Մարիսոլ Էսկոբար
Մարիա Սոլ «Մարիսոլ» Էսկոբար (իսպ.՝ María Sol «Marisol» Escobar, մայիսի 22, 1930[2][3][4][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Փարիզի շրջան[1] - ապրիլի 30, 2016[5][2][6][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]), վենեսուելական արմատներով ֆրանսիացի քանդակագործ, որը աշխատել և ստեղծագործել է Նյու Յորքում[10]։
Մարիսոլ Էսկոբար անգլ.՝ Marisol Escobar | |
---|---|
![]() | |
Ի ծնե | իսպ.՝ Maria Sol Escobar[1] |
Կեղծանուն | Escobar, Marisol, María Sol Escobar |
Ծնվել է | մայիսի 22, 1930[2][3][4][…] |
Ծննդավայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Փարիզի շրջան[1] |
Վախճանվել է | ապրիլի 30, 2016[5][2][6][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Jepson Art Institute?, Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա, Նոր Դպրոց, Օտիսի արվեստի և դիզայնի քոլեջ, Հարվարդ-Ուեստլեյք դպրոց և Էկոլ դը Բո Արթ |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարչուհի, դիզայներ, ասաբմլաժիստ և գծանկարիչ |
Ոճ | փոփ արտ[8] |
Ժանր | ֆիգուրատիվիզմ[9] և Ասամբլյաժ[9] |
Թեմաներ | քանդակագործություն |
Պարգևներ | |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
![]() |
Կենսագրություն և տեղծագործական գործունեություն
խմբագրելՄարիսոլ Էսկոբարը ծնվել է Փարիզում 1930 թվականի մայիսի 22-ին, ծնողները՝ վենեսուելացի Գուստավո Էսկոբար (Gustavo Escobar) և Խոզեֆինա Հերնանդես (Josefina Hernández)[11]։ Ավագ եղբայրը՝ Մարիսոլ Գուստավոն տնտեսագետ էր, ապրում էր Վենեսուելայում[11]։ Մարիսոլների ընտանիքն ապրել է Եվրոպայում, Վենեսուելայում և ԱՄՆ-ում։ Ֆինանսական կարողությունները, որոնք ստացվել են Վենեսուելայի նավթային բիզնեսից և անշարժ գույքի առևտրից, ապահովել են ընտանիքի բարեկեցությունը և հարմարավետ կյանքը[11], որն էլ նրանց հնարավորություն է տվել հաճախ ճանապարհորդել Եվրոպայում, ԱՄՆ-ում և Վենեսուելայում[11]։ Որոշ ժամանակ անց Մարիա Սոլ անունը փոխարինվում է իսպանական տարածված Մարիսոլ մականվամբ[11]։
Խոզեֆինա Էսկոբարը մահացել է 1941 թվականին Նյու Յորքում, երբ Մարիսոլն ընդամենը 11 տարեկան էր[11]։ Նրա մահից հետո, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ընտանիքն ապրել է Կարակասում։ Պատերազմի ավարտին Գուստավո Էսկոբարն ընտանիքը տեղափոխում է Լոս Անջելես, որտեղ Մարիսոլը ընդունվում է օրիորդաց դպրոց։ Փափագելով դառնալ նկարիչ, Մարիսոլը սկզբում արվեստ է ուսումնասիրում, հաճախում է Լոս Անջելեսում գտնվող Ջեփսոնի անվան դպրոցի նկարչական երեկոյան դասընթացներին[11]։ Կաթոլիկությունը նպաստում է իր հավատքին դեպի առեղծվածը և հրաշքները, հոգևոր և գերբնական դրսևորումների մասին իրազեկությանը, որոնք ազդեցություն են ունենում իր բնավորության և ստեղծագործական գործունեության վրա։
Հոր աջակցությամբ, որը խրախուսում է արվեստի նկատմամբ հետաքրքրասիրությունը, 1949 թվականին Մարիսոլը մեկնում է Փարիզ[12]։ Գեղարվեստի հեղինակավոր École des Beaux-Arts դպրոցում նրան հանձնարարվում է նմանակել Պիեռ Բոնարի գեղանկարչության ոճը։ Ավելի ստեղծագործ մոտեցումների որոնման նպատակով Մարիսոլը 1950 թվականին մեկնում է Նյու Յորք։ Ողջ տարվա ընթացքում Մարիսոլը Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայում հաճախում է նկարիչ Յասուո Կունիյոշիի (Yasuo Kuniyoshi) դասերին[13]։ 1951 թվականից 1954 թվականներին մասնակցում է Հանս Հոֆմանի ղեկավարությամբ Սոցիալական հետազոտությունների նոր դպրոցի (New School for Social Research) դասընթացներին։ Մասսաչուսեթսի Գրինվիչ Վիլիջում գտնվող Հոֆմանի դպրոցում Մարիսոլը ծանոթանում է «հրել և քաշել» («push and pull») դինամիկայի հասկացությանը։ Այդ ժամանակահատվածում նա ծանոթանում է բազմաթիվ աբստրակտ էքսպրեսիոնիստներիի հետ, այդ թվում Վիլեմ դե Կունինգի հետ։
