Օրվա հոդվածի չընտրված թեկնածու. «Հերովդես I Մեծ» խմբագրել

 

Հարգելի՛ Safi-iren, առկա թերությունների պատճառով Ձեր առաջադրած «Հերովդես I Մեծ» հոդվածը չի ընտրվել Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ՝ այցելելով օրվա հոդվածի թեկնածուներ էջի համապատասխան բաժինը: --Արամ (քննարկում) 23:15, 20 Նոյեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Խնդրանք խմբագրել

Ողջույն, կարող եք ինձ տրամադրել հեղինակավոր աղբյուր որտեղ տեղադրված է Արցախի հերոսների ցանկը:--Սամվել (քննարկում) 11:18, 24 Մայիսի 2016 (UTC)Պատասխանել

Քննարկման էջ խմբագրել

Հարգելի՛ Safi-iren, քննարկման էջից քննարկումներ ջնջելը արգելվում է: Դուք կարող եք արխիվացնել, բայց ոչ ջնջել:--Ar sog 17:37, 9 Հունիսի 2016 (UTC)Պատասխանել

Հարգելի Ավետիսյան91, կարող եք օգնել կամ հուշել, թե ինչպես արխիվացնեմ հին քննարկումները և ինչքան ժամանակ պետք է անցնի, որ կարողանամ արխիվացնել դրանք: Դիմում եմ ձեզ, քանի որ նախորդ մասնակիցը փոխել է իր մասնակցային անունը և ես դժվարանում եմ նրան գտնել: Հարգանքներով, --Safi-iren (քննարկում) 10:55, 21 Մարտի 2019 (UTC)Պատասխանել
Ողջույն, հարգելի Safi-iren։ Հին քննարկումները, որոնք արդեն փակված են կարելի է արխիվացնել: Արխիվացում կարելի է կատարել ձեռքով կամ բոտի օգնությամբ: Արխիվացման էջերը քննարկման էջի ենթաէջերն են, և անհրաժեշտ է արխիվացման ենթաէջերի հղումները դնել քննարկման էջի վերևում։ Օրինակի համար տեսե՛ք իմ քննարկման էջը։ Եթե դժվարանաք, կարող եմ ըստ տարիների արխիվացնել Ձեր քննարկման էջն իմի օրինակով։ Իսկ Arsog1985 մասնակցին այժմ կարող եք դիմել Sigma'am անունով։ --Ավետիսյան91 (քննարկում) 13:34, 25 Մարտի 2019 (UTC)Պատասխանել
Բարևիկ, հարգելի Ավետիսյան91: Շնորհակալ եմ, անչափ, արձագանքի համար: Արդեն ստացվեց: Հարգանքներով, --Safi-iren (քննարկում) 13:39, 25 Մարտի 2019 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. «Հին Կահիրե» խմբագրել

 

Հարգելի Safi-iren, Ձեր ստեղծած «Հին Կահիրե» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Arsog1985 (քննարկում) 20:02, 13 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

  Մեկնաբանություն՝ կարելի է օգտվել անգլերեն համանուն հոդվածից:--Arsog1985 (քննարկում) 20:02, 13 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Հնարավոր ջնջում Էլվին.png խմբագրել

 

Հարգելի՛ Safi-iren, Ձեր բեռնած Էլվին.png պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն։ Վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել. դրանց համար պետք է կա՛մ լրացված լինեն {{ազատ պատկեր}}, կա՛մ {{ոչ ազատ պատկեր}} կաղապարներից մեկը, կամ ունենան որոշակի թույլատրելի կետաչափ (600 պիքսել), այլապես դրանք ենթակա են ջնջման։ Խնդրեմ կարդացեք Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում շատ կարևոր էջը, իսկ եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով՝

-- Arsog1985 (քննարկում) 19:45, 24 Օգոստոսի 2016 (UTC)Պատասխանել

Arsog1985 շնորհակալություն, --Safi-iren (քննարկում) 07:10, 25 Օգոստոսի 2016 (UTC)Պատասխանել

Հեղինակային իրավունքների խախտում Հունոտի կիրճ հոդվածում խմբագրել

 

