Դավիթ Քեոսայան

ռուս կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր

Դավիթ Էդմոնդի Քեոսայան (ապրիլի 10, 1961(1961-04-10), Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 19, 2022(2022-10-19), Մոսկվա, Ռուսաստան), ռուսաստանցի հայ դերասան, սցենարիստ և պրոդյուսեր։ Կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի և կինոդերասանուհի Լաուրա Գևորգյանի ավագ որդին, կինոռեժիսոր, դերասան, հաղորդավար Տիգրան Քեոսայանի եղբայրը։

Դավիթ Քեոսայան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 10, 1961(1961-04-10)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 19, 2022(2022-10-19) (61 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ (1983)
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, պրոդյուսեր և հեռուստատեսային պրոդյուսեր
Ծնողներհայր՝ Էդմոնդ Քեոսայան, մայր՝ Լաուրա Գևորգյան
ԵրեխաներԼաուրա Քեոսայան

Կենսագրություն

խմբագրել

1983 թվականին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 1983-1986 թվականներին աշխատել է «Սովէքսպորտֆիլմ» համամիութենական ընկերությունում (այժմ՝ «Ռոսկինո»)։ 1986-1992 թվականներին եղել է նույն ընկերության ներկայացուցիչը Հնդկաստանում։

1993 թվականին դարձել է գովազդային և երաժշտական տեսահոլովակներ, հեռուստասերիալներ արտադրող «GOLD VISION» գործակալության գլխավոր տնօրեն։

2000-2004 թվականներին՝ «2B» հեռուստատեսային պրոդյուսերական ընկերություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի արտադրության գծով տեղակալ և պրոդյուսեր։ 2004 թվականից՝ «Արտ-Բազար ստուդիա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն և պրոդյուսեր։ Ռուսաստանի Պրոդյուսերների գիլդիայի անդամ էր։ «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների Ռուսաստանի ակադեմիայի անդամ էր։

1998 թվականից 3-րդ դասի կոմերցիոն օդաչու էր։

Ֆիլմագրություն

խմբագրել

Դերասան

խմբագրել

Որպես դերասան հանդես է եկել մանուկ և երիտասարդ հասակում հոր՝ Էդմոնդ Քեոսայանի նկարահանած ֆիլմերում։

Ռեժիսոր

խմբագրել
  • 2005 - «Սիրուհին»
  • 2006 - «Երեք կիսագրացիա»
  • 2008 - «Սեր դանակի սայրին»

Սցենարի հեղինակ

խմբագրել
  • 1992 - «Կատկան և Շիզը»

Պրոդյուսեր

խմբագրել
  • 1996 - «Գործեր ծիծաղելի, գործեր ընտանեկան»
  • 1997 - «Խեղճ Սաշան»
  • 1998 - «Դետեկտիվ Դուբրովսկու դոսիեն»
  • 1999 - «Նախագահը և նրա թոռնուհին»
  • 1999 - «Ընթրիք չորս ձեռքով»
  • 1999 - «Աթենքի գիշերներ»
  • 1999 - «Երջանկություն ձեզ»
  • 1999 - «Մահվան դիրեկտորիան» (12 սերիա)
  • 2000 - «Երջանկություն ձեզ-2։ Համբույր սառնամանիքին»
  • 2000 - «Տղամարդու գործ»
  • 2000 - «Լեդի Բոմժ»
  • 2001 - «Առյուծի բաժին»
  • 2001 - «Լյուբով.ru»
  • 2001 - «Տղամարդու գործ-2»
  • 2001 - «Լեդի Բոսս»
  • 2001 - «Հրեշտակի տեսանկյունից»
  • 1999 - 2002 - «Տուրեցկու քայլերգը» (12 սերիա)
  • 2002 - «Լեդի Քաղաքագլուխ» (16 սերիա)
  • 2002 - «Գլխավոր դերեր» (12 սերիա)
  • 2002 - «Ռուսական ամազոնուհիները» (12 սերիա)
  • 2002 - «Պատվի օրենսգիրք» (16 սերիա)
  • 2003 - «Ազգի գույնը» (12 սերիա)
  • 2003 - «Ռուսական ամազոնուհիները-2» (12 սերիա)
  • 2003 - «Ամենափրկիչը կեչիների տակ»
  • 2004 - «Հրշեջները»
  • 2004 - «Ազգի գույնը» գործողություն»
  • 2005 - «Սիրուհին»
  • 2005 - «Ամենագեղեցիկը»
  • 2005 - «Խելագարուհին»
  • 2006 - «Երջանկություն դեղատոմսով»
  • 2006 - «Գովազդային դադար»
  • 2006 - «Երեք կիսագրացիա»
  • 2007 - «Սեր դանակի սայրին»
  • 2007 - «Վճարված է մահով»
  • 2008 - «Աղջիկը»
  • 2008 - «Բեմելով գնչուհին»
  • 2008 - «Սիրելով չեն ուրանում»
  • 2008 - «Դաժան բիզնես»
  • 2008 - «Ամենագեղեցիկը-2»
  • 2010 - «Վերա։ Նադեժդա։ Լյուբով»
  • 2010 - «108 րոպե»
  • 2010 - «Միակ տղամարդը»
  • 2011 - «Ես քեզ երբեք չեմ մոռանա»
  • 2012 - «Պաշտպանուհին»
  • 2012 - «Բազմազավակ ընտանիք»
  • 2013 - «Հանրակացարան»
  • 2014 - «Ծով, լեռներ, կերամզիտ»

Ընտանիք

խմբագրել

Դուստրը՝ Լաուրան, դերասանուհի է[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել