976 | ֆ | Գլխի ընկար, շնորհավորում եմ | Додумался, поздравляю! | Ռոլան Բիկով՝ որպես ֆիլմի գեղարվեստական ղեկավար |
1976 | ֆ | Սովորական Արկտիկա | Обыкновенная Арктика | բևեռային կայանի բժիշկ |
1976 | ֆ | Подранки | Վլադիմիր Գրոմով | |
1976 | ֆ | Ռուդին | Рудин | Աֆրիկան Սեմյոնիչ Պիգասով |
1977 | ֆ | Տառապանքի ուղիներով | Хождение по мукам | Կուզմա Կուզմիչ |
1977 | ֆ | 12 աթոռ | 12 стульев | հայր Ֆյոդոր |
1977 | ֆ | Քիթ | Нос | Կովալյով, Քիթ Կովալյով, Իվան Յակովլևիչ, թափառական գյուղացի |
1977 | ֆ | Ընտանեկան հանգամանքներով | По семейным обстоятельствам | լոգոպեդ |
1977 | ֆ | Կարմիր գլխարկի մասին | Про Красную Шапочку | Վախկոտ որսորդ |
1977 | ֆ | Յուլիա Վրևսկայա | Юлия Вревская | պարենավաճառ Բրոֆ |
1978 | ֆ | Փողոցով կոմոդ էին տանում | По улице комод водили | բժիշկ |
1978 | ֆ | Մինչ խենթություններ է անում երազանքը | Пока безумствует мечта | Պանկրատև |
1979 | ֆ | Եղել է, չի եղել մի դաշնամուր լարող | Жил-был настройщик | դաշնամուր լարող |
1979 | ֆ | Փրփուր | Пена | Պոլուդուշկին |
1979 | ֆ | Խոսիր իմ լեզվով | Поговори на моём языке | Էդիկ |
1979 | ֆ | Ալի Բաբայի ու 40 ավազակների արկածները | Приключения Али-Бабы и 40 разбойников | ավազակապետ Աբու Հասան/Գուլաբադի կառավարիչ |
1980 | ֆ | Հանգստացողների կյանքից | Из жизни отдыхающих | Վիկտոր Լիսյուտկին, ակորդեոնահար |
1980 | ֆ | Շինծու հիվանդ | Мнимый больной | բժիշկ Դիաֆուարուս |
1980 | ֆ | Համաներում | Амнистия | պրոֆմիության ղեկավար Կիչկայլո Իվան Պետրովիչ |
1981 | ֆ | Թափուր պաշտոն | Вакансия | Արիստարխ Վլադիմիրովիչ Վիշնևսկի |
1981 | ֆ | Հոգի | Душа | երգչուհու ադմինիստրատոր Գրոբ Ալբերտ Լեոնիդովիչ |
1981 | ֆ | Ոսկե գեղմ | Золотое руно (фильм) | Золотое руно / քեռի Միշա |
1981 | ֆ | Ո՞ւր է անհետացել Ֆոմենկոն | Куда исчез Фоменко? | Մանեչկին |
1981 | ֆ | Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի արկածները | Приключения Тома Сойера и Гекльберри Финна | Մեֆ Փոթթեր |
1982 | ֆ | Հարսանեկան նվեր | Свадебный подарок | Յաշա |
1983 | ֆ | Խրտվիլակ | Чучело | նվագախմբի դիրիժոր |
1984 | ֆ | Նրա վեպի հերոսը | Герой её романа | Մարիո Ջուզեպե Ֆավորիտո |
1985 | ֆ | Անկեղծորեն Ձեր․․․ | Искренне Ваш | ռեժիսոր |
1985 | ֆ | Ամբաստանյալ | Подсудимый | փաստաբան |
1985 | ֆ | Մասնակցություն սպանությանը | Соучастие в убийстве | ոստիկանության կոմիսար Ֆրենկ Ֆիլ |