Ողջույն, հարգելի՛ Safi-iren։ Շնորհակալություն Հունոտի կիրճ հոդվածում Ձեր կատարած ներդումների համար։ Սակայն մեկ կամ մի քանի մասնակից մտահոգություն է հայտնել, որ Ձեր ավելացրած տեքստը ամբողջովին կամ մասնակիորեն պատճենված է http://karabakh.travel/hy/news/sites/hunot-canyon/8/ կայքից։ Եթե իսկապես այդպես է, ապա հեղինակային իրավունքի խախտում է, և մենք ստիպված կլինենք հեռացնել Ձեր ներդրումը Հունոտի կիրճ հոդվածից։

Այն դեպքում, եթե դու ինքներդ եք այդ պատճենված տեքստի հեղինակը կամ ունեք իրավատիրոջ թույլատվությունը՝ այն CC BY-SA 3.0 արտոնագրի պայմաններով տարածելու համար, ապա գործեք համաձայն նկարագրությանը ՎՓ:ԲԱՐԻ էջում նշված կարգադրության:

Դուք նաև կարող եք փորձել վերաշարադրել տեքստը՝ Ձեր բառերով կամ կարճ թողնել միայն ամփոփ նկարագրություն՝ հղումներ տեղադրելով Ձեր օգտագործած աղբյուրներին: Այլ հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ Խորհրդարանում:

Խնդրում ենք հաշվի առնել, որ հեղինակային իրավունքները պարբերաբար խախտող մասնակիցները կարող են արգելափակվել: -- Arsog1985 (քննարկում) 20:09, 13 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Զգուշացում խմբագրել

Հարգելի՛ Safi-iren, Հունոտի կիրճ հոդվածն արդեն մեկ անգամ ջնջվել է ՀԻ խախտման պատճառով, սակայն Դուք վերստեղծել եք այն նույն ձևի, որի ծանուցումը վերևում է: Զգուշացնում եմ, որ նույն գործողությունները կամ նույն գործելակերպը շարունակելու դեպքում Դուք կարող եք արգելափակվել։ --Arsog1985 (քննարկում) 20:09, 13 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Զգուշացում խմբագրել

 
Հարգելի՛ Safi-iren, Դուք ստանում եք զգուշացում անտիպիրետիկներ հոդվածի բովանդակության մեջ կեղծ աղբյուրներ ներկայացնելու համար։ Նկատի ունեցեք, որ կեղծ աղբյուրների ներկայացումը շարունակելու դեպքում Դուք կարգելափակվեք: Ռուսերենից թարգմանված հոդվածում պետք չէ պատահական անգլերեն հղումներ պատճենել: Նույն գործողությունները շարունակելու դեպքում Դուք կարող եք արգելափակվել։ --Դավիթ () 20:38, 28 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Հարգելի Դավիթ աղբյուրները կեղծ չեն, հոդվածը թարգմանված է ռուսերենից, բայց անգլերեն տարբերակից նույնպես որոշ տեղեկություններ են թարգմանվել: Ինչքանով որ տեղյակ եմ մենք չենք կարող երկու հոդվածներն էլ նշել քննարկման էջում, այդ իսկ պատճառով նշվում է միայն ռուս. տարբերակը, բայց անգլերնից նույնպես որոշ հատվածներ կան և հետևաբար աղբյուրներ նույնպես: --Safi-iren (քննարկում) 14:53, 5 Հոկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Safi-iren, քննարկման էջում կարող եք նշել այն բոլոր հոդվածները, որոնցից թարգմանել եք։ Ոչ մի սահմանափակում չկա։ --23artashes (քննարկում) 14:58, 5 Հոկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել
Ես զգուշացում տալուց առաջ աղբյուրները նայել ու ստուգել եմ: Հոդվածն ամբողջությամբ ռուսերենից է թարգմանված, որպես աղբյուրներ բերել էիր անգլերեն տարբերակի բուսական ատիպիրետիկներին վերաբերող աղբյուրները և դրել ռուսերեն նախադասությունների վրա:--Դավիթ () 18:33, 5 Հոկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել
Հարգելի Դավիթ և 23artashes շնորհակալություն, ձեր դիտարկումների շնորհիվ իմ հոդվածներն ավելի որակյալ կդառնան, հաշվի կառնեմ:

--Safi-iren (քննարկում) 11:28, 6 Հոկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. «Անտիպիրետիկներ» խմբագրել

 

