Մարինա Նեյոլովա

դերասանուհի

Մարինա Մստիսլավովնա Նեյոլովա (ռուս.՝ Марина Мстиславовна Неёлова, հունվարի 8, 1947(1947-01-08)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի։ Արժանացել է բազմաթիվ պարգևների ու մրցանակների[2][3][4]։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1987 թ.):

Մարինա Նեյոլովա
Ծնվել էհունվարի 8, 1947(1947-01-08)[1] (77 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա և Saint Petersburg Lyceum 30?
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
neelova.ru

Կենսագրությունը խմբագրել

Մարինա Նեյոլովան ծնվել է Լենինգրադում։ Չորս տարեկանում արդեն զբաղվում էր բալետով և մանկությունից երազում էր դերասանուհի դառնալ[5]։ 1965-1969 թվականներին սովորել է Բեմական արվեստների ռուսական պետական ինստիտուտի (Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ) դերասանական ֆակուլտետում։ Դեռ երրորդ կուրսի ուսանող էր, երբ առաջին անգամ նկարահանվել է կինոյում։ Դա Նադեժդա Կոշևերովայի «Հին, հին հեքիաթ» (1968 թ.) կինոնկարն էր, որտեղ Մարինան կատարում էր միանգամից երկու դեր։ Նրա աշխատանքը դրականորեն է գնահատվել քննադատների կողմից։

1971 թվականին տեղափոխվելով Մոսկվա, նա տեղավորվում է Մոսսովետի անվան թատրոնում։ 1974 թվականին փոխադրվում է «Սովրեմեննիկ» («Современник») թատրոն և իր ստեղծագործական կյանքը կապում նշված թատերախմբի հետ[6]։ 1972 թվականին Մարինան նկարահանվել է «Մենախոսություն» հոգեբանական դրամայում, որտեղ նրա խաղընկերը Միխայիլ Գլուզսկին էր։ Այդ կինոնկարը դերասանուհու ստեղծագործական մեծ ձեռքբերումներից էր և նրա մասին սկսեցին խոսել, որպես հատուկ երևույթի մասին[7]։

1970-1980-ական թվականներին Մարինայի ստեղծագործական կարիերան զարգանում էր բավականին հաջող և երկրի առաջատար ռեժիսորների կողմից հետաքրքիր առաջարկների պակաս նա չէր զգում։ Բեմում նա մարմնավորել է այդ տարիների հայտնի բեմադրությունների այնպիսի հերոսուհիների կերպարներ, ինչպիսիք էին Վիոլան «Տասներկուերորդ գիշեր», Անյան «Բալենու այգին», Մաշան «Երեք քույր», Մարյա Անտոնովնան «Ռևիզոր» ներկայացումներում և այլն։ Նշանակալից էին նաև նրա կինոդերերն այնպիսի վարպետների ֆիլմերում, ինչպիսիք էին Գեորգի Դանելիան, Նիկիտա Միխալկովը, Իլյա Ավերբախը, Էլդար Ռյազանովը, Վադիմ Աբդռաշիդովը և այլք։

1990 թվականից նա սկսել է քիչ նկարահանվել` իր ժամանակի մեծ մասը նվիրելով ընտանիքին։ 1994-1997 թվականներին ապրել է Ֆրանսիայում[8], 2003-2009 թվականներին` ամուսնու հետ միասին ապրում էր Նիդերլանդներում։ Ներկայումս բնակվում է Մոսկվայում և շարունակում է աշխատել «Սովրեմեննիկ»-ում[7]։

Անձնական կյանք խմբագրել

Մարինա Նեյոլովան 1970-1978 թվականներին ամուսնացած էր դերասան Անատոլի Վասիլևի հետ։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1989 թվականին՝ ռուսական դիվանագետ Կիրիլ Գևորգյանի հետ։ Վերջինս Ռուսաստանի Դաշնության դեսպանն էր Նիդերլանդներում, իսկ այժմ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ իրավական դեպարտամենտի տնօրենն է։ Մարինայի դուստրը` Նիկան, Լոնդոնում ուսանել է քանդակագործություն և 2010 թվականին New Sensations մրցույթում շահել է մրցանակ[9][10]։

