Մարիամպոլե
Մարիամպոլե (լիտ.՝ Marijampolė, լեհ.՝ Mariampol, «Մարիամպոլ», 1955-1989 թվականներին՝ Կապսուկաս), քաղաք Լիտվայի հարավ-արևմուտքում։ Երկրի յոթերորդ քաղաքն է՝ ըստ բնակչության թվի և Մարիամպոլեի նահանգի ու Մարիամպոլեի ինքնավարության վարչական կենտրոնը։ Լիտվայի պատմական չորս շրջաններից մեկի՝ Սուվալկիայի կենտրոնն է։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Մարիամպոլե | |||||
լիտ.՝ Marijampolė լեհ.՝ Mariampol | |||||
| |||||
Երկիր | Լիտվա | ||||
Նահանգ | Մարիամպոլեի նահանգ | ||||
Ինքնավարություն | Մարիամպոլեի ինքնավարություն | ||||
Համայնք | Marijampolė Municipality? | ||||
Հիմնադրված է | 1667 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1667 | ||||
Այլ անվանումներ | Կապսուկաս | ||||
Տվյալ կարգավիճակում | 1792 թվականից | ||||
Մակերես | 21 կմ² | ||||
ԲԾՄ | 86 մ | ||||
Խոսվող լեզուներ | լիտվերեն | ||||
Բնակչություն | 44 910 մարդ (2011) | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Փոստային դասիչ | 68001 | ||||
Պաշտոնական կայք | marijampole.lt | ||||
| |||||
Աշխարհագրություն
խմբագրելՄարիամպոլեն տեղակայված է Կլայպեդայից 231 կմ հեռավորության վրա՝ Կաունասից 50 կմ դեպի հարավ-արևմուտք և Վիլնյուսից 139 կմ դեպի արևմուտք՝ Լեհաստանի ու Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանից ոչ հեռու։ Քաղաքը գտնվում է Շեշուպե գետի ափին։
Պատմություն
խմբագրելԳյուղը, որ գոյություն է ունեցել քաղաքի տարածքում, փաստաթղթերում հիշատակվում է 1667 թվականից։ XVIII դարից այդ գյուղում արդեն գործում էր եկեղեցի։ 1717 թվականին նրա հարևանությամբ կառուցվել է Պրենայի գլխավորի՝ կոմս Մարկուս Անտոն Բուտլերի առանձնատունը։ Կոմսը գյուղը վերածեց առևտրական կենտրոնի, որ ստացավ Ստարոպոլ անունը։
Լեհաստանի թագավոր ու Լիտվայի մեծ իշխան Ստանիսլավ Ավգուստ Պոնյատովսկին քաղաքին մագդեբուրգյան իրավունք տվեց 1792 թվականի փետրվարի 23-ին։ 1795 թվականին Մարիամպոլեն անցնում է Պրուսիայի տիրապետության տակ և մտնում է Նոր Արևելյան Պրուսիայի (Neue Ostpreussen) Բելոստոկի դեպարտամենտի կազմի մեջ։
Նապոլեոն Բոնապարտի կողմից Պրուսիային պարտության մատնելուց հետո՝ 1807-1815 թվականներին, քաղաքն ընդգրկված էր Վարշավայի հերցոգության կազմում։ 1815 թվականին Մարիամպոլեն անցնում է Ռուսական կայսրության տիրապետության տակ, իսկ 1816 թվականին՝ Ռուսական կայսրության Լեհական թագավորության տիրապետության տակ։ 1837 թվականին ընդգրկվել է Ավգուստովի նահանգի, իսկ 1867 թվականին՝ Սուվալկիի նահանգի կազմում, եղել է նահանգի կենտրոնը։
1820-1829 թվականներին Մարիամպոլեի միջով անցկացվել է «Սանկտ Պետերբուրգ-Վարշավա» մայրուղին։