Հարգելի Safi-iren, Ձեր ստեղծած «Անտիպիրետիկներ» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Դավիթ () 20:49, 28 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. «Ամպուլա» խմբագրել

 

Հարգելի Safi-iren, Ձեր ստեղծած «Ամպուլա» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Լիլիթ (քննարկում) 10:57, 2 Հոկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. «Հին Աշխարհ (երկրամաս)» խմբագրել

 

Հարգելի Safi-iren, Ձեր ստեղծած «Հին Աշխարհ (երկրամաս)» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Ջեօ 14:45, 21 Նոյեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Հետշրջում խմբագրել

Հարգելի՛ Safi-iren, Ձեր խմբագրումը այս էջում հետ եմ շրջել, քանի որ առաջադրում կատարվել է դրա ժամկետի ավարտից հետո:--Arsog1985 (քննարկում) 13:12, 5 Դեկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

50! խմբագրել

  50 Հոդված
Հարգելի՛ Safi-iren, այս շքանշանը ձեզ` Հայերեն Վիքիպեդիայում 50-ից ավելի հոդվածներ ստեղծելու համար։ Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան։

- Kareyac (քննարկում) 11:25, 10 Դեկտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Share your experience and feedback as a Wikimedian in this global survey խմբագրել

  1. This survey is primarily meant to get feedback on the Wikimedia Foundation's current work, not long-term strategy.
  2. Legal stuff: No purchase necessary. Must be the age of majority to participate. Sponsored by the Wikimedia Foundation located at 149 New Montgomery, San Francisco, CA, USA, 94105. Ends January 31, 2017. Void where prohibited. Click here for contest rules.

Your feedback matters: Final reminder to take the global Wikimedia survey խմբագրել

(Sorry for writing in English)

Խմբագրում ուրիշի ավազարկղում խմբագրել

Հարգելի՛ Safi-iren, ինչո՞ւ եք խմբագրում Մերի Կիսիբեկյան մասնակցի ավազարկղում։ --Arsog (1985) 14:36, 29 Մարտի 2017 (UTC)Պատասխանել

Խմբագրական պատերազմ խմբագրել

Հարգելի՛ Safi-iren, ինչո՞ւ եք Արթուր Աղաբեկյան հոդվածում զբաղվում խմբագրական պատերազմով: Կա՛մ նշեք ջնջման հիմնավոր պատճառ, կա՛մ վերականգնեք Ձեր ջնջած տեղեկատվությունը:--Գարդմանահայ (քննարկում) 15:27, 13 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի Գարդմանահայ, մարդու մասին տեղեկություն գրելուց պետք է հիմնավորել այն, վստահելի աղբյուրներով, հատկապես, եթե հրապարակային մեղադրանք ես ներկայացնում: Տվյալ պարագայում դեղին մամուլին հղում տալը ոչ մասնագիտական կամ Վիքիպեդիայի խմբագրման տարրական կանոններին անտեղյակ լինել եմ համարում: Այդ իսկ պատճառով հեռացրել եմ գրառումը: Վստահ եմ, փորձառու խմբագիրներից ով ստուգի նշված հատվածի աղբյուրները անմիջապես այն կհեռացնի: Վերջիվերջո Վիքիպեդիան անկողմնակալ և վստահելի փաստերի աղբյուր պետք է հանդիսանա, այլ ոչ թե ինչ-որ մեկի պատվերով՝ զրպարտելի պատմություններ գրվեն, որոնք նույնիսկ անհնար է հիմնավորել հղումներով կամ աղբյուրներով: --Safi-iren (քննարկում) 18:02, 13 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Խնդիրն այստեղ Ա.Աղաբեկյանը չէ, այլ այն, որ պետք չէ առանց հիմնավորման մի ամբողջ բաժին ջնջել: Նաև հաշվի առեք, որ երկու և ավել ետ շրջումը արդեն խմբագրական պատերազմ է: Իսկ 24 ժամվա մեջ 3 ետ շրջումը հանգեցնում է արգելափակման: Ասածս հենց այս կանոնի մասին է: Եթե ունեք հիմնավորում, գրեք համապատասխան տողում և ջնջեք այնքան, որքան որ պետք է: --Գարդմանահայ (քննարկում) 18:31, 13 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ, հաշվի կառնեմ: --Safi-iren (քննարկում) 18:39, 13 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Հնարավոր ջնջման ծանուցում․ Կարինե Աթայան խմբագրել

