Շեշուպե
Շեշուպե (Շեշուպա, Շյաշուպե, լեհ.՝ Szeszupa, լիտ.՝ Šešupė), գետ Լեհաստանում (ակունքը), Լիտվայում և Ռուսաստանի Կալինինգրադի մարզում, Նեման գետի (Նյամունասա) ձախակողմյան վտակը։ Շեշուպե տարածքը սահմանամերձ է համարվում Կալինինգրադի մարզիի և Լիտվայի համար։
Շեշուպե | |
---|---|
Շեշուպեն Նեմանի շրջանում | |
Բնութագիր | |
Երկարություն | 299 |
Ավազանի մակերես | 6100 կմ² |
Ավազան | Նեման/Բալթիկ ծով |
Ջրի ծախս | 33.2 |
Ջրահոսք | |
Ակունք | լեհական Սուվալկի քաղաքից 18 կմ հյուսիս |
Ակունքի տեղակայում | Szeszupka? |
Կոորդինատներ | 54°16′24″ հս․ լ. 23°02′27″ ավ. ե.HGЯO |
Գետաբերան | Նեման |
Գետաբերանի տեղակայում | Նեման |
Բարձրություն | 6.3 մ |
Կոորդինատներ | 55°03′16″ հս․ լ. 22°11′50″ ավ. ե.HGЯO |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Potopka?, Szelmentka?, Wigra?, Šešupėlis?, Rausvė?, Kirsna?, Skriaudupis (Šešupė)?, Ūdrupis?, Širvinta?, Dovinė?, Sasna?, Pilvė?, Višakis?, Nova?, Aukspirta?, Siesartis?, Jotija?, Milupė? և Sūduonia? |
Երկիր | Լեհաստան Լիտվա Ռուսաստան |
Երկրամաս | Նեմանի շրջան, Կրասնոզնամենսկի շրջան |
Ջրահավաք | Նեմանի ավազան |
Գետը Վիքիպահեստում |
Ջրագրություն
խմբագրելԳետի երկարությունը 298 կիլոմետր է[1] (27 կիլոմետրը Լեհաստանի տարածքում է, 158 կիլոմետրը՝ Լիտվայի, 62 կիլոմետրը՝ Ռուսաստանի, բացի դրանից գետի 51 կիլոմետրը հոսում է Լիտվայի և Ռուսաստանի սահմանով), ավազանի մակերեսը 6104,8 կմ² է[1]։
Սկիզբ է առնում լեհական Սուվալկի քաղաքից 18 կմ հյուսիսում։ Սնումը խառն է, առավելապես անձրևաջրային։ Ջրի տարեկան միջին ծախսը ակունքից 43 կմ հեռու 33,2 մ³/վրկ է։ Սառցակալում է նոյեմբերի կեսերից մինչև հունվար, սառույցը հալվում է փետրվարի վերջերից մինչև ապրիլի սկիզբ։ Շեշուպե գետի ափին են տեղակայված Լիտվայի Կալվարիա, Մարիյամպոլե, Կուդիրկոս-Նաումեստիս քաղաքները, ինչպես նաև Ռուսաստանի Կալինինգրադի մարզի Կրասնոզնամենսկ քաղաքը[2]։
Անվանումը
խմբագրել19-20-րդ դարերի բառարաններում և հիշատակարաններում օգտագործվում է Շեշուպա գրելաձևը, 20-րդ դարի վերջից՝ Շեշուպե։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեշուպե» հոդվածին։ |