Մաքս Մյուլլեր
Մաքս Մյուլլեր (Muller) Ֆրիդրիխ Մաքս (դեկտեմբերի 6, 1823[1][2][3], Դեսսաու, Anhalt-Dessau, Գերմանական միություն[4] և Դեսսաու-Ռոսլաու, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա[3] - հոկտեմբերի 28, 1900[1][5][2][…], Օքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]), անգլիացի լեզվաբան, ընդհանուր լեզվաբանության մասնագետ, հնդկագետ, դիցաբան։
Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր (1854—1876 թթ.)։ Մյուլլերը լեզվաբանության մեջ հարել է նատուրալիստական ուղղությանը, սակայն, ի տարբերություն Ա․ Շչայխերի, լեզուն համարել է ոչ թե ինքնուրույն օրգանիզմ, այլ միայն «օրգանիզմի անհրաժեշտ ֆունկցիա»։ Ըստ Մյուլլերի լեզվի զարգացումը «աճ» է, բնական զարգացում, իսկ լեզվաբանությունը՝ գիտություն բնության մասին։ Դեռես երիտքերականներից առաջ Մյուլլեր նշել է անգիր լեզուների ուսումնասիրման կարևորությունը և կենդանի բարբառների դերը լեզվի զարգացման գործում։ Մյուլլեր թարգմանել է «Ռիգվեդան» (հ․ 1—6, 1849—1874), հրատարակել է «Արեելքի սուրբ գրքերը» (հ․ 1—55, 1879—1924) մատենաշարը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118737449 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
- ↑ 6,0 6,1 Kindred Britain
- ↑ 7,0 7,1 7,2 Lundy D. R. The Peerage
- ↑ https://www.royalsociety.org.nz/who-we-are/our-people/our-fellows/all-honorary-fellows/
- ↑ Burschenschafter-Stammrolle (գերմ.): Verzeichnis der Mitglieder der Deutschen Burschenschaft nach dem Stande vom Sommer-Semester 1934 — B: Willy Nolte, 1934.
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 648)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Մյուլլեր» հոդվածին։ |