1985 | ֆ | Հե՜յ, գծանավի վրա | Эй, на линкоре! («Կամրջակ» կինոալմանախում) | հիվանդ Կոնովալով Սեմյոն Լուկիչ |
1986 | ֆ | Սկսիր նորից | Начни сначала | երաժշտական քննադատ Զուև |
1986 | ֆ | Մեռած մարդու նամակները | Письма мёртвого человека | Լարսեն |
1986 | ֆ | Չեգեմյան դետեկտիվ | Чегемский детектив | ոստիկան |
1986 | ֆ | Չիչերին | Чичерин | Գաբրիելե Դ’Աննունցիո |
1988 | ֆ | Реквием по филею | առյուծ վարժեցնող | |
1988 | ֆ | Ելք որոնելով | В поисках выхода | |
1989 | ֆ | Այն | Оно | Պյոտր Պետրովիչ Ֆերդիշչենկո |
1990 | ֆ | Հանցակիցը | Сообщница | |
1990 | ֆ | Դպրոց կույրերի համար | Школа для слепых | |
1991 | ֆ | Դուրս | Вне | |
1992 | ֆ | Իրավարար | Арбитр | Վլադիմիր Իվանովիչ |
1993 | ֆ | Գորշ գայլեր | Серые волки | Խրուշչով |
1993 | ֆ | Ես Իվանն եմ, դու՝ Աբրամը | Я — Иван, ты — Абрам | Նախման |
1995 | ֆ | Ոսկու հանք | Золотое дно | Սոլյոնի |
1995 | ֆ | Ռուսական շոգեքարշ | Русский паровоз | ամերիկացի գործարար Ջոն Սիլվեր |
1995 | ֆ | Շիրլի-միրլի | Ширли-мырли | ադամանդներ գնող |
1997 | ֆ | Դեղին ցուլի գիշերը | Ночь жёлтого быка | |
1998 | ֆ | Եվ դարից երկար ձգվում է մանկությունը | И дольше века длится детство | |
1999 | ֆ | XX դարի սյուժեներ | Сюжеты XX века |
Հեռուստաներկայացում
խմբագրելՄուլտֆիլմերի հնչյունավորում
խմբագրել- 1968 – Բազեի երգը (ռուս.՝ Песня о соколе) – Իժ
- 1975 – Արագավազ Մուկը (ռուս.՝ Мук-скороход) – սպորտային մեկնաբան
- 1979 – Ռոստիկն ու Կեշան (ռուս.՝ Ростик и Кеша)
- 1979 – Պողպատե մատանի (ռուս.՝ Стальное колечко) – կարդում է տեքստը
- 1980 – Պիֆ-պաֆ, օյ-օյ-օյ (ռուս.՝ Пиф-паф, ой-ой-ой!) – թատրոնի ռեժիսոր
- 1980 – Լոսկուտիկն ու Ամպը (ռուս.՝ Лоскутик и Облако) – Բարբացուցա
- 1981 – Թատերաշենք (ռուս.՝ Балаган)
- 1983 – Գայլուկը (ռուս.՝ Волчок) – կարդում է տեքստը
- 1984 – Ազնվամորու մուրաբա (ռուս.՝ Малиновое варенье) – կարդում է տեքստը
- 1985 – Փղիկը հիվանդացել է (ռուս.՝ Слонёнок заболел) – կարդում է տեքստը
- 1987 – Լոլո պինգվինի արկածները (ռուս.՝ Приключения пингвиненка Лоло) – պինգվին Տոտո
- 1987 – Երջանիկ Գրիգորին (ռուս.՝ Счастливый Григорий) – շուն Գրիշա
Ֆիլմերի ռեժիսոր
խմբագրել- 1962 – Յոթ դայակ (ռուս.՝ Семь нянек)
- 1963 – Կորել է ամառը (ռուս.՝ Пропало лето) (Նիկիտա Օռլովի հետ)
- 1966 – Այբոլիտ-66 (ռուս.՝ Айболит-66)
- 1970 – Ուշադրություն, կրիա (ռուս.՝ Внимание, черепаха!)
