Հենրիկ Խաչատրյան
հայ իրավաբան
Հենրիկ Մկրտչի Խաչատրյան (մայիսի 22, 1938, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 6, 1998, Երևան, Հայաստան), հայ իրավաբան։ Իրավաբանական գիտությունների դոկտոր (1998)։ Հայաստանի արդարադատության պետական խորհրդական (1997)։
Հենրիկ Մկրտչի Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1938 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 6, 1998 (60 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր (1998) |
Մասնագիտություն | իրավաբան |
Աշխատավայր | Հայաստանի դատախազություն, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով և Հայաստանի Սահմանադրական դատարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |

Գործունեություն Խմբագրել
1990-1991 թվականներին եղել է ՀՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալ, 1991-1993 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի, 1993-1996 թվականներին՝ ՀՀ ԱԺ իրավաբանության բաժնի վարիչ, 1996-1997 թվականներին՝ ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր, 1997-1998 թվականներին՝ ՀՀ գլխավոր դատախազ։ Աշխատանքները վերաբերում են պետական, սահմանադրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին։
Անդամակցություն Խմբագրել
Մահ Խմբագրել
1998 թվականին Երևանում սպանվել է իր աշխատատեղում՝ դեռևս չբացահայտված հանգամանքներում[1][2]։
Երկեր Խմբագրել
- Սահմանադրական վերահսկողություն և սահմանադրական դատարան, Ե., 1993:
- Իշխանությունների տարանջատում և պառլամենտարիզմ, Ե., 1994:
- Հայաստանի Հանրապետության առաջին սահմանադրությունը, Ե., 1997:
- Սահմանադրությունը և կոնստիտուցիոնալիզմի հիմնահարցերը, Ե., 1998:
- Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությունը, Խաչատրյան Հենրիկ Մկրտիչի, Համբարձումյան Ն. Ս., Ե., 1991:
- Հայկական ԽՍՀ պետական իշխանության գերագույն ներկայացուցչական մարմինը, Խաչատրյան Հենրիկ, Մաթոսյան Ջիվան, Ե., 1975.[3]:
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Հայկական հանրագիտարան
- ↑ «Հենրիկ Խաչատրյան»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2014-11-19
- ↑ Հիմնարար գիտական գրադարան
Արտաքին հղումներ Խմբագրել
Նախորդող Արտավազդ Գևորգյան |
ՀՀ Գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյան 1997-1998 թթ. |
Հաջորդող Աղվան Հովսեփյան |