Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն

Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն, սկզբնավորվել է 1888 թվականին, թատերասերների ներկայացումներով։ 1920-ական թվականների սկզբին գործել է որպես ինքնագործ թատերախումբ։ Համալրվելով մասնագետ ուժերով՝ 1936 թվականից դարձել է պետական, 1944 թվականից կոչվել Վաղարշ Վաղարշյանի անունով[1], գործել մինչև 1960 թվականին, վերաբացվելով 1985 թվականին։

Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն
Տեսակթատերախումբ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Գտնվելու վայրըԳորիս
Հիմնադրման ամսաթիվ1888 թվական
Անվանված էՎաղարշ Վաղարշյան

Բեմադրություններ խմբագրել

Խաղացանկում էին՝ Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», Մուրացանի «Ռուզան», Շիրվանզադեի «Նամուս», Վաղարշյանի «Օղակում», Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի», Կ․ Սիմոնովի «Ռուս մարդիկ», Շեքսպիրի «Օթելլո», Մոլիերի «Դոն Ժուան» և այլն։

Թատերախմբի կազմում էին՝ ռեժիսորներ Ս․ Մանուչարյանը, Ց․ Սողոմոնյանը, Բ․ Շաքարյանը, Ե․ Ծատուրյանը, Բենիկ Բժիկյանը, Հ․ Կարապետյանը, Ա․ Թորոսյանը, դերասան-դերասանուհիներ Վ․ Խուրշուդյանը, Մ․ Ղազարյանը, Ս․ Խորենյանը, Ռ․ Մուսայելյանը, Վ․ Առաքելյանը, Գ․ Գևորգյանը, Զարեհ Տեր-Կարապետյանը, նկարիչներ Վ․ Խշտոյանը, Գ․ Պարոնյանը և ուրիշներ։

Թատրոնում պիեսներ են բեմադրել նաև Ամո Խարազյանը, Տիգրան Շամիրխանյանը, Գուրգեն Գաբրիելյանը, Վաղարշ Վաղարշյանը, ելույթներ ունեցել Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Դավիթ Մալյանը։

Վերաբացվելուց հետո (առաջին ներկայացումը Վահրամ Փափազյանի «Ժայռ» 1986) բեմադրվել են Շիրվանզադեի «Պատվի համար», Շեքսպիրի «Սխալների կոմեդիա» և այլն։ Թատերախմբում էին (1987) Երվանդ Մանարյանը (գեղ․ ղեկավար), Ակսել Բակունցը (նկարիչ), դերասաններ՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մ․ Ղազարյանը, Գ․ Սարգսյանը, Հ․ Գյուրջյանը, Մ․ Պետրոսյանը, Ա․ Ասատրյանը, Գ․ Կոտկյանը, Ս․ Սայունցը և ուրիշներ։ Թատրոնի դերասանների ուժերով Քաղաքային տանը կից 1986 թվականից տրվել են տիկնիկային ներկայացումներ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сюник — ГОРИССКИЙ ДРАМАТИЧЕСКИЙ ТЕАТР ИМЕНИ ВАГАРША ВАГАРШЯНА». syunik.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  2. ՀԽՀ խմբ․ կոլեգիա՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ և ուրիշ), Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 1 (ՀԽՀ գլխավոր խմբագրություն), Երևան, «ՀԽՍՀ», 1990, էջ 691 — 768 էջ. — 150000 հատ, ISBN 5-89700-003-4։