Մարիաննա Գևորգյան

հայ երաժիշտ, մենակատար, քանոնահար

Մարիաննա Նորայրի Գևորգյան (նոյեմբերի 5, 1986(1986-11-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, մենակատար քանոնահար, հանրապետական ու միջազգային մրցույթ-փառատոնների առաջին կարգի դափնեկիր, ոսկե մեդալակիր[1]:

Մարիաննա Գևորգյան
Marianna Gevorgyan.jpg
Ծնվել էնոյեմբերի 5, 1986(1986-11-05) (33 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Ժանրերժողովրդական երաժշտություն
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներքանոն և դաշնամուր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Marianna Gevorgyan Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում[2]: 1993 թվականին սովորել է Արամայիս Երզնկյանի անվան թիվ 118 միջնակարգ դպրոցը: 2003 թվականին ավարտել է Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 դպրոց-վարժարանը: 2000 թվականին ավարտել է Երևանի Ավետ Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցի քանոնի բաժինը: 2003 թվականին ավարտել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի քանոնի բաժինը: 2004-2009 թվականներին ուսանել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան գերազանց, շնորհվել է բակալավրի աստիճան «Գործիքային կատարողականություն» քանոն մասնագիտությամբ, ուսանելով՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանի դասարանում: 2009-2010 թվականներին շնորհվել է երաժշտական արվեստի մագիստրոսի աստիճան «Գործիքային կատարողականություն» քանոն մասնագիտությամբ, ուսանելով՝ պրոֆեսոր Ալվարդ Միրզոյանի դասարան: 2010-2012 թվականին ավարտել ԵՊԿ-ի «Կատարողական և ստեղծագործական բարձրագույն վարպետություն» լրացուցիչ կրթության լրիվ դասընթացը քանոն մասնագիտությամբ:

ԳործունեությունԽմբագրել

1995-2001 թվականներին նվագել է մանկական ֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախմբում: 2001-2003 թվականներին նվագել է «Արմեն Ակոբ», այնուհետև Հայէլեկտրո ԲԲԸ «Փարվանա» ժող գործիքների նվագախմբում (գեղ․ ղեկավար ու դիրիժոր Ռուբեն Նիկողոսյան, Հրաչյա Մուրադյան): 2002 թվականին համերգային ծրագրերով հանդես է եկել ՀՀ բոլոր մարզերում, խմբով թողարկել ձայնասկավառակներ և տեսահոլովակներ: 2005 թվականին Նորքի տուն ինտերնատում հանդես է եկել հատուկ պրեմիերայով՝ այնտեղի բնակիչ Ռ․ Պետրոսյանի, «Երգ սիրո մասին» ստեղծագործությամբ: 2009 թվականին մասնակցել է Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական երրորդ մրցույթին նվիրված Կոմիտասի ծննդյան 140-ամյակին և արժանացել է առաջին մրցանակի: 2010 թվականին մասնակցել է Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային երկրորդ մրցույթ- փառատոն` նվիրված հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին, արժանացել է երկրորդ կարգի դափնեկրի և արծաթե մեդալի: 2011 թվականին մասնակցել է Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնին` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին, պարգևատրվել է առաջին կարգի դափնեկրով և ոսկե մեդալով[3]: 2011 թվականին մենահամերգ է ունեցել Նարեկացի Արվեստի միությունում։ 2012 թվականին ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված համերգ է տվել Առնո Բաբաջանյան համերգասրահում: 2012 թվականից աշխատում է Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթում (գեղ․ ղեկավար ու դիրիժոր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան), մենակատար քանոնահարուհի: 2016 թվականին մենահամերգ է ունեցել «Նվիրում» Խաչատուր Ավետիսյանի 90– ամյա հոբելյանին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի նվագակցությամբ Նա ներկայացրել է նաև մի շարք դասական բարդ երկերի մշակումներ՝ ցուցադրելով քանոնի լայն հնարավորությունները՝ կատարելով բազմաթիվ պրեմիերաներ: 2016 թվականին Պրեմիերայի ներկայացում, կոմպոզիտոր՝ Վարդան Աճեմյան: 2017 թվականին Երեք մեծ պրեմիերաների ներկայացում, կոմպոզիտոր՝ Երվանդ Երկանյան[4]: 2018 թվականին Արցախ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի երաժշտական քոլեջում մենահամերգ է ունեցել դաշնամուրի նվագակցությամբ (դաշնակահար ՀՀ Վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան): 2019 թվականին բարեգործական մենահամերգ է ունեցել Աբովյանի կանանց քրեակատարողական հիմնարկում նկարիչ Աշոտ Թադևոսյանի հետ: 2019 թվականին մենահամերգ է ունեցել Արզնի առողջարանային համալիրում (դաշնակահար Մարի Մինասյան): 2019 թվականին հանդես եկել բարեգործական մենահամերգ թիվ 161 մանկապարտեզում:

2020 թվականին World Folk Vision global cultural initiative-ի գլխավոր մրցանակակիր, «Աշխարհի ժողովուրդների երաժշտություն» անվանակարգում[5][6]:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Տես նաևԽմբագրել