 

Հարգելի՛ Safi-iren։ Շնորհակալություն Վիքիպեդիա հանրագիտարանն այցելելու համար։ Ցավոք, ձեր ստեղծած Կարինե Աթայան հոդվածը ենթակա է ջնջման, քանի որ այն, ըստ երևույթին, պատճենված է կայքից։ Հիշեցնեմ, որ կարող եք Վիքիպեդիայում խմբագրումներ կատարել օգտվելով ցանկացած՝ վստահելի և արժանահավատ աղբյուրից, սակայն հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութերը չի կարելի ուղղակիորեն պատճենել։

Եթե համաձայն չեք այս ծանուցման հետ (օրինակ, եթե դուք եք նշված աղբյուրի հեղինակային իրավունքների տերը) կամ ունեք հարցեր, ապա ուրախ կլինեմ ծանոթանալ դրանց հետ։ Նշեմ նաև, որ դուք կարող եք բարելավել հոդվածը՝ վերախմբագրելով այն․ պատճենված տեքստը հեռացնելու դեպքում այն արդեն չի ջնջվի։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Մաղթում եմ ձեզ հաճելի ժամանակ Վիքիպեդիայում։
  Կարևոր է՝ Այս հարցումը ոչ մի կերպ չի նշանակում, որ մենք չենք գնահատում խմբագրի ներդրումը: Ուղղակի մասնակիցներից մեկը կարծում է, որ այս հոդվածի հետ կապված որոշակի կոնկրետ խնդիր կա:
Ցանկացած պարագայում խնդրում ենք ջնջման այս հարցումը չընդունել անձամբ Ձեր դեմ ուղղված քայլ, քանի որ դա ոչ մի պարագայում այդպես չէ: Շնորհակալություն:
--Emptyfear (քննարկում) 12:45, 10 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի Emptyfear։ Շնորհակալ եմ գրառման համար: Կփորձեմ վերաշարադրել և փոփոխություններ անել տեքստում: --Safi-iren (քննարկում) 12:57, 10 Փետրվարի 2018 (UTC)

Խնդրում եմ փոփոխությունները անել հնարավորինս շուտ, հակառակ դեպքում հոդվածը ենթակա է ջնջման։ Խնդրում եմ նաև խուսափել և վերաշարադրել հոդվածի ռեզյումեի նմանվող ոճը։ Շնորհակալություն։--Emptyfear (քննարկում) 13:03, 10 Փետրվարի 2018 (UTC)

Հնարավոր ջնջման ծանուցում․ Ժիրայր Միրզոյան խմբագրել

 

Հարգելի՛ Safi-iren։ Շնորհակալություն Վիքիպեդիա հանրագիտարանն այցելելու համար։ Ցավոք, ձեր ստեղծած Ժիրայր Միրզոյան հոդվածը ենթակա է ջնջման, քանի որ այն, ըստ երևույթին, պատճենված է կայքից։ Հիշեցնեմ, որ կարող եք Վիքիպեդիայում խմբագրումներ կատարել օգտվելով ցանկացած՝ վստահելի և արժանահավատ աղբյուրից, սակայն հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութերը չի կարելի ուղղակիորեն պատճենել։

Եթե համաձայն չեք այս ծանուցման հետ (օրինակ, եթե դուք եք նշված աղբյուրի հեղինակային իրավունքների տերը) կամ ունեք հարցեր, ապա ուրախ կլինեմ ծանոթանալ դրանց հետ։ Նշեմ նաև, որ դուք կարող եք բարելավել հոդվածը՝ վերախմբագրելով այն․ պատճենված տեքստը հեռացնելու դեպքում այն արդեն չի ջնջվի։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Մաղթում եմ ձեզ հաճելի ժամանակ Վիքիպեդիայում։
  Կարևոր է՝ Այս հարցումը ոչ մի կերպ չի նշանակում, որ մենք չենք գնահատում խմբագրի ներդրումը: Ուղղակի մասնակիցներից մեկը կարծում է, որ այս հոդվածի հետ կապված որոշակի կոնկրետ խնդիր կա:
Ցանկացած պարագայում խնդրում ենք ջնջման այս հարցումը չընդունել անձամբ Ձեր դեմ ուղղված քայլ, քանի որ դա ոչ մի պարագայում այդպես չէ: Շնորհակալություն:
--Emptyfear (քննարկում) 13:08, 10 Փետրվարի 2018 (UTC)