1951 թվականին Մարիսոլն իր համար բացահայտում է «Նախակոլումբական» մշակույթը, որը հետագայում հանգեցնում է ավանդական նկարչությունից հրաժարմանը։ Նա անցում է կատարում դեպի թրծակավը, փայտե քանդակը, Բրուքլինի թանգարանի արվեստի դպրոցի դասընթացների ժամանակ ուսումնասիրում է կավի հետ աշխատանքը, ինչպես նաև գիպսի հետ աշխատանքի տեխնիկայի դասեր է ստանում քանդակագործ Ուիլյամ Քինգի մոտ (William King)։ Մարիսոլի, թրծակավով առաջին աշխատանքները, որոնք ցուցադրվել էին Թանագեր պատկերասրահում, գրավում են Լեո Կաստելիի ուշադրությունը։ Մարիսոլի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունենում 1958 թվականին Լոե Կաստելիի պատկերասրահում։
Կաստելիի պատկերասրահում տեղի ունեցած ցուցահանդեսից և դրան հաջորդող հաջողությունից հետո, Մարիսոլին պատում են լուրջ կասկածներ, և նա 1959 թվականին լքում է Նյու-Յորքը և հաջորդ մեկ տարին ապրում է Իտալիայում։ Հռոմում նա ուսումնասիրում է Վերածննդի դարաշրջանի վարպետների ստեղծագործությունները և վերաիմաստավորում է սեփական աշխատանքը և գեղարվեստական նպատակները։ Իր մեջ զգալով ստեղծագործելու ազատություն, Մարիսոլը վերադառնում է Նյու Յորք, որտեղ ստեղծում է տպավորիչ աշխատանքների շարք, որը հանգեցնում է բազմաթիվ կարևոր ցուցահանդեսների և առաջատար թանգարանների հավաքածուներում իր աշխատանքների ձեռքբերմանը։ Մարիսոլը ընդլայնում է օգտագործվող նյութերի շրջանակը, սկսում է աշխատանքում ներառել գտնված օբյեկտներ։
1960-ական թվականներին Մարիսոլը շփվում էր փոփ արտի աստղեր՝ Ռոյ Լիխտենշտայնի և Էնդի Ուորհոլի հետ։ Նա մասնակցություն է ունենում Ուորհոլի «Համբույրը» և «13 ամենագեղեցիկ աղջիկները» ֆիլմերում[14][15]։ Հանրաճանաչ մշակույթին դիմելը նրա ստեղծագործական գործունեության միակ ուղղությունը չէր. սոցիալական դիտողություններն ու հեգնանքները մշտապես եղել են նրա քանդակների մի մասը։ Այդ ժամանակաշրջանի ամենահայտնի աշխատանքներից մեկը Խնջույքն է (իրական չափերով քանդակների խումբ)։
1960 թվականից 1970-ական թվականներին նկարիչը ընդլայնում է թեմատիկան՝ ներառելով ընկերների, ընտանիքի, համաշխարհային առաջնորդների և հայտնի նկարիչների դիմանկարներ[16]։ 1960-ական թվականների վերջին սոցիալ-քաղաքական փոփոխությունները վշտացնում են Մարիսոլին, որը մասնակցել էր Վիետնամի պատերազմի դեմ բողոքներին։ 1968 թվականին նա մեկնում է և գրեթե երկու տարի ճանապարհորդում է։ Տահիտիում Մարիսոլը զբաղվում է դայվինգով, 1968 թվականից 1972 թվականներին լինում է տարբեր օվկիանոսներում։ Ստորջրյա աշխարհը ոգեշնչում է Մարիսոլին ստեղծելու մի շարք քանդակներ կարմիր փայտից։ Նրան դուր էր գալիս վտանգավոր և գեղեցիկ ձկները՝ հատկապես շնաձկները։
Առավել առաջնորդվելով Դա Վինչիի հանդեպ իր հիացմունքով, քան կրոնական զգացմունքներով 1980-ական թվականներին Մարիսոլը կերտում է քանդակագործական ստեղծագործություններ՝ «Խորհրդավոր ընթրիք» և «Սուրբ Աննան Մարիամի և մանուկ Քրիստոսի հետ» նկարների մոտիվներով[17][18]։
Մարիսոլը մշտապես մասնակցել է բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսների։ 1963 թվականին ստացել է ԱՄՆ-ի քաղաքացիություն, սակայն ընտրվել է ներկայացնելու Վենեսուելան 1968 թվականի Վենետիկի բիենալեում։
Գրականություն
խմբագրել- Avis Berman, "A Bold and Incisive Way of Portraying Movers and Shakers." Smithsonian, February 14, 1984: pp. 14–16.