- 1971 – Հեռագիրը (ռուս.՝ Телеграмма)
- 1974 – Ավտոմեքենան, ջութակն ու Կլյակսա շունը (ռուս.՝ Автомобиль, скрипка и собака Клякса)
- 1977 – Քիթ (ռուս.՝ Нос)
- 1982 – Հարսանեկան նվեր (ռուս.՝ Свадебный подарок)
- 1983 – Խրտվիլակ (ռուս.՝ Чучело)
- 1990 – Ես երբեք չեմ վերադառնա այստեղ (ռուս.՝ Я сюда больше никогда не вернусь)
Հետաքրքիր փաստեր
խմբագրել1986 թվականին Մերաբ Մամարդաշվիլու (հաղորդավար), Ռոյ Մեդվեդևի ու Յուրի Լևադայի հետ համատեղ մասնակցել է Մոսկվա-Բոստոն հեռուստակամրջին Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ու Թաֆթս համալսարանի միջև «Միջուկային դար։ Մշակույթ և ռումբ» թեմայով։ Ամերիկյան կողմը ներկայացնում էին Մարտին Շերվինը (հաղորդավար), Կուրտ Վոննեգուտը, Էդգար Դոկտորոուն և Ռոբերտ Լիֆտոնը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 ծննդական
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 filmportal.de — 2005.
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #119213435 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Иван Карасёв. (05.06.2003). «Неистовый Ролан». № 11 (23). «АиФ Долгожитель». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Указ Президента СССР от 5 июля 1990 г. N 348 «О присвоении почётного звания „Народный артист СССР“ тов. Быкову Р. А.»
- ↑ 9,0 9,1 Новая Российская энциклопедия: в 12 т. Т. 3 Бруней — Винча / Редкол.: А. Д. Некипелов, В. И. Данилов-Данильян и др. — М.: Энциклопедия, 2007. — 480 с.: ил.
- ↑ Могилы знаменитостей. Виртуальный некрополь
- ↑ Быков, Ролан Анатольевич Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // RuData.ru
- ↑ Востряковское еврейское кладбище: Надгробные памятники матери (Эллы Матусовны Ситняковской, 1904—1996) и брата (Геронима Антоновича Быкова, 1926—2006).
- ↑ Востряковское еврейское кладбище: Надгробные памятники деда и бабушки по материнской линии (Матус Шмулевич Ситняковский, 1880—1938, и Бася Боруховна Ситняковская).
- ↑ Наталия Бойко. Реформатор Бармалей // Вечерняя Москва, 10 марта 2014.
- ↑ Как Ролан Быков снимал свой первый фильм «Семь нянек» и почему женщины были от него без ума?
- ↑ М. Львовский. Человек, которому верят. — М., Киноцентр, 1990. — С. 15-16.
- ↑ «Елена Санаева: Нельзя медикам торговать своей профессией». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Надгробный памятник Г. А. Быкова (и матери) на Востряковском еврейском кладбище
- ↑ «Указ Президента Российской Федерации № 2081 от 11 ноября 1994 года». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Ролан Быков — Биография // Актёры советского и российского кино
Գրականություն
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ռոլան Բիկովը (անգլ.) Internet Movie Database կայքում
- Статья Яна Левченко к юбилею Ролана Быкова
- Ролан Быков, биография в изложении Ф. Раззакова
- Ռոլան Բիկովը kinopoisk.ru կայքում (ռուս.)
- Телемост Москва-Бостон. «Ядерный век. Культура и бомба Արխիվացված 2014-03-10 Wayback Machine» (1986)
- «Любви все возрасты...» - Р. Быков Արխիվացված 2013-02-09 Wayback Machine (РТР, 2014)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոլան Բիկով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 439)։ |