Օսական ջոկատ, հայկական կողմից Արցախյան պատերազմին մասնակցած ռազմական կազմավորում, որի անդամները ազգությամբ հիմնականում օսեր էին։ Ջոկատը գլխավորում էր մայոր, Արցախյան պատերազմի հերոս Միրզա Աբաևը[1]։

Օսական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ

Ջոկատի կազմում էին նաև Արցախի հերոս կոչումը ստացած Նուրմագոմեդ Բուդաևը (հետմահու), Բորիս Ալիևը (հետմահու), Արթուր Կաչմազովը, Ալան Վարզիեևը, Ալիխան Շամխիևը (հետմահու), Ասլան Կուձիևը և այլք[1]։

Օսերը ժամանել էին Արցախ 1992 թվականին։ Օսական ջոկատը կազմված էր 36 ռազմիկից, որոնիցի 30 ազգությամբ օսեր էին, 3 հայ, 1 կաբարդիներից, 1 ռուս, և 1 թաթար։ Ջոկատի անդամներից 20-ը պրոֆեսիոնալ զինվորներ էին, մյուսները՝ աշխարհազորայիններ։ Բացառությամբ 7 անձի, ջոկատի այլ անդամները զոհվեցին Արցախում։

Ջոկատի անդամ Ասլան Գատեևը տանկի հրամանատար էր։ Բերձորի ազատագրման մարտերի ընթացքում, ոչնչացրել է թշնամու 10 տանկ։

Գեորգի Վալիևը նռնակաձիգային էր։

Օլեգ Գուսովը հատուկջոկատային էր Ցխինվալից։ Արցախի մարտերում արժանացել էր «Արիության» շքանշանի։

Գուլբեկ Ինալովը ևս հատուկջոկատային էր Ցխինվալից։ Նա ևս արժանացավ «Արիության» շքանշանի։

Նուրմահոմեդ Բուդաևը երտմահու արժանացավ «Արցախի Հերոս» շքանշանին։ Զոհվեց գերության մեջ. ադրբեջանցիները իրեն ենթարկել էին դաժան կտտանքների, կուրացրել էին, հետո գնդակահարել։

Վերջին երկուսը աչքի էին ընկել Զանգարան-Սանասար մարտերում 90 ադրբեջանցի ահաբեկիչներին գերելով և նրանց Ստեփանակերտ հասցնելով. հակառակորդի գերինեի մեջ, ադրբեջացնիներից բացի, կային նաև չեչեն և ռուս վարձկաններ։

Ալեքսանդր Զանդիև (կամ Զանգիև)ը փորձառու զինվորական էր, կապիտան, մինչ Արցախյան Ազատագրական պատերազմը, մասնակցել էր օս-ինգուշական պատերազմին։ Արցախում հյուսիս-կովկասյան ջոկի հրամանատարն էր. ջոկը կազմված էր նաև հայերից, ռուսներից և օսերից։ Այդ ջոկը հատկապես աչքի ընկավ Ակնայի ազատագրման մարտերում, որտեղ ոչ միայն ետ շպրտեցին Ակնայի վրա ադրբեջանցիների գրոհը, այլև կարողացան ազատագրել մի գանի հարակից գյուղեր։ Իր հատուկ ծառայությունների համար, կապիտան Ալեքսանդր Զանդիևը արժանացավ Առաջին աստիճանի «Ռազմական Խաչ» շքանշանի։

Բորիս Ալիևը, ավագ լեյտենանտ, Արցախում գլխավորել է հատուկ նշանակության գումարտակը, որը մասնակցել է ամենածանր՝ Մարտունու, Քարվաճառի և Մարտակերտի համար մղվող մարտերին։ Զոհվել է 1993 թ. Մարտակերտի ազատագրման համար մղված մարտում, որում իր ջոկատը կռվեց թրքական «բոզքուրդ» ահաբեկչական ջոկատի դեմ։ Ավագ լեյտենանտ Ալիևը ետմահու արժանացավ «Արցախի Հերոս» կոչման, իսկ Մարտակերտում քաղաքի փողոցներից մեկն անվանակոչվեց իր անունով։

Զաուրմագ (կամ Սաուրմագ) Բարաև, մայոր, տանկիստ, օս-ինգուշական պատերազմի մասնակից։ Արցախյան Ազատագրական պատերազմում ոչնչացրել է թշնամու 20-ից ավելի զրահամեքենաներ։ Պարգևատրվել է «Ծառայության» մեդալով։ Արցախյան Ազատագրական Պատերազմից հետո մեկնել է Բոսնիա-Հերցեգովինա, որտեղ պատերազմել է սերբերի կողմից։

Օսական ջոկատի հրամանատար մայոր Միրզա Աբաևը փորձառու զինվորական էր. նախքան Արցախ ժամանելը, մասնակցել էր օս-ինգուշական և վրաց-օսական պատերազմներին։ Մայոր Աբաևը ժամանել էր Արցախ 1992 թվականին իր ջոկատով։ Նախ ջոկի հրամանատար էր, այնուհետև գլխավորեց գումարտակը։ Մայոր Աբաևը աչքի է ընկել իր ռազմական հերոսական սխրանքներով։ Պատերազմի ընթացքում, նա առգրավել է թշնամու 23 զրահամեքենա և 5 տանկ։ 1993 թվականի օգոստոսի 22-ին Աբաևի ջոկատը ջախջախեց ադրբեջանցիներին Ֆիզուլիի մոտ, և դրա արդյունքը եղավ այն, որ քաղաքը և նրա շրջակայքը անցան հայերին[1]։ 1994 թվականին Ջրակն քաղաքի ազատագրման ընթացքում, ծանր վիրավորված, նռնակով միայնակ դուրս է եկել թշնամու տանկի դիմաց և պայթեցրել այն, ինչի արդյունքում զոհվել է։ Չնայած այդ հանգամանքի, օսական ջոկատին հաջողվել է կասեցնել Ադրբեջանի տանկերի առաջխաղացումը։ Մայոր Միրզա Աբաևը հետմահու արժանացել է «Արցախի Հերոս» կոչմանն ու «Ոսկե Խաչ» շքանշանին։ Միրզա Աբաևին են պատկանում հետևյալ խոսքերը. «Այն ազգը, որն իր հողը պաշտպանելու ունակ չէ, անկարող է պահպանել այն՝ լինի պատերազմում թե բռնցքամարտում, կապ չունի, այդպիսի ազգը գոյության, էլ չասեմ ապրելու իրավունք իսկ չունի»։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել