Հասմիկ Լեյլոյան

հայ երաժշտության ուսուցիչ

Հասմիկ Արարատի Լեյլոյան (սեպտեմբերի 23, 1954(1954-09-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանոնահարուհի, ՀՀ ժողովրդական արտիստ (2013)։

Հասմիկ Լեյլոյան
Ծնվել էսեպտեմբերի 23, 1954(1954-09-23) (69 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ
Գործիքներքանոն
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Կայքhasmikleyloyan.com

ՀՀ Ժողովրդական Արտիստ, Երևանի Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիայի և Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի պրոֆեսոր,միջազգային մրցույթների դափնեկիր,քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանի անունը վաղուց արդեն հայտնի է ունկնդիրների լայն շրջանին և վայելում է ժողովրդական նվագարանների կատարողական արվեստի համակիրների սերն ու հարգանքը։ 

Կրթություն

1981 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան կոմպոզիտոր, պրոֆեսոր Խաչատուր Ավետիսյանի կուրսում։ 1981 թվականից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագա­րանների ամբիոնի դասախոս։

Համագործակցել է տարբեր նվագախմբերի հետ. համերգներով և հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 60 երկրներում և Հայաստանում։ Հեղինակել է քանոնի բազմաթիվ ժողովածուներ և ձեռնարկներ։

Կրթություն

1978 – 1982 թթ. – Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

1969 – 1973 թթ. – Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան

1966 – 1969 թթ. – Երևանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց

1961 – 1969 թթ. – Երևանի N 66 հանրակրթական դպրոց

Գիտական աստճան

2013 թ. – ՀՀ Ժողովրդական արտիստ

2007 թ. – ՀՀ Վաստակավոր արտիստ

2004 թ. – Պրոֆեսորի գիտական կոչում

2001 թ. – Դոցենտի գիտական կոչում

1978 թ. – Միջազգային մրցույթի դափնեկիր

1974 թ. – Համամիութենական մրցույթի դափնեկիր

1973 թ. – Հանրապետական մրցույթի դափնեկիր

Աշխատանքային փորձ

2015 թ. առ այսօր – Երևանի Խ. Աբովյանի մանկավարժական պետական համալսարան

1982 թ. առ այօր – Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

2003 – 2014 թթ. – Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց

1999 – 2003 թթ. – Երևանի Ա. Սպենդարյանի անվան երաժշտական դպրոց

1982 – 1986 թթ. – Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարան

1977 – 1982 թթ. – Երևանի N 10 երաժշտական դպրոցում

1982- 1999թթ. – Երևանի Ասլամազյանի անվան N13 երաժշտական դպրոց

1974 -1999 թթ. – Հայ ֆիլարմոնիայի մենակատար

1999 – 2002 թթ. – ՀՀ ռադիոյի և հեռուստաընկերության էստրադային սինֆոնիկ օրկեստրի մենակատար

1969 – 1973 թթ . – «Երաժշտական սրահ» Ծիածան կոմբինատ

1973 – 1977 թթ. – Երաժշտական մասնագիտական գիշերօթիկ դպրոց

Կարդացվող դասընթացներ

Քանոն հայկական ժողովրդական գործիքի դասավանդում, մանկավարժական պրակտիկա, մենակատարային արվեստ, անսամբլային կատարումներ, անհատական ուսուցում

Գիտական հետաքրքրությունների շրջանակը

Արվեստ, Մանկավարժություն, Աստղագիտություն, հոգեբանություն

Վերապատրաստում

1980 թ. առ այսօր – անցկացնում է վարպետաց բազմաթիվ դասեր տարբեր երաժշտական դպորցների և երաժշտական ուսումնարանների դասատուների և սովորողների համար

Անդամակցություն

2019 թ. – Համերգ- Հանդիպում - Լոնդոն 

2018 թ. – Տարբեր համերգներ, հանդիպումներ, մաստեր կլասներ - Ղազախստան, Արգենտինա, Ուրուգվայ

2015 թ. – Քարտեջի միջազգային ֆեստիվալ – Թունիս

2013 թ. – Երաժշտական միջազգային ֆեստիվալ - Օմանի Օպերային թատրոն

2012 թ. – Երաժշտական միջազգային ֆեստիվալ – Բահրեին – Մանամա

2010 թ . – «Մետաքսի ճանապարհ» միջազգային ֆեստիվալ – Սիրիա

2010 թ. – Երաժշտական միջազգային ֆեստիվալ Էմիրատ պալատ – Աբու Դաբի

1973 – 2010 թթ. – Համամիութենական և հանրապետական փառատոնների և մրցույթների մասնակցություն

Հրապարակումներ

1973 թ. առ այսօր – բազմաթիվ մենահամերգներ և ելույթներ աշխարհի տարբեր երկրներում (ավելի քան 50 երկիր)

2014 թ. – Երաժշտական երկխոսություն «Մետաքսե ճանապարհ» առաջին փառատոնի ծրագրի հեղինակ և կազմակերպիչ Հայաստանում

2016 թ. – «Քո հոգու երգը»  – հանրաճանաչ ստեղծագործությունների փոխադրությունների ժողովածու նախատեսված քանոնի և տարբեր գործիքների համար դաշնամուրի նվագակցությամբ իր ձայնասկավառակով – Հ. Լեյլոյան

2013 թ. – Սիրված մեղեդիներ – Հ. Լեյլոյան (իր ձայնասկավառակով)

2013 թ. – Քանոնի Հայկական դպրոց, l  և ll մաս, Հ. Լեյլոյան –  Վերահրատարակված 

2011 թ. – Կատարողական տեխնիկայի զարգացման դասագիրք – Հ. Լեյլոյան

2010 թ.  – Քանոնի Հայկական դպրոց, l  և ll մաս, Հ. Լեյլոյան – Հրատարակված

2009 թ. – Համերգային ստեղծագործություններ քանոնի համար – Հ. Լեյլոյան

2004 թ. – Ընտիր երկեր – փոխադրումների և մշակումների ժողովածու – Հ. Լեյլոյան

1993 թ. – Փոխադրությունների ժողովածու քանոնի համար, ll մաս – Հ. Լեյլոյան

1991 թ. – Գամմա Արպեջիո վարժություններ և էտյուդներ քանոնի համար – Հ. Լեյլոյան

1987 թ. – Փոխադրությունների ժողովածու քանոնի համար, l մաս – Հ. Լեյլոյան

2002 – 2015 թթ. – Հրատարկված CD և DVD–ներ

  1. «Քո հոգու երգը»
  2. «Զարթոնք»
  3. «Վերադարձի'ր, սիրելի'ս»
  4. «Թռչի'ր իմ սիրտ»
  5. «Նոստալգիա»
  6. «Կոլաժ»
  7. «Աշխարհի շուրջ»
  8. «Ոսկե լարեր»

Կոչումներ խմբագրել

Պարգևներ

  • 2016 թ. – Մեծ միջազգային հանրագիտարան – Ոսկե Մեդալ և Առաջին կարգի դիպլոմ
  • 2014 թ. – Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ
  • 2013 թ. – ՀՀ Ժողավրդական արտիստի շնորհագիր ՀՀ նախագահի կողմից
  • 2007 թ. – ՀՀ Վաստակավոր արտիստի պատվոգիր ՀՀ նախագահի կողմից

Ծանոթագրություններ խմբագրել