1919 թվականին Մարիամպոլեի նահանգն անցել է Լիտվային։ 1940 թվականից մինչ 1991 թվականը եղել է ԽՍՀՄ կազմում։ 1955 թվականից կոչվել է Կապսուկաս և եղել է Լիտվայի ԽՍՀ Կապսուկասի շրջանի կենտրոնը։
1991 թվականից գտնվում է Լիտվայի կազմում։
Բնակչություն
խմբագրելՔաղաքի բնակչությունը կազմում է 44 910 մարդ (2011, 2007 թվականին եղել է 47 244, 2005 թվականին՝ 47 613)։ Համարվում է բնակչության հարաբերականորեն միօրինակ կազմ ունեցող քաղաք. նրա բնակչության 95%-ը լիտվացիներ են, 4%-ը՝ ռուսներ, 0.3%-ը՝ լեհեր։
Անվանում
խմբագրելԻր անվանումը քաղաքն ստացել է մարիանյան վանականների պատճառով, որոնք 1758 թվականին կոմսուհի Պ. Բուտլերի կողմից հրավիրվել են և բնակություն հաստատել քաղաքի տարածքում, որտեղ կառուցել են նաև եկեղեցի։
1956-1989 թվականներին քաղաքը պաշտոնապես կոչվել է Կապսուկաս՝ Լիտվայի Կոմունիստական կուսակցության գործիչ Վինցաս Միցկյավիչյուս-Կապսուկասի կուսակցական կեղծանվամբ։
Զինանշան
խմբագրելՄարիամպոլեի զինանշանին պատկերված է Սուրբ Գևորգը, ով խոցում է վիշապին։ Պատմական զինանշանը, որ բնակավայրին էր նվիրվել 1792 թվականին քաղաքային իրավունքների հետ, վերականգնվել է 1997 թվականի դեկտեմբերի 18-ին։
Հայտնի բնակիչներ
խմբագրելՄարիամպոլեի գիմնազիայում են սովորել լեզվաբան Յոնաս Յաբլոնսկիսը, հասարակական գործիչ Յոնաս Բասանավիչյուսը, բանաստեղծ ու կոմպոզիտոր Վինցաս Կուդիրկան, բանաստեղծներ Պրանաս Վայչայտիսը և Յոնաս Մաչիս-Կեկշտասը, գրողներ Կազիս Բորուտան, Մոտեյուս Գուստայտիսը, Վինցաս Միկոլայտիս-Պուտինասը, Կազիս Պույդան, Վինցաս Ռամոնասը, բանստեղծուհի Սալոմեա Ներիսը, դիվանագետ Պյատրաս Կլիմասը, Լիտվայի նախագահ Կազիս Գրինյուսը և մշակույսսի, գիտության, պետական ու հասարակական շատ այլ գործիչներ[1]։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել1990-ական թվականների վերջից մինչ 2009 թվականը քաղաքում գործել է ոչ միայն Լիտվայում, այլև ողջ Եվրոպայում ավտոմեքենաների ամենամեծ շուկան, որտեղ շուկայի օրերին հավաքվում էր մինչև 5000 ավտոմեքենա։ Այդ տարիներին էլ քաղաքն ստացել է Լիտվայի ավտոմոբիլային մայրաքաղաք անվանումը։
Քաղաքի գերեզմանատներից մեկի ուղղափառական բաժանմունքում է գտնվում Լենինի ու Ինեսա Արմանդի որդու (սակայն պատմաբաններն այս փաստը ժխտում են) կապիտան Անդրեյ Արմանդի (1909-1922) գերեզմանը[2][3], ով զոհվել է 1944 թվականին՝ գերմանացիների դեմ մղված մարտում։
Քույր քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Vincas Peckus Marijampolės gimnazijai — per 130 metų Արխիվացված 2013-10-20 Wayback Machine (լիտվ.)
- ↑ ОБД Мемориал
- ↑ ОБД Мемориал
Արտաքին հղումներ
խմբագրել- Պատմական ակնարկ Արխիվացված 2008-03-24 Wayback Machine (լիտվ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիամպոլե» հոդվածին։ |