Միլուտին Միլանկովիչ
Միլուտին Միլանկովիչ (սերբ.՝ Милутин Миланковић, մայիսի 16 (28), 1879[1][2][3][…], Dalj, Osijek-Baranja County, Ավստրո-Հունգարիա[4] - դեկտեմբերի 12, 1958[1][2][3][…], Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[5][4]), ազգությամբ սերբ քաղաքացիական ինժեներ, կլիմայագետ, գեոֆիզիկոս, աստղագետ-աստղաֆիզիկոս և գիտության հանրահռչակող:
Միլուտին Միլանկովիչ սերբ.՝ Милутин Миланковић | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 16 (28), 1879[1][2][3][…] Dalj, Osijek-Baranja County, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | դեկտեմբերի 12, 1958[1][2][3][…] (79 տարեկան) Բելգրադ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[5][4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | սերբ |
Դավանանք | Սերբ ուղղափառ եկեղեցի |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, պրոֆեսոր, աստղագետ, ճարտարագետ, գրող, քաղինժեներ, աստղաֆիզիկոս, ֆիզիկոս, գիտաֆանտաստիկ գրող և երկրաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Բելգրադի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագետ |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Լեոպոլդինա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Ալմա մատեր | Վիեննայի տեխնիկական համալսարան (1902) |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[6] և սերբերեն |
Գիտական ղեկավար | Emanuel Czuber? և Johannes Brick?[7] |
Եղել է գիտական ղեկավար | Tatomir Anđelić?[7] |
Milutin Milanković Վիքիպահեստում |
Հայտնի է սառցե դարաշրջանների իր տեսությամբ, որի համաձայն` Երկրի ուղեծրի պարամետրերի պարբերական փոփոխությամբ պայմանավորված` Երկիրն ունենում է կրկնվող սառցաշրջաններ. դրանք ներկայումս հայտնի են Միլանկովիչի փուլեր անունով: Բացի այդ` նա բնորոշել է Արեգակնային համակարգի մյուս մոլորակների կլիմանայական պայմանները: Միլանկովիչը փոփոխություններ է մտցրել հուլյան օրացույցում, մշակել է նոր հուլյան օրացույցը, որ ընդունել են ուղղափառ մի շարք եկեղեցիներ (բացի ռուսական, վրացական, երուսաղեմյան, սերբական եկեղեցիներից), հունական եկեղեցին:
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Դալ գյուղում, որ ներկայումս գտնվում է Օսյեչկո-Բարանսկա ժուպանիայում (Խորվաթիա):
Միլուտին Միլանկովիչը կրթություն է ստացել Վիեննայի Բարձրագույն տեխնիկական դպրոցում (այժմ` Վիեննայի տեխնիկական համալսարան), որտեղ 1904 թվականին դոկտորական ատենախոսություն է պաշտպանել` դառնալով ինժեներ-շինարար: Նույն թվականին նա ընդունվել է Բելգրադի համալսարան, որտեղ անց է կացրել իր գիտական ողջ գործունեությունը (ավարտել է փիլիսոփայական ֆակուլտետի բնագիտա-մաթեմատիկական բաժանմունքը): Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերի է ընկել Բուդապեշտում, սակայն շնորհիվ հունգարացի գործընկերների` շարունակել է իր հետազոտությունները: Երկար տարիներ Միլանկովիչը փորձել է վերականգնել Երկրի կլիմայի պատմությունը: 1848 թվականի մայիսից մինչև 1951 թվականի հուլիսի 26-ը եղել է Բելգրադի աստղադիտարանի տնօրենը:
Գիտական հիմնական աշխատությունները վերաբերում են երկնային մեխանիկային, ֆիզիկային, մոլորակների մթնոլորտին, օդերևութաբանությանը, կլիմայագիտությանը: Միլանկովիչը մշակել է մոլորակների մթնոլորտում ջերմային երևույթների տեսության մի շարք բարդ հարցեր, որոնք պայմանավորված են արևային ճառագայթման ազդեցությամբ, և այդ տեսությունը կիրառել է երկրաբանական նախկին դարաշրջաններում Երկրի կլիմայի տատանումների ուսումնասիրման ժամանակ: Մասնավորապես, նա պլեյստոցենի շրջանում կլիմայի գլոբալ տատանումներն առաջին անգամ հաջող բացատրել է Երկրի ուղեծրի մի քանի պարամետրերի փոփոխությամբ և Երկրի պտտման առանցքի` ուղեծրի հարթության նկատմամբ անկյան թեքությամբ: Առաջիններից մեկը 1914-1916 թվականներին դիտարկել է Մարսի կլիմայական պայմանները և կատարել ջերմաստիճանի հաշվարկ նրա մակերևույթին ու մթնոլորտում: Միլանկովիչը հայտնաբերել է, որ մակերևույթին առավելագույն ջերմաստիճանը հասարակածում −3 °C է, իսկ բևեռներում` −52 °C (այս ցուցանիշները մոտ են ներկայիս տվյալներին): 1932-1934 թվականներին ուսումնասիրել է Երկրի բևեռների շարժումը, որը պայմանավորված է երկրի վրա մայրցամաքների բնորոշումով: Զբաղվել է օրացույցի բարեփոխմամբ, մշակել է նոր հուլյան օրացույցը, որի համաձայն, ի տարբերություն գրիգորյան օրացույցի, ժամանակի հաշվումը 400 տարվա ընթացքում շեղվում է ոչ թե 4, այլ 7 օրով, ինչի արդյունքում այդ օրացույցում 1 օրվա շեղում է դիտարկվում 43.500 տարին մեկ: Միլանկովիչը «Երկնային մեխանիկա» (1935) և «Աստղագիտության պատմություն» (1948) դասագրքերի հեղինակն է:
ՀրապարակումներԽմբագրել
- Մ. Միլանկովիչ Մաթեմատիկական օդերևութաբանություն և կլիմայի տատանման աստղագիտական տեսություն— М., ГОНТИ; Տեխն- տես. գր. հրատ., 1939:
ՀիշատակԽմբագրել
- 1970 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Միլուտան Միլանկովիչի անունով է կոչել Լուսնի հակառակ կողմում գտնվող մի խառնարան:
- Միլանկովիչի դիմանկարը զետեղված է 2.000 արժեքով սերբական դինարի վրա:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Сербская академия наук и искусств — 1841.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.britannica.com/EBchecked/topic/382148/Milutin-Milankovitch
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 Математическая генеалогия — 1997.
ԳրականությունԽմբագրել
- Ի. Գ. Կոլչինսկի, Ա. Ա.Կորսուն, Մ. Գ. Ռոդրիգես Աստղագետներ: Կենսագրական տեղեկատու — 2-րդ հրատ.,. — Կիև: Նաուկովա դումկա հրատարակչություն, 1986. — 512 с.