Մարկուս Լյուպերց

գերմանացի քանդակագործ

Մարկուս Լյուպերց (գերմ.՝ Markus Lüpertz, ապրիլի 25, 1941(1941-04-25)[1][2][3][…], Լիբերեց, Չեխոսլովակիա[4]), գերմանացի քանդակագործ, նեոէքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ:

Մարկուս Լյուպերց
գերմ.՝ Markus Lüpertz
Vorstellung Kirchenfenster von Markus Lüpertz, St. Andreas, Köln-9468.jpg
Ծնվել էապրիլի 25, 1941(1941-04-25)[1][2][3][…] (79 տարեկան)
ԾննդավայրԼիբերեց, Չեխոսլովակիա[4]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա[5]
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, համալսարանի պրոֆեսոր և նկարազարդող
ԱշակերտներTom Lemke?
ՊարգևներԼայպցիգի Մենդելսոնի անվան միջազգային մրցանակ
ԱնդամակցությունՎեստֆալիայի գիտությունների ակադեմիա
Markus Lüpertz Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սովորել է Կրեֆելդում և Դյուսելդորֆում: Աշխատել է Արևմտյան Բեռլինում, այնուհետև Ֆլորենցիայում, դասավանդել է Կարլսրուեում և Դյուսելդորֆում: 1988-2009 թվականներին եղել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայի ռեկտորը: Պլանավորում է Պոտսդամում ստեղծել սեփական գեղարվեստական ակադեմիա:

ՍտեղծագործությունԽմբագրել

Պատկանում է «Նոր վայրիներ» խմբին: 1970 թվականին Մաքս Բեքմանի ազդեցության ներքո իրականացրել է աշխատանքների շարք նրա ստեղծագործություններով ոգեշնչված: 1980 թվականին կատարել է աշխատանքների շարք նվիրված Օրփեոսին և Ֆրանցիսկ Ասսիզեցուն, քանդակներ ոգեշնչված Նիկոլա Պուսենի և Ժան Բատիստ Կամիլ Կորոյի գործերով: Աշխատել է որպես թատերական նկարիչ, գրել է բանաստեղծություններ, հանդես եկել որպես ջազային դաշնակահար, համագործակցել է Դուրս Գրյունբայնի հետ: 2003 թվականից հրատարակում է գրական-գեղարվեստական ամսագիր «Կինը և կատուն» (գերմ.) անվանումով, որը թարգմանվում է իտալերեն և ֆրանսերեն:

 
Ընկած զինվոր, Բեռլին, 1994

ՑուցահանդեսներԽմբագրել

Առաջին հետահայաց ցուցահանդեսը բացվել է 1977 թվականին Համբուրգում:

ԳրականությունԽմբագրել

  • Gohr S. Markus Lüpertz. Barcelona: Ediciones Polígrafa; New York: D.A.P., 2001
  • Маркус Люперц // 100 художников XX века. Екатеринбург: Урал ЛТД, 1999.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել