Մարինե Պետրոսյան (դերասանուհի)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարինե Պետրոսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարինե Պետրոսյան (մարտի 27, 1960, Գեղադիր, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։
Մարինե Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Գեղադիր, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Կենսագրություն խմբագրել
Մարինե Պետրոսյանը ծնվել է 1960 թվականի մարտի 27-ին, Կոտայքի շրջանի Գեղադիր գյուղում։ 1977-1979 թվականներին սովորել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայում՝ Խորեն Աբրահամյանի արվեստանոցում։ Ուսմանը զուգահեռ մասնակցել է թատրոնի ընթացիկ ներկայացումներին։ Ստուդիան ավարտելուց հետո աշխատանքի է անցել թատրոնում, որտեղ էպիզոդային դերերով հանդես է եկել «Մադամ Սան-Ժեն», «Կորիոլան», «Ջոն արքա», «Անավարտ մենախոսություն», «Խաչմերուկ», «Հարսնացուն հյուսիսից», «Արշակ Երկրորդ», «Կենդանի դիակ» ներկայացումներում։ 1983 թվականից աշխատել է Երևանի մնջախաղի պետական թատրոնում և խաղացել թատրոնի գրեթե բոլոր ներկայացումներում։ Հետագայում տեղափոխվել է Հայֆիլմ կինոստուդիա, որտեղ մասնակցել է «Մենավոր ընկուզենի» ֆիլմի աշխատանքներին՝ որպես ռեժիսորի օգնական, ապա՝ Գորիսի պետական թատրոն, որտեղ մասնակցել է վերաբացմանը և խաղացել մի շարք ներկայացումներում։ 1990 թվականից նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Ավլոս» և «Հորսիա» կարճամետրաժ, Դավիթ Քեոսայանի «Փախստականը», Ս. Բաբայանի «Բարրաբա-նապաստակի շրթունք», Հրանտ Վարդանյանի «Հովիվը» ֆիլմերում։ 1990 թվականից Երևանի Ա. Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» թատրոնի դերասանուհի է։ Խաղացել է թատրոնի «Երեքույուչորս» շոու-նախագծում, Մ. դե Գելդորդի «Խեղկատակների դպրոցը» (Կյանք և մահ), Լ. Պիրանդելլոյի «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս» (Մադամ Պաչե, Մայր), Ուիլյամ Սարոյանի «Օպերա-օպերա» (Քույր), Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Կոմսուհի տատ), Պ. Վայսի «Մարատ-Սադ» (Սիմոնա), Տ. Գուերայի «Մեղրը» (Բինա), Ս. Բեքեթի «Սպասելիս» (Լաքի, Քամ), «Դեպի վերջ», Է. Իոնեսկոյի «Ռնգեղջյուր» (Տնային տնտեսուհի, Զիզի)։ Խաղացել է նաև «Մետրո» թատրոնի «Դիոգենես» ներկայացման մեջ, Հովհաննես Թումանյանի հեքիաթներում՝ «Տերն ու ծառան», «Անբան Հուռին», «Անխելք մարդը»։ Կարինե Խոդիկյանի «Երբ դու չկաս» մոնոներկայացմամբ հանդես է եկել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնում։ Նկարահանվել է «Դժբախտ երջանկություն», «Լքյալները», «Աննա», «Ջեմիկի արկածները» հեռուստասերիալներում[1]։
Դերեր խմբագրել
Ներկայացումներ խմբագրել
Հեղինակ | Ներկայացման անվանում | Դեր |
---|---|---|
«Եվ այր մի Մաշտոց անուն» | ||
Նիկոլայ Գոգոլ | «Շինել» | |
Հ. Վարդանյան | «Կիբոսա 7-րդ դար» | Էլեն պարային բեմադրության հեղինակ |
Լ. Կորսունսկի | «Ինքնակոչը» | Նինա Կորեշկովա |
Ալեքսանդր Շիրվանզադե | «Պատվի համար» | Զարուհի |
Նիկոլայ Գոգոլ | «Ռևիզոր» | Գնչու պարուհի |
Յուջին Օ'Նիլ | «Սերը ծփիների տակ» | Աբբի |
«Լուկոլոսի մահը» | Կլեոպատրա | |
Էդուարդո դե Ֆիլիպպո | «Ֆիլումենա Մարտուրանո» | Ֆիլումենա |
«Տրամբոնիստը» | Լուիչի | |
Արամաշոտ Պապայան | «Գնա մեռի, արի սիրեմ» | Սոֆիկ մայրիկ |
Ա. Հարությունյան | «Արևածագից առաջ» | Աքիր |
Պերճ Զեյթունցյան | «Մեծ լռություն» | Վարուժանի կին |
Մ. դե Գելդորդ | «Խեղկատակների դպրոցը» | Կյանք և մահ |
Լ. Պիրանդելլո | «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս» | Մադամ Պաչե, Մայր |
Ուիլյամ Սարոյան | «Օպերա-օպերա» | Քույր |
Ալեքսանդր Գրիբոյեդով | «Խելքից պատուհաս» | Կոմսուհի տատ |
Պ. Վայս | «Մարատ-Սադ» | Սիմոնա |
Տ. Գուերա | «Մեղրը» | Բինա |
Ս. Բեքեթ | «Սպասելիս» | Լաքի, Քամ |
«Դեպի վերջ» | ||
Է. Իոնեսկո | «Ռնգեղջյուր» | Տնային տնտեսուհի, Զիզի |
«Դիոգենես» |
Ֆիլմեր խմբագրել
Հեղինակ | Ֆիլմի անվանում |
---|---|
Ա. Այվազյան | «Ավլոս» |
Ա. Այվազյան | «Հորսիա» |
Ա. Այվազյան | «Փախստականը» |
Ա. Այվազյան | «Բարրաբա-նապաստակի շրթունք» |
Հեռուստասերիալմեր խմբագրել
- «Դժբախտ երջանկություն»
- «Լքյալները»
- «Աննա»
- «Ջեմիկի արկածները»
- «Փրկեք մեր հոգիները»
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Մարինե Պետրոսյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.