Բացել գլխավոր ցանկը
Ջրասուզակը ջրի տակ

Դայվինգ, (անգլ.՝ «diving» անգլ.՝ «to dive»-ից սուզվել), ստորջրյա լող՝ հատուկ սարքավորումներով: Անգլերենում, որտեղից վերցվել է բառը, անգլ.՝ diving ուղղակի նշանակում է «սուզում» և ստորջրյա լողի համար օգտագործվում է սարքավորումների օգնությամբ (անգլ.՝ scuba diving) կամ առանց նրա (անգլ.՝ free diving), ջրասուզային գործ (անգլ.՝ hookah diving) կամ ուղղակի ջրային ցատկեր:

ՏեսակներԽմբագրել

Դայվինգը ստորջրյա լողն է հատուկ սարքի միջոցով, որն ապահովում է թթվածնի ինքնուրույն պաշարը (կամ գազային որևէ այլ խառնուրդ): Դրանով է պայմանավորված շնչառությունը ջրի տակ մի քանի րոպեից մինչև 12 և ավելի ժամ՝ կախված խորությունից, շնչառական սարքի տեսակից և թե սուզակն ինչքան գազային խառնուրդ է օգտագործում:

Դայվինգը կարելի է ստորաբաժանել 4 տեսակի.

  • Ժամանցային դայվինգ՝ հանգստի և հաճույքի համար նախատեսված ստորջրյա լող: Սուզման այս ձևը սահմանափակվում է մինչև 40 մետր: Գոյություն ունեն մեծ քանակությամբ առևտրային համակարգեր, որոնք ուսուցանում են ժամանցային դայվինգ: Դրանցից ամենահինը հանդիսանում է CMAS-ը: Աշխարհին ավելի հայտնի են PADI-ն, SSI-ը և NAUI-ը:
  • Սպորտային դայվինգ՝ սպորտային կարգապահական միջոցառումների խումբ, որը մշակվել է ժամանցային դայվինգի հիմնական ունակությունների հիման վրա: CMAS-ը, որի անդամակցությանը Ռուսաստանն աջակցում է պետական մակարդակով, 2008 թվականից սկսել է իրականացնել դայվինգի մրցույթներ: Առաջին միջազգային մրցույթները տեղի են ունեցել մայիսի 24֊ին՝ Հուրգադայում: Արդի շրջանում պետականորեն հաստատված են կարգապահական 4 դրույթներ՝ համակցված լող (300 մ), խոչընդոտների շարք, 6 կգ ծանրոցի դուրս բերում և գիշերային դայվինգ: ՌԴ֊ում սպորտային դայվինգը հանդիսանում է «Ստորջրյա սպորտ» կատեգորիայի մաս, պահպանվում և զարգանում է Ռուսաստանի Ստորջրյա սպորտի ֆեդերացիայի կողմից:
  • Տեխնիկական դայվինգ՝ IANTD-ը, TDI-ը և այլն: Տեխնիկական դայվինգը հաշվի է առնվում այն ժամանակ, եթե պատասխանում է մեկ կամ մի քանի բնութագրիչների՝ 40 մետրից ավելի խորության սուզում[1], դեկոմպրեսիվ ընկղմում, ընկղմում «ուղիղ մակերեսի» բացակայության պայմաններում (ֆիզիկական խոչընդոտների առկայության պատճառով), սուզման ժամանակ մեկից ավելի գազային համակարգերի օգտագործում (թթվածին, ազոտային, հելիումային խառնուրդներ), փակ կամ կիսափակ շրջապտույտում շնչառական սարքերի անջատման օգտագործում: Տեխնիկական դայվինգի զանազան ձևերից է քեյվ-դայվինգը՝ սուզում սառույցի տակ, սուզում՝ ներթափանցելով խորտակված օբյեկտներ և այդպես շարունակ:
  • Պրոֆեսիոնալ դայվինգ (կամ կոմերցիոն)՝ նախկին ԽՍՀՄ֊ի տարածքում կիրառվում է «ջրասուզային գործ» եզրույթը:

ՎտանգներԽմբագրել

Ջուրը թշնամական միջավայր է մարդու համար, քանի որ նրա թոքերը նախատեսված չեն ջրի տակ շնչելու համար: Դրա համար էլ դայվինգն ու ջրասուզային աշխատանքը միշտ կապված են կյանքի և առողջության համար վտանգի հետ:

Հիմնական վտանգներն են.

