Իլյա Ավերբախ
Իլյա Ավերբախ (ռուս.՝ Илья́ Алекса́ндрович Аверба́х, հուլիսի 28, 1934[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 11, 1986[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ և Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կինոռեժիսոր և սցենարիստ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1976 թվական)։
Իլյա Ավերբախ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1934[1] |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 11, 1986[1] (51 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ կամ Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կոմարովոյի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Սանկտ Պետերբուրգում։ Մայրը Քսենյա Ստրակաչն է (առաջին ամուսնությամբ` Կուրակինա, 1903-1988 թվական)[2]։ Հայրը` Ալեքսանդր Ավերբախը (1896-1966 թվական), երիտասարդ տարիներին եղել է Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնի դերասան, այնուհետև ավարտել է Լենիգրադի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսական ֆակուլտետը և աշխատել է որպես ինժեներ[3]։ Պապը` Լեոն Ավերբախը, եղել է Ռիբինսկի հրեական համայնքի ղեկավարը։ Նախապապը` Իլյա Ավերբախը (1836-1909 թվական), Մարիուպոլի 2-րդ գիլդիայի վաճառականների որդին էր, հետագայում եղել է Ռիբինսկի առաջին գիլդիայի վաճառական և Շեկսինսկի շոգենավագնացության կառավարիչը, ժառանգական պատվավոր քաղաքացի։ Մորական պապիկը Ալեքսանդրական հուսարական գնդի գնդապետ Վլադիմիր Ստրակաչն է (1870-1948 թվական)։
1958 թվականին ավարտել է Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանը։ Նշանակվել է աշխատելու Շեկսնայում։ Բժշկական պրակտիկայից հետո ավարտել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները (1964 թվական, վարպետ` Իոսիֆ Օլշանսկի)[4][5], այնուհետև` «Լենֆիլմ» կինոստուդիային կից ռեժիսորական կուրսը։
1967 թվականից աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում որպես ռեժիսոր գիտահանրամատչելի և խաղարկային ֆիլմերի սցենարների հեղինակ է։
1973 թվականին Իլյա Ավերբախի առավել հայտնի «Մենախոսություն» ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնում, իսկ 1976 թվականին Ջորջթաուն կինոփառատոնում ստացել է պատվավոր դիպլոմ։
1977-1978 թվականներին և 1985-ական թվականներին դասախոսել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների ռեժիսորական բաժնում[6][7]։
Մահացել է 1986 թվականի հունվարի 11-ին, Մոսկվայում` հիվանդանոցում, թաղված է Կոմարովոյում (Լենինգրադի մարզ)։
Ընտանիք
խմբագրել- Առաջին կինը` Էյբա Նորկուտե, բեմական պատկերագիտության մասնագետ։
- Դուստրը` Մարիա (ծն. 1964 թվական), պրոդյուսեր։
- Թոռը` Իլյա (ծն. 1987 թվական), կինոօպերատոր։
- Թոռը` Պավել (ծն. 1994 թվական)։
- Դուստրը` Մարիա (ծն. 1964 թվական), պրոդյուսեր։
- Երկրորդ կինը (1966 թվականից)` Նատալյա Ռյազանցևա, սցենարիստ։
- Հորաքույրը` Տատյանա Ստրակաչ, նա ամուսնացել է կոմպոզիտոր Բորիս Մեյզելի հետ։
- Հոր ազգական եղբայրը երդվյալ հավատարմատար, գրքասեր և գրահրատարակիչ Դավիթ Այզենշտատն է, Մոսկվայում «Գրողների գրքի խանութի» հիմնադիրն ու տնօրենը։
Մրցանակներ և կոչում
խմբագրել- «ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ» (1976 թվականի դեկտեմբերի 31) պատվավոր կոչում` խորհրդային կինոարվեստի ոլորտում արժանիքների համար[8]։
Ֆիլմագրություն
խմբագրելՌեժիսոր
խմբագրել- 1967 թվական` Վալենտին Կուզյաևի անձնական կյանքը
- 1969 թվական` Ռիսկի աստիճան
- 1971 թվական` Դրամա հնօրյա կյանքից
- 1972 թվական` Մենախոսություն
- 1975 թվական` Ուրիշի նամակներ
- 1978 թվական` Սիրո բացատրություն
- 1979 թվական` Ֆարյատևի երևակայությունները
- 1982 թվական` Ձայնը
- 1983 թվական` Նևայի հրապուրիչ ափերում (վավերագրական)
Սցենարիստ
խմբագրել- 1968 թվական` Ռիսկի աստիճան
- 1971 թվական` Դրամա հնօրյա կյանքից
- 1979 թվական` Ֆարյատևի երևակայությունները
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Молодые годы петербургского режиссёра», Эйба Норкуте об Илье Авербахе// Искусство кино, 2000, № 1 январь
- ↑ А. Л. Авербах был первым браком женат на актрисе и танцовщице Тамаре Андреевне Глебовой (1894-1944), дочери Д. М. Мусиной-Пушкиной.
- ↑ Сценарное отделение// Высшие курсы сценаристов и режиссёров
- ↑ Որոշ աղբյուրներում հիշատակվում է նաև Ե. Գաբրիլովիչի արվեստանոցը։
- ↑ Режиссёрское отделение/ Высшие курсы сценаристов и режиссёров
- ↑ Режиссёрское отделение/ Высшие курсы сценаристов и режиссёров
- ↑ Указ Президиума Верховного Совета РСФСР от 31 декабря 1976 года «О присвоении почётных званий РСФСР работникам кинематографии»
Արտաքին հղումներ
խմբագրել- Իլյա Ավերբախ (անգլ.) Internet Movie Database կայքում
- Феномен Авербаха, воспоминания Михаила Петрова, «Звезда» 2006, № 1
- «Обратная точка» Документальный фильм об Илье Авербахе Արխիվացված 2020-07-06 Wayback Machine, стенограмма и кадры из фильма.
- Надгробный камень Авербаха А. Л. и Куракиной К. В. — родителей кинорежиссёра Ильи Авербаха
- Ирина Павлова (20 июля 2004). «Авербах Илья». Телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
- Павел Финн (№ 9, 2004). «Заметки пессимиста. К 70-летию Ильи Авербаха». Искусство кино. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
- Наталия Рязанцева (№ 7, 2003). «Но кто мы и откуда. Письма Илье Авербаху». Искусство кино. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
- Памяти Ильи Авербаха Արխիվացված 2017-09-10 Wayback Machine, подборка статей и фотографий
- Илья Авербах — интервью режиссёра, кадры из документальных фильмов о нём Արխիվացված 2017-09-10 Wayback Machine
- Молодые годы петербургского режиссёра. Искусство кино, № 1 — 2000. Воспоминания Эйбы Норкуте об Илье Авербахе
- Давид Шраер-Петров. Романтический конструктивист. Авербах. В кн. Д. Шраер-Петров. Друзья и тени. Нью-Йорк, 1989. С. 66-101.