 

Հարգելի՛ Safi-iren։ Շնորհակալություն Վիքիպեդիա հանրագիտարանն այցելելու համար։ Ցավոք, ձեր ստեղծած Գրիգորի Մարտիրոսյան (պետական գործիչ) հոդվածը ենթակա է ջնջման, քանի որ այն, ըստ երևույթին, պատճենված է ։ Հիշեցնեմ, որ կարող եք Վիքիպեդիայում խմբագրումներ կատարել օգտվելով ցանկացած՝ վստահելի և արժանահավատ աղբյուրից, սակայն հեղինակային իրավունքներով պաշտպանված նյութերը չի կարելի ուղղակիորեն պատճենել։

Եթե համաձայն չեք այս ծանուցման հետ (օրինակ, եթե դուք եք նշված աղբյուրի հեղինակային իրավունքների տերը) կամ ունեք հարցեր, ապա ուրախ կլինեմ ծանոթանալ դրանց հետ։ Նշեմ նաև, որ դուք կարող եք բարելավել հոդվածը՝ վերախմբագրելով այն․ պատճենված տեքստը հեռացնելու դեպքում այն արդեն չի ջնջվի։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Մաղթում եմ ձեզ հաճելի ժամանակ Վիքիպեդիայում։
  Կարևոր է՝ Այս հարցումը ոչ մի կերպ չի նշանակում, որ մենք չենք գնահատում խմբագրի ներդրումը: Ուղղակի մասնակիցներից մեկը կարծում է, որ այս հոդվածի հետ կապված որոշակի կոնկրետ խնդիր կա:
Ցանկացած պարագայում խնդրում ենք ջնջման այս հարցումը չընդունել անձամբ Ձեր դեմ ուղղված քայլ, քանի որ դա ոչ մի պարագայում այդպես չէ: Շնորհակալություն:
--Emptyfear (քննարկում) 13:11, 10 Փետրվարի 2018 (UTC)

Զգուշացում խմբագրել

 
Հարգելի՛ Safi-iren, Դուք ստանում եք զգուշացում Կարինե Աթայան պիտակված հոդվածից պիտակը հեռացնելու համար։ Նույն գործողությունները շարունակելու դեպքում Դուք կարող եք արգելափակվել։ --Emptyfear (քննարկում) 13:20, 10 Փետրվարի 2018 (UTC)

Պատկերների հեղինակային իրավունքի խախտում խմբագրել

Հարգելի՛ Safi-iren, շնորհակալություն պատճենված տեքստերը շտկելու համար, ուզում եմ նախազգուշացնել, որ հաջորդ անգամ հեղինակային իրավունքի խախտման դեպքում՝ բովանդակությունը ջնջվելու է առանց նախազգուշացման, որին հաջորդելու է արգելափակումը։ Միաժամանակ, խնդրում եմ Վիքիպահեստից հեռացնել հեղինակային իրավունքի խախտմամբ վերբեռնված Ձեր լուսանկարները, հակառակ դեպքում, ես դա ինքս եմ անելու։ --Emptyfear (քննարկում) 11:20, 12 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի Emptyfear, ձեզ եմ շնորհակալ իմ ստեղծած հոդվածներն ավելի արժեքավոր դարձնելու համար ջանք չխնայելու համար: Իդեպ դուք ունեք չպատասխանած նամակ, կխնդրեի սեղմ ժամկետներում արձագանքել, հակառակ դեպքում այն հարցը, որը պետք է քննարկվեր ձեզ հետ կտեղափոխվի Վերին ատյաններ: --Safi-iren (քննարկում) 12:04, 13 Փետրվարի 2018 (UTC)

Արգելափակում – 1 շաբաթ խմբագրել

 

Հարգելի՛ Safi-iren, Ձեր մասնակցային հաշիվը արգելափակվել է 1 շաբաթ։ Պատճառը՝ մասնակցին սպառնալու համար, ինչը դիտվում է նաև որպես վիքիէթիկետի խախտում։ Արգելափակման ժամկետի լրանալուց հետո հրավիրում ենք Ձեզ կատարել կառուցողական խմբագրումներ։