Մասնակի ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1968 Հին, հին հեքիաթ Старая, старая сказка արքայադուստր, պանդոկապանի դուստրը
1970 Սպիտակ ձյան գույնը Цвет белого снега Նադյա
1971 Ստվեր Тень Աննունցիատա
1972 Սպասում ենք քեզ, երիտասարդ Ждём тебя, парень Լուսյա
1972 Մենախոսություն Монолог Նինա
1972 Արքայազնը և աղքատը Принц и нищий արքայադուստր Եղիսաբեթ
1973 Քեզ հետ և առանց քեզ С тобой и без тебя Ստեշա Բազիրինա
1973 Կոտրված պայտը Сломанная подкова Լեյդա
1975 Լոպատինի գրառումներից Из записок Лопатина Նիկա
1975 Օլգա Սերգեևնա Ольга Сергеевна Լենա
1976 Պարզապես Սաշա Просто Саша Սաշա
1976 Խոսք պաշտպանության համար Слово для защиты Վալենտինա Կոստինա
1977 Թշնամիները Враги Տատյանա Բարդինա
1978 Պատանեկության սխալները Ошибки юности Պոլինա
1978 Գեղեցիկ տղամարդը Красавец-мужчина Զոյա Վասիլևնա
1979 Լուսանկարներ պատի վրա Фотографии на стене Նինա Գեորգիևնա
1979 Աշնանային մարաթոն Осенний марафон Ալլա
1979 Ֆարյատևի ֆանտազիաները Фантазии Фарятьева Ալեքսանդրա
1980 Տիկնայք հրավիրում են ասպետներին Дамы приглашают кавалеров Անյա Պոզդնյակովա
1982 Տարանցում Транзит Տատյանա Շուլգա
1983 Կարուսել Карусель Աննա
1984 Ուրիշի կինը և ամուսինը մահճակալի տակ Чужая жена и муж под кроватью Լիզա
1985 Հետաքննությունը վարում են գիտակները. Միջօրյա գողը Следствие ведут ЗнаТоКи. Полуденный вор Ռաիսա Գլազունովա
1986 Մենք ուրախ ենք, երջանիկ, տաղանդավոր Мы веселы, счастливы, талантливы! Լյալյա Սուրիկովա
1988 Թանկագին Ելենա Սերգեևնա Дорогая Елена Сергеевна Ելենա Սերգեևնա
1989 Առանց քերծվածքի Bez draskotina Կլարա
1991 Ստվեր, կամ Հնարավոր է, ամեն ինչ կարգավորվի Тень, или Может быть, всё обойдётся Յուլիա Ջուլի
1993 Բանտային ռոմանս Тюремный романс Ելենա Շեմելովա
1993 Դու իմ միակն ես Ты у меня одна Նատալյա Անատոլևնա
1995 Առաջին սեր Первая любовь -
1996 Քսան րոպե հրեշտակի հետ Двадцать минут с ангелом Ֆաինա
1998 Սիբիրյան սափրիչ Сибирский цирюльник Անդրեյ Տոլստոյի մայրը
2002 Ազազել Азазель Լեդի Կարոլինա Էսթեր
2002 Լեդի մեկ օրով Леди на день Աննի
2008 Ուղղաձիգ երթուղի Крутой маршрут Եվգենիա Սեմյոնովնա
2009 Առաջարկվող հանգամանքներ Предлагаемые обстоятельства Վերա Ստրելնիկովա
2017 Սառեցված ծածան Карп отмороженный Ելենա Միխայլովնա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #131523295 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «УКАЗ Президента РФ от 13.06.1996 N 887». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. профайл на ruskino.ru Արխիվացված 2016-12-28 Wayback Machine (Ստուգված է 2 Հոկտեմբերի 2010)
  4. Указ Президента Российской Федерации от 9 января 2012 г. № 28
  5. Биография Марины Неёловой / people.ru (Ստուգված է 30 Սեպտեմբերի 2010)
  6. «Звёзды московской сцены» / Наталья Казьмина, театр «Современник» Ред.-сост. Б. М. Поюровский. — М., 2000. (Ստուգված է 30 Սեպտեմբերի 2010)
  7. 7,0 7,1 Биография на rusactors (Ստուգված է 30 Սեպտեմբերի 2010)
  8. Марина Неёлова воспитывает внебрачную дочь Гарри Каспарова / Сегодня. UA / № 7 за 12.01.2002 (Ստուգված է 2 Հոկտեմբերի 2010)
  9. «Ника Неёлова-Геворгян стала победительницей конкурса «Новые сенсации»». Роскультура. 25 октября 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 4-ին.
  10. «У дочери Марины Неёловой свои принципы повиновения». Московский комсомолец. 27 октября 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Նեյոլովա» հոդվածին։