  • Խորտակում
  • Դեկոմպրեսիոն հիվանդություն
  • Ճնշման հետևանքով առաջացած վնասվածքներ
  • Գազային թունավորում (ածխածնի մոնօքսիդ, ածխածի երկօքսիդ, թթվածին, ազոտ)
  • «Գազ չկա» իրավիճակ՝ շնչառական խառնուրդների պահուստի սպառում կամ սարքավորումների խափանում:

Պահանջվող հմտություններԽմբագրել

Ստորջրյա լողով զբաղվելու համար անհրաժեշտ է ունենալ մի շարք հմտություններ, որոնք թույլ կտան լուծել սուզման ժամանակ առաջացած խնդիրների ճնշող մեծամասնությունը (դիմակի քրտնում, կարգավորիչի կորուստ, լսողության կարգավորումը և այլն): Այս հմտություններն ու գիտելիքները ձևավորվում են սովորելու ընթացքում և հաստատվում ստորջրյա լողի ընկերություններից մեկի հավաստագրով: Դայվինգով զբաղվող մարդկանց անվանում են դայվերներ կամ ջրասուզակներ:

Ծովային առողջարաններում գոյություն ունեն, այսպես կոչված, ինտրոդայվի գործունեություն, երբ առաջնային հրահանգից հետո ստորջրյա աշխարհը տեսնել ցանկացողները հրահանգչի հսկողության ներքո սուզվում են ջրի տակ սուզվելու հարմարանքի օգնությամբ: Հավաստագրի առկայությունը պարտադիր պայման չի հանդիսանում սուզում կատարելու համար: Սակայն դրա բացակայությունը իր ետևից բերում է վարձույթով սարքավորումներ ստանալու, խմբային սուզումներին և դայվ-սաֆարիին մասնակցելու դժվարություն: Առանց սովորելու ինքնուրույն սուզումը կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների, ընդհուպ՝ մահվան:

ՍարքավորումներԽմբագրել

Լողորդի հմնական սարքավորումները կազմված են ընդամենը 3 առարկայից (Հավաքածու 1) և թույլ է տալիս սուզվել շնչառությունը պահելով (ֆրիդայվինգ) կամ լողալ ջրի մակերեսին՝ գլուխը իջեցնելով նրա մեջ (սնորկելինգ):

  • Լաստ
  • Դիմակ
  • Խողովակ

Թեև իհարկե ոչ ոք չի արգելում սուզվել առանց ոչնչի, բայց նվազագույնը դիմակի առկայությամբ ստորջրյա լողն ավելի հարմարավետ է դառննում:

Հավաքածու 1-ի նշված սարքավորումներին կարելի է ավելացնել հիդրոհամազգեստ և ծանրոցով գոտի, որն ապահովում է ավելի հարմարավետ լող:

Ամբողջական փաթեթն ներառում է.

  • Հիդրոհամազգեստ, որը պահպանում է օրգանիզմի ջերմաստիճանը և պաշտպանում մաշկը արտաքին միջավայրի հետ անմիջական շփումից: Գոյություն ունեն հիդրոհամազգեստի մի քանի ձևեր, որոնք նախատեսված են ջրի տակ կամ նրա մակերեսին տարբեր իրավիճակների համար:
  • Լաստ
  • Դիմակ
  • Շնչառության կոմպրեսատոր, որը կարգավորում է շնչառությունը կոմպրեսատորի կրկնակի պատերի միջև գտնվող թթվածնի ծավալի փոփոխման միջոցով:
  • Ակվալանգ կամ շնչառությունը մեկուսացնող սարք, որը նախատեսված է շնչառության համար: Այդ նպատակի համար է նախատեսված նաև արհեստական խռիկը:
  • Խտացված օդով գլանանոթ
  • Կարգավորիչ, որը նախատեսված է գլանանոթով շնչառության համար: Այն երկու անգամ իջեցնում է գնդանոթի օդի ճնշումը մինչ շրջակա միջավայրի ճնշումը, ինչպես նաև կարգավորում է օդի հոսքը մուտքի և ելքի ժամանակ:
  • Ծանրոց, որը ինտեգրվում է շնչառության կոմպրեսատորին և գոտուն:
  • Ձեռնոցներ
  • Կոշիկներ այն դեպքում, եթե լաստն ունի կարգավորվող գարշապար:
  • Պաշտպանող գլխարկ (եթե հիդրոհամազգեստն իր մեջ չի ներառում):
  • Խորությունը չափող սարք և ստորջրյա ժամեր կամ համակարգիչ, որը ներառում է այդ բոլոր գործառույթները:

Լրացուցիչ կարող է օգտագործվել.