Եթե դեմ եք այս արգելափակմանը կամ այն արդարացի չեք համարում, կարող եք արգելափակումից հանելու դիմում ներկայացնել այս գրառման ներքևում։--Սիգմա (քննարկում) 12:19, 13 Փետրվարի 2018 (UTC)

Սիգմա, սպառնալիքներին հնչեցվեցին դրանից առաջ ու կխնդրեի ոչ միայն վիքիէթիկետին հետևել, այլև վիքիօբյեկտիվությանը: Ու եթե ես արգելափակվում եմ, ապա բարի եղեք, նախորդ մասնակցին էլ արժանացնել նույն պատվին: --Safi-iren (քննարկում) 12:30, 13 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի՛ Safi-iren, եթե ադմինի զգուշացումներում սպառնալիքներ եք տեսել (ինչը բացառվում է, որովհետև զգուշացման կաղապարները ստանդարտացված են), ապա պետք էր դիմել ՎՊ:ԱՏ՝ համապատասխան խնդրով: Emptyfear մասնակից-ադմինի գործողություններն օրինաչափ են եղել ու նույնիսկ շատ մեղմ, որովհետև բազմիցս Ձեզ զգուշացրել է, այլ ոչ թե միանգամից արգելափակել: Արգելափակումն օրինաչափ է և ենթակա չէ փոփոխման: --Սիգմա (քննարկում) 12:39, 13 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի Սիգմա, քանի որ մինչ այս նախադեպեր չկային, բնականաբար ես տեղյակ չէի բողոքարկման կամ ՎՊ:ԱՏ-ին դիմելու կարգի մասին։ Իսկ ադմինին ես ունեի անձնական նամակ, որին՝ վերջինիս կողմից պատասխանելու դեպքում ես ստիպված չէի լինի այստեղ նման տոնով գրառում անել, ցավոք սա միակ տարբերակն էր։ Կխնդրեի վերանայել և հանել ինձ արգելափակումից, քանի որ ունեմ հրատապ թեմա, որը պետք է տեղադրվի մինչև Փետրվարի 20-ը, իսկ իմ ժամկետը լրանում է հենց այդ նույն օրը։ Կանխավ շնորհակալ եմ՝ փոխըմբռնման համար։ --Safi-iren (քննարկում) 19:15, 18 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի՛ Safi-iren, արգելափակումից հետո Դուք շարունակեցիք նույն խոսելաոճն ու պահվածքն ուղղված ինձ նաև այլ հարթակներում, ինչը, սակայն, չի ազատում պատասխատվությունից: Ասեմ ավելին՝ դա առիթ էր Ձեզ անժամկետ արգելափակելու, ինչը չարվեց՝ հաշվի առնելով Ձեր ներդրումը: Նկատի ունենալով, որ ես եմ Ձեր արգելափակման պատասխանատուն՝ Ձեր արգելափակումը մնում է անփոփոխ: Եթե համաձայն չեք, ապա ըստ կանոնակարգի կարող եք քննարկում բացել ՎՊ:ԱՏ-ում:--Սիգմա (քննարկում) 11:36, 19 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի Սիգմա, գրառման համաձայն (արգելափակումը մարվում է՝ 12:17, 20 Փետրվարի 2018-ին) ինձ պետք է արդեն հանեիք արգելափակումից: --Safi-iren (քննարկում) 12:04, 20 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի՛ Safi-iren, արգելափակումը հանվում է ավտոմատ, երբ ժամը լրանում է։ Քննարկման էջերում ժամը նշվում է Գրինվիչի ժամանակով։ Ձեր արգելափակումն ավարտվելու է Երևանի ժամանակով 16։17-ին։ --23artashes (քննարկում) 12:11, 20 Փետրվարի 2018 (UTC)

Շնորհակալ եմ հարգելի 23artashes, ենթադրում էի, որ այդպես է:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Safi-iren (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Safi-iren, մի մոռացեք քննարկումից հետո ստորագրել՝ սեղմելով վերևի ձախ անկյունի կապույտ մատիտի վրա--Omicroñ'R 17:57, 20 Փետրվարի 2018 (UTC)

Ժիրայր Միրզոյան խմբագրել

Հարգելի՛ մասնակից, խնդրում եմ հաշվի առնել սույն դիտարկումները և նույն սկզբունքով ուղղել նաև Ձեր կողմից ստեղծված մյուս նմանատիպ հոդվածները․

