Կարինե Աթայան

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար

Կարինե Եղիշի Աթայան (հուլիսի 15, 1961(1961-07-15), Ստեփանակերտ, ԼՂԻՄ) հայ բժիշկ, Եվրոպայի սրտաբանների ասոցիացիայի անդամ, Արցախի Հանրապետության առողջապահության նախկին նախարար (2016-2018)[1], Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր (2020 թվականից), «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ[2]։

Կարինե Աթայան
Դրոշ
Դրոշ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր
Դրոշ
Դրոշ
 մարտի 31, 2020
Դրոշ
Դրոշ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարար
Դրոշ
Դրոշ
2016 - 2018
Նախորդող Հարություն Քուշկյան
 
Կուսակցություն՝ անկուսակցական
Կրթություն՝ ԵՊԲՀ
Գիտական աստիճան՝ բժշկական գիտությունների թեկնածու
Ծննդյան օր հուլիսի 15, 1961(1961-07-15) (62 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, ԼՂԻՄ
Զավակներ 2
 
Կայք՝ moh.nkr.am

Կենսագրություն խմբագրել

Կարինե Աթայանը ծնվել է 1961թ. 15 հուլիսի, ք. Ստեփանակերտ, ԼՂՀ (նախկինում՝ ԼՂԻՄ)։ 1985 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ Ինչից հետո 1985-1986 թվականներին ինտերնատուրա անցնելով ԼՂԻՄ մարզային հիվանդանոցում ՝ ստացել է թերապևտի որակավորում։ 2003 թվականին պաշտպանելով գիտական թեզը՝ ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի կոչում։ 2003 թվականից հանդիսանում է Եվրոպայի Սրտաբանների Ասոցիացիայի անդամ։

Կարիերա խմբագրել

Կարինե Աթայանը 1978-1979 թվականներին աշխատել է Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանում, որպես սանիտար։ 1986 թվականին աշխատանքի է անցել մարզային հիվանդանոցում, որպես տեղամասային թերապևտ։ 1989 թվականին աշխատել է Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկայում, որպես սրտաբան։ 1999 թվականին աշխատել է, որպես տեղամասային թերապևտ։ 2008-2010 թվականներին զբաղեցրել է Արցախի առողջապահության նախարարության «Արմինե Փակումեանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնը։ 2010 թվականին աշխատել է որպես սրտաբան։ 2014 թվականին նշանակվել է Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր բուժօգնության գծով գործադիր տնօրենի տեղակալ։ 2016 թվականի մարտի 24-ից ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ ԱՀ առողջապահության նախարար[3][4]։ 2018 թվականի հուլիսի 7-ին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարինե Աթայանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[5]։

Պարգևներ և շքանշաններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». moh.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  2. «ԱԹԱՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԵՂԻՇԻ». nankr.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 26-ին.
  3. «ԼՂՀ Կառավարություն». gov.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
  4. «Արցախի նախագահն առողջապահության նախարար է նշանակել Կարինե Աթայանին». Արմենպրես.
  5. «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Բակո Սահակի Սահակյան, Արայիկ Բաղրյանը նշանակվել է առողջապահության նախարար». www.president.nkr.am. 2018 թ․ հուլիսի 7.