  • Լապտեր
  • Կոճ
  • Քարշակ
  • Խարսխավոր լողան
  • Խողովակ
  • Կողմնացույց
  • Դանակ

և այլն:

Սուզման դասընթացներԽմբագրել

Գոյություն ունեն շատ կազմակերպություններ, որոնք զբաղվում են սուզման դասընթացներով և հավաստագրմամբ (քննություն հանձնելուց հետո): Սովորեցնող կազմակերպության ընտրությունը ճնշող մեծամասնության դեպքում քննադատական պայման չի հանդիսանում դասընթացը հաջող անցկացնելու համար:

Բժշկական հակացուցումներԽմբագրել

Ներքին հիվանդություններԽմբագրել

Խրոնիկ բորբոքումներ (բրուցելոզ, խրոնիկ դիզենտերիա և այլն), տուբերկուլիոզ՝ բոլոր դրսևորումներով, շնչուղիների խրոնիկ հիվանդություններ, բրոնխյալ ասթմա, մկանային և սրտանոթային հիվանդություններ, հիպերտոնիա, սրտային ռիթմի խանգարում, արյունատար համակարգի հիվանդություններ, որովայնային օրգանների հիվանդություններ, երիկամների և միզուղիների հիվանդություններ, նյութափոխանակության խանգարում, սուր և խրոնիկ ճառագայթային հիվանդություններ, էնդոկրին հիվանդություններ:

Վիրաբուժական հիվանդություններԽմբագրել

Ճողվածք, աճուկային օղակների կտրուկ լայնացում, թութք, երիկամաքարային հիվանդություն, ուղիղ աղիքի իջեցում, ընդարձակ սպիները, որոնք սահմանափակում են շարժումները, բնածին արատները, ոսկրային, կրճիկային խրոնիկ հիվանդությունները, տրոմբոֆլեբիտը, զարկերակային լայնացում, բոլոր վերջույթների բացակայություն և այլն:

Ականջի, կոկորդի, քթի, բերանի խոռոչի և ծնոտի հիվանդություններԽմբագրել

Միջին ականջի խրոնիկ բորբոքում, ականջաբորբ՝ իր տարատեսակներով, վեստիբուլյար գրգռվածություն, թույլ լսողություն, քթի խոռոչի թարախային հիվանդություններ, քթի, բերանի, ծնոտի, կոկորդի, շնչափողի, կերակրափողի փոփոխություն և ֆունկցիաների խանգարում, նշկաբորբ, կոկորդաբորբ, կակազոց, ատամնաշարի լրիվ կամ մասնակի բացակայություն (ծնոտներից որևէ մեկում 10 կամ ավելի ատամների բացակայություն), օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ օրգանների) հիվանդություններ, ծնոտի կցվածքի շեղում և այլն:

Աչքի հիվանդություններԽմբագրել

Քրոնիկ կոնյուկտիվիտ, արցունքագեղձի բորբոքում, շլություն, ցանցաթաղանթի բորբոքում, կարճատեսություն, աչքի խնձորակի շարժողական ներվի պարարիչ մեկ աչքի կուրություն և այլն:

Կանացի հիվանդություններԽմբագրել

Բոլոր տեսակի նորագոյացություններ, սեռական օրգանների իջեցում, արգանդի ոչ ճիշտ դիրք: Հղիության ժամանակ ևս արգելվում է զբաղվել ստորջրյա լողով: Այս հակացուցումներին կարող են համալրել նաև այլ հիվանդություններ, այդ թվում նաև հոգեկան և նյարդային խնդիրները, որոնք պահանջում են ֆիզիկական ակտիվության սահմանափակում:

Բուժումից հետո հակացուցումների կողմնորոշման շրջանԽմբագրել

  • Անգինա՝ 12 օր
  • Ֆլեգմոնոզային անգինա՝ 24 օր
  • Վերին շնչուղիների կատառ՝ 6-ից 16 օր
  • Վարակիչ հարբուխ՝ 12-ից 38 օր
  • Թոքերի բորբոքում՝ 30 օր
  • Վարակիչ դեղնախտ՝ 3-ից 6 ամիս

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել մրսածությունների հետ կապված բողոքներին, քանի որ այդ դեպքում հնարավոր է ականջի ֆունկցիայի խախտում:

Լրացուցիչ սահմանափակումներԽմբագրել

Արգելվում է սուզվել գերհոգնածության դեպքում, ինչպես նաև անքուն գիշերից, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո, նյարդային գրգռվածության և ընկճախտի դեպքում, ամենաքիչ հարբեցողության դեպքում: Սուզվելուց մեկ ժամ առաջ դայվերին խորհուրդ չի տրվում ծխել: Լողորդներին չի թույլատրվում նաև սուզվել սննդի ընդունումից անմիջապես հետո:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Brylske A. (2006)։ Encyclopedia of Recreational Diving (3rd ed.)։ Rancho Santa Margarita, California: PADI։ ISBN 1-878663-01-1 

Արտաքին հղումներԽմբագրել