  • Ծննդյան և մահվան վերաբերյալ փակագծի միջի տեղեկությունը պետք է լինի (մայիսի 5, 1979, Ճարտար, Մարտունու շրջան, ԼՂԻՄ), այլ ոչ թե (ծն. 5 մայիսի, 1979թ, գ. Ճարտար, Մարտունու շրջան, ԼՂԻՄ):
  • Ժիրայր Միրզոյանը ծնվել է 1979 թվականի 5 մայիսի , Արցախի Հանրապետության (նախկինում՝ ԼՂԻՄ) Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում: — նախ և առաջ 1979 թվականի մայիսի 5-ին և երկրորդ՝ 1979 թվականին Արցախի Հանրապետություն և Մարտունու շրջան գոյություն ունեի՞ն։ Ի դեպ, վերևում գրել եք Ճարտար գյուղ, իսկ բովանդակության մեջ՝ քաղաք։ Խնդրում եմ հստակեցրեք։
  • “Իրավագիտություն” — հայերեն չակերտները կարող ես գտնել այստեղ
  • հարկային պետական ծառայության հարկային վարչարարության կատարելագործման վարչության առաջատար մասնագետ — կարծում եմ՝ ինչ որ բան սխալ է, երկու անգամ մի բառը տարբեր դիրքերով կրկնվում է։
  • Վիքիպեդիայում համառոտագրությունների կարիք չունենք, հետևաբար՝ կարող եք առանց վարանելու թ․-ն գրել թվական։

Շնորհակալություն--Omicroñ'R 17:57, 20 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի՛ safi-iren, խնդրում եմ ուշադրություն դարձնել վերո նշյալ դիտարկումներին։ Չարձագանքելու դեպքում ստիպված կլինեմ խնդրել ադմիններից մեկին, որպեսզի նրանք այդ հոդվածները տեղափոխեն Ձեր ավազարկղ։ Հարգանքներով՝ --ΩmıcróN 20:31, 22 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի՛ Omicroñ'R, շնորհակալ եմ: --Safi-iren (քննարկում) 11:42, 24 Փետրվարի 2018 (UTC)

Խնդրանք, տեղեկությունների ճշտում խմբագրել

Հարգելի Safi-iren, կխնդրեմ ազատ ազատ ժամանակ ունենալու դեպքում ընթերցել այս քննարկումն ու փորձել որոշակի հստակեցումներ մտցնել հետևյալ մի քանի հարցերում (որպեսզի Հայերեն Վիքիպեդիայում համապատասխան հոդվածներում բարելավումներ կատարվեն).

  1. Անհրաժեշտ են վստահելի աղբյուրներ Արցախյան պատերազմում հայկական կողմից մասնակցած Օսական ջոկատ մասին,
  2. Անհրաժեշտ են տեղեկություններ նշված ջոկատի հրամանատար Միրզա Աբաևի, ինչպես նաև նրան Արցախի ազգային հերոսի կոչում շնորհելու մասին (շնորհել են հետո չեղարկե՞լ, թե՞ ընդհանրապես չեն պարգևատրել),
  3. Անհրաժեշտ են տեղեկություններ նշված ջոկատի անդամ Նուրմագոմեդ Բուդաևի մասին,
  4. Անհրաժեշտ են տեղեկություններ նշված ջոկատի անդամ Բորիս Ալիևի, ինչպես նաև նրան Արցախի ազգային հերոսի կոչում շնորհելու մասին (շնորհել են հետո չեղարկե՞լ, թե՞ ընդհանրապես չեն պարգևատրել), արդյո՞ք Մարտակերտ քաղաքում նրա անունով փողոց կա կամ եղել է,
  5. Անհրաժեշտ են տեղեկություններ նշված ջոկատի անդամ Ալիխան Շամխիևի, ինչպես նաև նրան Արցախի ազգային հերոսի կոչում շնորհելու մասին (շնորհել են հետո չեղարկե՞լ, թե՞ ընդհանրապես չեն պարգևատրել):

Մեծ ներդրում կատարած կլինեք, եթե կարողանաք պատասխանեք այս հարցերին: --Գարդմանահայ (քննարկում) 16:26, 26 Փետրվարի 2018 (UTC)

