Հրանտ Վարդանյան (ռեժիսոր)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Վարդանյան (այլ կիրառումներ)

Հրանտ Կառլենի Վարդանյան (1962, դեկտեմբերի 17, Երևան), հայ կինոռեժիսոր։

Հրանտ Վարդանյան
Ծնվել է1962, դեկտեմբերի 17
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր

Կենսագրություն

խմբագրել

1980-1985 թթ. սովորել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի սպորտային ֆակուլտետի ջրային գնդակի բաժնում։ 1987-1988 թթ. եղել է բժշկական սպորտ դիսպանսերի մեթոդիստ։ Վաղ հասակից սկսել է ստեղծագործել,հրապուրվել արվեստով, փորձեր է կատարել գեղանկարչության,որոշ ժամանակ հեղինակայն աշխատանքներ ստողծել արծաթագործությամբ, ապա՝ ռեժիսուրայով։Սկսել է կարահանել ՝ հայկական էստրադայի անվանի երգիչ, երգչուհիների տեսահոլովակներ, մի շարք կարճամետրաժ տեսաֆիլմեր, գովազդային հոլովակներ։ Հանդես է եկել, որպես համերգային շոուների բեմադրող ռեժիսոր։ Համահեղինակել է «1+1=1» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի սցենարի ՝ ռուս դրամատուրգ Վադիմ Լևանովի հետ։ 2011 թվականից հիմնադրել է «Արև Ֆիլմ» ստուդիան, հանդիսանում է համանուն ստուդիայի հիմնադիր տնօրենը[1]։

Կինոցանկը

խմբագրել

1995 «Լռություն» կարճամետրաժ ֆիլմ

2000 «Մեր համով մանկությունը» կարճամետրաժ ֆիլմ

2004 «Մալխաս» վավերագրական ֆիլմ

2007 «Լավագույն խոհարարը» վավերագրական ֆիլմ

2013 «Սպիտակ գառան երազը» կարճամետրաժ ֆիլմ

2015 “The Crime of Genocide” վավերագրական ֆիլմ

2015 «Քաղաքի պոետը» վավերագրական ֆիլմ

2017 «Լույսի ձայները» վավերագրական ֆիլմ

2022 «Ուսուցիչը» վավերագրական ֆիլմ

2018-2024 «Բացակա պատկեր» լիամետրաժ դոկումենտալ ֆիլմ

Մրցանակներ

խմբագրել
  • Հայկական Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ռեժիսոր» և «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակներ՝ Նունե Եսայանի «Շարան» տեսահոլովակի համար, 2000 թ.
  • Հայկական Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակ՝ Շուշան Պետրոսյանի «Պատրանքի թևով» տեսահոլովակի համար, 2003 թ.
  • 2014թ. «Սպիտակ գառան երազը» ֆիլմն արժանացել է «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխության մրցանակին՝ լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում:

Ծանոթագրություններ

խմբագրել