Հնչակ, հասարակական-քաղաքական ամսաթերթ, կիսամսյա, տասնօրյա թերթ, սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կենտրոնական օրգան։ Լույս է տեսել Ժնևում (1887-92), Աթենքում (1892-94), Լոնդոնում (1894-1904), Փարիզում (1904-15), Փրովիդենսում (ԱՄՆ, 1935-40)։ Խմբագիրներ՝ Ավետիս Նազարբեկյան (Նազարբեկ), Ռուբեն Խանազատ, Գաբրիել Կաֆյան, Ս. Հովյան, Ստեփանոս Սապահ-Գյուլյան և ուրիշներ։ Ի սկզբանե պարբերականի անվանումն առաջարկվում էր «Զանգ» կամ «Ահազանգ», բայց ի վերջո ընտրվեց «Հնչակը»[1]։

Հնչակ
ֆր.՝ Hentchak և անգլ.՝ Huntchag
Изображение логотипа
Տեսակպաշտոնական թերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1887
ՀիմնադիրԱվետիս Նազարբեկյան
ԵրկիրՇվեյցարիա Ժնև (1887-92)
Հունաստան Աթենք (1892-94)
Միացյալ Թագավորություն Լոնդոն (1894-1904)
Ֆրանսիա Փարիզ (1904-15)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փրովիդենս (1935-40)
Հրատարակման վայրԺնև, Աթենք, Լոնդոն, Փարիզ և Փրովիդենս
Լուծարվել էհուլիս 1938
 Hentchak Վիքիպահեստում

Քաղաքական գաղափարներ

խմբագրել

Թերթի հիմնադրման նպատակն էր հայ ժողովրդի ազգային-ազատագրման պայքարի, հնչակյան կուսակցության գաղափարների տարածումը։ Ծավալուն տեղ է հատկացրել արևմտահայության տնտեսական և քաղաքական կացության լուսաբանմանը, անդրադարձել Օսմանյան կայսրության հայաջինջ քաղաքականությանը։ Հավասար կարևորություն է տրվել ոչ միայն օսմանահպատակ Արևմտյան Հայաստանի, այլև ռուսահպատակ Արևելյան Հայաստանի ու Ղաջարական Իրանի կազմում մնացած Պարսկահայքի ազատագրությանը[2]։

«Հնչակի» շնորհիվ միջազգային հասարակայնությունը տեղեկացել է Կարինի ու Կոստանդնուպոլիսի հակակառավարական ցույցերի (Գում Գափու, 1890), Սասունի (1894), Զեյթունի (1895) ու Վանի (1896) ինքնապաշտպանության և, ընդհանրապես, հայդուկային շարժման մասին։

Գործունեության երկրորդ շրջանում (1935-40) թերթի հիմնական հարցը կրկին եղել է հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժումը, միաժամանակ քարոզել է բոլոր հայերին համախմբվել Հայաստանի շուրջ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 494