Հարգելի Գարդմանահայ, կփորձեմ օգնել: --Safi-iren (քննարկում) 13:58, 27 Փետրվարի 2018 (UTC)

Շնորհակալություն արձագանքի համար: Միգուցե Արցախի ազատամարտիկների միությունից տեղում հնարավոր լինի ճշտել:--Գարդմանահայ (քննարկում) 14:05, 27 Փետրվարի 2018 (UTC)

Ողջո՜ւն հարգելի Safi-iren, որևէ տեղեկատվություն կարողացա՞ գտնել ներկայացվածի մասին:--Գարդմանահայ (քննարկում) 08:44, 15 Մարտի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի Գարդմանահայ տեխնիկական խնդիրների պատճառով դեռ ոչ, կփորձեմ մինչև ՎՍԳ կամ դրանից հետո օգնել: --Safi-iren (քննարկում) 11:02, 20 Մարտի 2018 (UTC)Պատասխանել

Հեղինակային իրավունքների խախտում Արցախյան շարժում հոդվածում խմբագրել

 

Ողջույն, հարգելի՛ Safi-iren։ Շնորհակալություն Արցախյան շարժում հոդվածում Ձեր կատարած ներդումների համար։ Սակայն մեկ կամ մի քանի մասնակից մտահոգություն է հայտնել, որ Ձեր ավելացրած տեքստը ամբողջովին կամ մասնակիորեն պատճենված է http://geopolitics.am/archives/14877 կայքից։ Եթե իսկապես այդպես է, ապա հեղինակային իրավունքի խախտում է, և մենք ստիպված կլինենք հեռացնել Ձեր ներդրումը Արցախյան շարժում հոդվածից։

Այն դեպքում, եթե դու ինքներդ եք այդ պատճենված տեքստի հեղինակը կամ ունեք իրավատիրոջ թույլատվությունը՝ այն CC BY-SA 3.0 արտոնագրի պայմաններով տարածելու համար, ապա գործեք համաձայն նկարագրությանը ՎՊ:ԲԱՐԻ էջում նշված կարգադրության:

Դուք նաև կարող եք փորձել վերաշարադրել տեքստը՝ Ձեր բառերով կամ կարճ թողնել միայն ամփոփ նկարագրություն՝ հղումներ տեղադրելով Ձեր օգտագործած աղբյուրներին: Այլ հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ Խորհրդարանում:

Խնդրում ենք հաշվի առնել, որ հեղինակային իրավունքները պարբերաբար խախտող մասնակիցները կարող են արգելափակվել: -- տօնջ📞📧 11:17, 10 Մարտի 2018 (UTC)Պատասխանել

Երկու նախագծի հոդված խմբագրել

Հարգելի՛ Safi-iren, Ձեզ, որպես CEE Spring 2019 մրցույթի մասնակից զգուշացնում ենք, որ հոդվածը կարող է ստեղծվել միայն մեկ մրցույթի կամ նախագծի շրջանակներում։ Խնդրում ենք Ձեզ որոշել առաջնայնությունը և տեղադրել միայն մեկ կաղապար կամ հեռացնել կաղապարներից մեկը՝ դրանց առկայության դեպքում։ CEE Spring 2019 մրցույթի մրցանակաբաշխությանը մասնակցելու են միայն տվյալ նախագծի կաղապար ունեցող հոդվածները։Հարգանքով։--BekoՔննարկում 08:41, 21 Մարտի 2019 (UTC)Պատասխանել

Հարգելի Beko, Ճի՞շտ եմ հասկանում, որ կամ պետք է Art+Feminism մասնակցեմ կամ CEE Spring 2019-ին: Երկուսին միանգամից մասնակցել չեմ կարող: Հարգանքով, --Safi-iren (քննարկում) 10:19, 21 Մարտի 2019 (UTC)Պատասխանել
Այո, միանգամայն ճիշտ է։ Խոսքը ցանկացած նախագծի մասին է։--BekoՔննարկում 10:22, 21 Մարտի 2019 (UTC)Պատասխանել
Բարի, կշարունակեմ Art+Feminism-ը, սիրով --Safi-iren (քննարկում) 10:44, 21 Մարտի 2019 (UTC)Պատասխանել
Return to the user page of "Safi-iren/Արխիվ".