- De Lamater, Peg. "Marisol's Public and Private De Gaulle." American Art, vol. 10, no. 1, 1996, pp. 91–93.
- Diehl, Carol. "Eye Of The Heart." Art In America 96.3 (2008): 158-181. Academic Search Complete. Web. 29 Oct. 2016
- Dreishpoon, Douglas. "Marisol Portrait Sculpture." Art Journal, vol. 50, no. 4, 1991, pp. 94–96.
- "Escobar, Marisol." The Hutchinson Encyclopedia. September 22, 2003
- Gardner, Paul "Who is Marisol?" ARTnews 88 May 1989: pp. 12–15.
- Irigaray, Luce. This Sex Which Is Not One. Ithaca: Cornell UP. 1985. Print
- "Marisol." The Columbia Encyclopedia. Sixth Edition; April 22, 2004.
- Potts, Alex. "The Image Valued 'As Found' And The Reconfiguring Of Mimesis In Post-War Art." Art History 37.4 (2014): 784-805. Art & Architecture Source. Web. 5 Dec. 2016.
- Walsh, Laura. "Life of JFK depicted through art at Bruce Museum Exhibit", AP Worldstream September 19, 2003: pg. 8.
- Westmacott, Jean. Marisol Escobar, Pop Art. New York: W. W. Norton & Company, 1989.
- Whiting, Cécile. "Figuring Marisol's Femininities." RACAR: Revue d'Art Canadienne / Canadian Art Review, vol. 18, no. 1/2, 1991, pp. 73–90.
- Williams, Holly. "Name One Female Pop Artist ..... Go." The Independent (2015): n. pag.
- 'Marisol Escobar- Biography", Rogallery, n.d. Web. September 21, 2015..
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Archives de Paris — P. 17.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.britannica.com/EBchecked/topic/365481/Marisol
- ↑ 3,0 3,1 Marisol (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.noticias24.com/gente/noticia/138177/fallecio-la-escultora-venezolana-marisol-escobar-a-sus-86-anos-de-edad/
- ↑ 6,0 6,1 6,2 Pokinski D. F. Marisol // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T054435
- ↑ 7,0 7,1 7,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ Blumberg N. Encyclopædia Britannica
- ↑ 9,0 9,1 Artnet — 1998.
- ↑ «Falleció la escultora venezolana Marisol Escobar a sus 86 años de edad». noticias24.com. 2016 թ․ մայիս. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 2-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Pacini, Marina (2014). «Marisol: A Biographical Sketch». In Pacini, Marina (ed.). Marisol: Sculptures and Works on Paper. New Haven, CT: Yale University Press. էջ 12. ISBN 978-0-300-20379-0.
- ↑ Grimes, William (2016 թ․ մայիսի 2), «Marisol, an Artist Known for Blithely Shattering Boundaries, Dies at 85», The New York Times, The New York Times, Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին
{{citation}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ Boime, Albert (Spring 1993). «The Postwar Redefinition of Self: Marisol's Yearbook Illustrations for the Class of '49». American Art. 7 (2): 6–21. JSTOR 3109119.
- ↑ Smee, Sebastian (2014 թ․ հուլիսի 5). «Revisiting Marisol, years after her heyday». Boston Globe. Boston Globe Media Partners LLC. Վերցված է 2014 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ "Escobar, Marisol." The Hutchinson Encyclopedia. September 22, 2003
- ↑ Whiting, Cécile. "Figuring Marisol's Femininities." Pg. 76
- ↑ «Self–Portrait Looking at The Last Supper». The Metropolitan Museum of Art. The Metropolitan Museum of Art. Վերցված է 2014 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Gardner, Paul. "Who is Marisol?" ARTnews 88 May 1989, pp. 12-15.
Արտաքին հղումներ
խմբագրելԱնգլերենով՝
- Մարիսոլ Էսկոբարի աշխատանքները Նյու Յորքի Ժամանակակից արվեստների թանգարանում
- Fine Arts Museums of San Francisco Արխիվացված 2008-05-30 Wayback Machine
- Hirshhorn Museum and Sculpture Garden(չաշխատող հղում)
- Self-Portrait Looking at The Last Supper, 1982-84
- Art Museum of the Americas Արխիվացված 2009-03-27 Wayback Machine
- Women and Dog, 1964 Արխիվացված 2014-06-22 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիսոլ Էսկոբար» հոդվածին։ |