Ալվարդ Միրզոյան

հայ քանոնահարուհի
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալվարդ Հենրիկի Միրզոյան (մարտի 9, 1956(1956-03-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանոնահարուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր[1]։

Ալվարդ Միրզոյան
Ծնվել էմարտի 9, 1956(1956-03-09) (68 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1956 թվականի մարտի 9-ին Երևանում։

1971 թվականին ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ Որտեղ քանոնահարուհուն նկատել է ժողգործիքների վարիչ Ալեքսանդր Շահբազյանը։ Շահբազյանը մշակեց քանոնի համար նոր ծրագիր ընդգրկելով ռուսական, եվրոպական, հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործությունները, Ալյաբև, Պագանինի, Սարասատե, Սեն-Սանս, Խաչատուրյան, Սաթյան և այլն։ Այս և մի շարք ստեղծագործությունների առաջին կատարողն էլ Ալվարդ Միրզոյանն էր։ 1973 թվականին Հանրապետական մրցույթում արժանացել է առաջին մրցանակի և ոսկե մեդալի։ 1973 թվականին Վորոնեժում կայացած միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է ոսկե մեդալի։ Մասնակցել է նաև Գերմանիայի Վիսբադեն քաղաքում կայացած միջազգային փառատոնին։ 1970 ականներին բազմաթիվ համերգներ ու մենահամերգներ է ունենում Հայաստանում ու նրա սահմաններից դուրս։ համամիութենական ու միջազգային մրցույթ-փառատոնների դափնեկիր Միրզոյանը համերգներով հանդես է եկել Անգլիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Հունաստանում, Գերմանիայում, Բելգիայում, Սիրիայում, Իրաքում, Հորդանանում, Կիպրոսում, աֆրիկյան մի շարք երկրներում։ Խորհրդային Միության մի շարք քաղաքներում, Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի հանրաճանաչ բեմերում։ 1975 թվականին Խաչատուր Ավետիսյանի հրավերով աշխատել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամբլում որպես մենակատար։ 1978 թվականին Խաչատուր Ավետիսյանի գլխավորությամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում բացվեց ժողովրդական նվագարանների բաժին, որտեղի առաջին ուսանողներից մեկը եղավ Ալվարդ Միրզոյանը։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո ընդունվել է որպես դասախոս ու մինչ օրս դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 2005 թվականից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է։

Ալվարդ Միրզոյան կատարել է Խաչատուր Ավետիսյանի գրած նոր ստեղծագործությունների` կոնցերտների, սոնատների, տաղերի, բազմաթիվ պիեսների առաջնանվագը։ Հետևելով քանոնի ծաղկուն շրջանին, մի շարք կոմպոզիտորներ գրեցին նոր ստեղծագործություններ նվիրված քանոնահարուհուն, Երվանդ Երկանյան, Ծովակ Համբարձումյան, Գեղունի Չթչյան, Գևորգ Մանասյան, Ռոբերտ Աթայան և այլք։ Կոնսերվատորիան ավարտելուց հետո սովորել է ասպիրանտուրայում։ Մշակույթի նախարարության հատուկ հրամանով ասպիրանտուրայի տեղ է իջեցվել ու նա եղել է առաջին ասպիրանտը։ Նրա սան է եղել Ծովինար Հովհաննիսյանը[2]։ Նրանով են ոգեշնչվել ապագա քանոնահարուհիներ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ալվարդ Միրզոյան. Կենսագրություն (լուսանկարներ)». NewsDay. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  2. «Հեռավար-առցանց ուսուցում. Երաժշտություն». Անի Բարսեղյան (անգլերեն). 2020 թ․ մայիսի 6. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  3. «ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ՉՊԵՏՔ Է ՍՏԻ ԻՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ». Առավոտ օրաթերթ. Վերցված է 08/07/2020-ին.

Արտաքին հղումներ խմբագրել